Տերպետրոսյանական խավար տարիներն ու հաջորդող շրջանը կամ մարդու իրավունքների վայրէջքն ու վերելքը և վայրէջքի վտանգները

Սա Հայաստանի մարդու իրավունքների վիճակի կորն է։
ԱՄՆ Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած polity index գրաֆիկում երևում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը Հայաստանում անկախության 24 տարիներին՝ մինչև 2013թ.։ Հետազոտությունը ներառում է աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է` ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հյուսիսային Կորեան, մյուս ծայրում +10-ն է` ամենաժողովրդավարականը, որտեղ Շվեյցարիան է։ Հայաստանը անկախանալուց կարճ ժամանակ անց, Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, 1995-ից կտրուկ անկում է ապրել մինչև -6՝ հասել դեպի բռնապետություն, և միայն Տեր-Պետրոսյանի տապալումից ու Քոչարյանի իշխանության գալուց հետո` 1998-1999-ից սկսած, 9 կետով բարձրացել է։

Գուցե կորի ավելի վեր տատանում լիներ եթե տնտեսական վիճակի գրաֆիկ էլ կազմվեր։
Հայաստանի մեծագույն անարդարությունն է, որ նրանք, ովքեր էս կորը իջեցրել-հասցրել են դժոխքի դռանը, այժմ քթները վեր գնում են դատարան՝ դատապարտելու նրան, ում իշխանության օրոք էդ կորը բարձրացել է վեր, Տերպետրոսյանական իշխանության անձինք դատարան են գնում դատապարտելու Ռոբերտ Քոչարյանին։

Եվ ի՞նչ դատ է գնում, երկրորդ նախագահին դատում են նրա համար, որ կանխեց այդ կորը իջեցնողներին գրոհով իշխանության զավթումը։
Կարծում էինք, թե 1998֊ով ավարտվեց այն խավար մթնոլորտը, բայց չէ, մի անգամ էլ 10 տարի անց՝ 2008-ին վերակենդանացավ՝ իրենց բնորոշ նենգությամբ արյուն թափելով, մարդկանց զոհելով ու զոհերի արյունը ուրիշի վրա գրելով։

Հայաստանի իրավապաշտպանների մեծ մասը 2008֊ից սկսած, արդեն 11 տարի, այս կորը իջեցնողների հետ է, նրանց են աջակցում, մամուլը նրանց հետ հարցազրույցներով լցված է, փչացած ձայնապնակը հա պտտվում է՝ «վերջին 20 տարիների ռեժիմը», նրանց հետ ուս֊ուսի տված ՝ լծված են երկրորդ նախագահի դեմ արշավին։ Այս հակ-ամերձ իրավապաշտպանները Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին չկային։ Չէ կային, գոյություն ունեին, բայց այնպես, ինչպես Ադրբեջանում Ալիևի տակ աշխատող իրավապաշտպանները, օրինակ՝ երբ փողոցում փաստաբաններին էին ծեծում, Արթուր Սաքունցի կազմակերպությունը զբաղվում էր ադրբեջանցիների և հայերի հաշտեցմամբ՝ ինչ-որ արտասահմանյան կոնֆերանսներում։

Այո՛, կորը +5֊ից վեր չբարձրացավ, բայց երբ 2008֊ին երկրի գլխին էն նույն վտանգը կախվեց, ապա 2018֊ի հեղափոխությունից հետո էլ, երբ մարտի 1֊ի տերպետրոսյանական մեծ սուտը դարձավ պետական քաղաքականություն, վարչապետը սկսեց վերացնել դատական իշխանությունը, որ ինքն ու Տեր֊Պետրոսյանը լինեն մարտի մեկի միակ դատավորը, հասկանալի դարձավ, որ երկիրը կարող է էլի գլորվել դեպի այն կորի իջած տեղը կամ այդ կողմերում մի այլ անհայտ տեղ։70136711_10156538610818201_8310238990175305728_nՎահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am