Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է. Վահե Հովհաննիսյան

Եթե վաղը Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվի՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը և մի շարք այլ հանգամանքներ, ապա դա.

ա. Իրավական՝ արդարադատության տեսակետից, նշանակում է, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է, ու այլևս անհնար է ու անիմաստ՝ քննարկել, թե ով կլինի հաջորդը, հաջորդի հաջորդը։ Դա լինելու է անկառավարելի շարք։ Պետության ռեպրեսիվ մեքենան միանում է մեկ-երկուսի ցանկությամբ, բայց կանգնեցվում է շատ մեծ թվով անձանց տառապանքների ու խեղված ճակատագրերի գնով։ Ընդ որում՝ այդ անձանց թվում շատ սահուն ու իրենց համար անսպասելի կերպով կարող են հայտնվել այսօր իշխանական թիմին պատկանող կամ սատարող մարդիկ։

բ. Հասարակական մթնոլորտի տեսակետից. առաջին պլանում կլինեն ներքին թշնամանքի մենեջերները՝ պոզիտիվ որևէ քայլի վաղուց արդեն ոչ ունակ մարդկանց մի ցանկ։ Դարձյալ ճամբարներ, դարձյալ ատելություն, դարձյալ՝ ներքին պառակտում. սա անպայման կլինի։ Եվ սա, ցավոք, կտևի շատ երկար, որովհետև սև ու սպիտակի թեմայի հեղինակները չեն պատկերացրել դրա ողջ վտանգավորությունը և անկանգառ շղթան, որ այն իր հետ բերելու է։ Նրանցից առաջ էլ՝ այլ շրջանակներ երկար տարիներ հասունացրել են այսօրվա մթնոլորտը։

գ. Քաղաքական զարգացումների տեսակետից էական փոփոխություններ չեն լինի։ Երկրում սոլիդ իշխանության ձևավորման քայլերթն արդեն սկսվել է։ Պետությունը օդ ու ջրի պես կարիք ունի սոլիդ իշխանության, և այն անշուշտ ձևավորվելու է՝ իշխանության ներսում և իշխանությունից դուրս գտնվող՝ առավել սոլիդ անհատների և շրջանակների միջոցով։

Եթե վաղը Ռ. Քոչարյանը ազատ արձակվի, ապա.

ա. Իրավական՝ արդարադատության տեսակետից. կնշանակի, որ ռեպրեսիվ մեքենան դեռևս լիարժեք միացած չէ, և ոմանց ուժեղ ցանկությունը դեռևս խափանվում է տարբեր ինստիտուտների և անհատների դիմադրությամբ։ Սա իր հերթին նշանակում է, որ պետք է համատեղել և կրկնապատկել փաստաբանների, իրավապաշտպանների, ինքնուրույն պատգամավորների, հանրային դեմքերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ջանքերը՝ թույլ չտալու պատժիչ ռեպրեսիվ մեքենայի միացումը։ Շատ մեծ ջանքեր են պահանջվելու այս պայմաններում երկիրն օրինականության դաշտում պահելու և մեկ հոգու ցանկությամբ քրեական գործեր բացելը և դատավճիռներ կայացնելը թույլ չտալու համար։ Եվ այս խնդրի շուրջ բոլորի ջանքերի համատեղումը որևէ կապ չունի քաղաքական հայացքների և նախասիրությունների հետ։ Սա լրիվ այլ հարց է։

բ. Հասարակական մթնոլորտի տեսակետից. պետք է չանել որևէ քայլ, որը կխորացնի ներքին լարվածությունը։ Անել ամեն ինչ՝ դիմացինին լսելու և հասկանալու համար։ Սխալները, այդ թվում՝ կոպիտ, չեն եղել միակողմանի։ Տարիներով կուտակված դժգոհությունները, որոնք բերել են այսօրվան, մեծ մասամբ եղել են արդարացի։ Պետք է խնդիր դրվի՝ գտնել բանաձևերը ներքին հաշտեցման, ինչն ընդհանուր ողբերգությունից խուսափելու և առաջ գնալու միակ տարբերակն է։

գ. Քաղաքական տեսակետից. նախորդ տարբերակն է՝ էական փոփոխություն չի լինելու։ Առաջիկայում սոլիդ իշխանության ձևավորման պրոցեսը այլընտրանք չունի։

Եվ մեկ դիտարկում

Մեզ իսկապես թվո՞ւմ է, թե 41-ամյա դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է տալ մարտի 1-ի պատասխանները։ Ինչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում, եթե նույնիսկ նա դատավոր է։ Զուտ մարդկայնորեն՝ նա աննկարագրելի ճնշման տակ է։ Մենք համառորեն խուսափում ենք բաց խոսել մարտի 1-ի մասին, մենք համառորեն վախենում ենք լսել դառը ճշմարտություններ, լսել ու ասել այն, ինչը գիտենք։ Եթե խնդիրն այսօր մի քանի հոգու բանտ նստեցնելն է, ապա վաղը՝ իշխանությունը փոխվելուց հետո, նոր դատախազն ու նոր ՀՔԾ պետը անելու են լրիվ հակառակը, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ նոր (կամ ուրիշ) դեմքեր։ Սա՞ է մեր ուզածը, սա՞ է առաջ գնալու մեր տեսլականը։ Չի դիմանա երկիրը։ Որպեսզի վաղը չլինի այս սցենարը, դրա բացառումը պետք է արվի այսօր՝ այս իշխանության կողմից։ Գոնե՝ ինքնապահպանման բնազդով։

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am