Ալիևին կընդունեն, եթե նա բարեհաճի գալ

Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ ունենա, հակառակը, Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի փոխվարչապետը՝ Յուրի Բորիսովն ասում է՝ կազմակերպությունը կողջունի գործակցությունը բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։

«Դա միայն Ադրբեջանին չի վերաբերում: ՀԱՊԿ-ը միշտ էլ կողջունի բոլոր հետխորհրդային երկրների հետ համագործակցությունը: Չէ որ մենք ինչ-որ մի ժամանակ մի ընտանիքի մաս էինք, շատ ընդհանուր բան ունենք: Դա վերաբերում է նաև նախկին հանրապետությունների, այսպես ասեմ, զինված ուժերի որոշակի բալանսին՝ մենք շատ հավասարակշռված և մտածված քաղաքականություն ենք վարում։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական գործակցությունը ՀԱՊԿ անդամ երկրների, ինչպես նաև Ադրբեջանի հետ, հավատացեք՝ Ռուսաստանը հետաքրքրված չէ [ղարաբաղյան] հակամարտության բորբոքմամբ, այլ հակառակը՝ ամեն կերպ կաջակցի, որ այդ հակամարտությունն ավարտվի», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական նիստին Երևանում մասնակցող Բորիսովը հստակեցրել է՝ ՀԱՊԿ-ում որոշումները համատեղ են ընդունվում. «Քննարկումներից հետո եթե նման որոշում ընդունվի, ապա դա կարվի կազմակերպության կանոնակարգին և օրենսդրությանը համաձայն»:

Ահա, և հայաստանյան քննարկումներից մի քանի օր էլ չանցած՝ պաշտոնական Մոսկվան ուղերձ հղեց Բաքվին, որ սրտատրոփ սպասում են Ադրբեջանին: Օրերս Հայաստանի խորհրդարանը քննարկում էր ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխությունների նախագիծը, որը բուռն քննարկումների առիթ դարձավ պատգամավորների կողմից։ Փոփոխություններից մեկով առաջարկվում էր ՀԱՊԿ-ում այլ պետության դիտորդից բարձր գործընկերոջ կարգավիճակ շնորհել։ Օրինագծի քննարկման ընթացքում որոշ խորհրդարանականներ արտահայտեցին իրենց մտահոգությունը, թե Ադրբեջանը կարող է դիտորդի կարգավիճակ ունենալ ՀԱՊԿ-ում։

Իշխող «Իմ քայլից» պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր՝ Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենալ, քանի որ պաշտոնական Երևանը կազմակերպությունում կոնսենսուս չի ապահովի: Նախօրեին խորհրդարանն ընդունեց օրինագիծը։

Արդյո՞ք Ադրբեջանը կարող է որևէ կարգավիճակ ունենալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Երևանյան նիստին մասնակցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը «Ազատության» հարցին ի պատասխան, հստակեցրել է՝ քարտուղարությունը նման դիմում կամ հայտարարություն չի ստացել։ Զարմանում է՝ ինչո՞ւ են նման քննարկումներ ծավալվում։ «Բոլոր հայտարարությունները կամ էլ բոլոր դիմումները՝ ՀԱՊԿ գործընկեր, դիտորդ, անդամ դառնալու վերաբերյալ սահմանված կարգով պետք է ներկայացվեն քարտուղարություն։ Ես որևէ հայտարարություն Ադրբեջանի կողմից չունեմ կամ նման որևէ բան», - պատասխանել է Վալերի Սեմերիկովը։

Սեմերիկովը վստահեցնում է՝ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդության, գործընկերության կամ էլ անդամակցության հարցը չի քննարկվել։ Շեշտում է՝ անդամակցության, գործընկերության դիտորդության և այլ հարցերը ՀԱՊԿ-ում ընդունվում են խիստ կոնսենսուսով։ Այսինքն՝ եթե չկա անդամ 6 երկրներից մեկի համաձայնությունը, չի կարող լինել որոշում՝ այս կամ այն երկրի ՀԱՊԿ-ում որևէ կարգավիճակ տալու վերաբերյալ։ «Այդ հարցը չի քննարկվել։ Ինչո՞ւ ինչ-որ մեկը ամբիոնից արտահայտել է իր անձնական, սուբյեկտիվ կարծիքը և սկսում է այդ հարցը…

Հասկանո՞ւմ եք՝ դա ճիշտ չէ։ Կա գործընթացի կանոնակարգ, որը հաստատել են անդամ պետությունների ղեկավարները։ Կան գործընկերոջ և դիտորդի պահանջներ, և դրանք պետք է պարտադիր կատարվեն։ Եվ միայն դրանից հետո պետք է դիտարկել կազմակերպությունում այլ երկրի անդամակցության կամ գործընկերության կամ էլ դիտորդության հարցը։ Կարդացեք մեր կայքում, թե ինչ պահանջներ են ներկայացված և ամեն ինչ պարզ կլինի», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

Ստացվում է, որ չնայած Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին՝ Մոսկվայից ասում են, որ գրկաբաց կընդունեն Ալիևին ՀԱՊԿ-ում, եթե նա ցանկանա: Մնում է հասկանալ՝ Ալիևին դա պետք է՞...

Իսկ ընդհանրապես, իրավիճակը դառնում է ավելի ու ավելի ծիծաղելի. Մեր իշխանությունը ասում է մի բան, քիչ անց Մոսկվան հասկացնում է, որ ցանկության դեպքում Ալիևին գրկաբաց կընդունեն:

Թամար Բագրատունի

դիտվել է 2330 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am