Մեծ գործարքը մոտենում է. Հայաստանի հարևանի հետ կբանակցեն

Նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը, եթե նախագահ Հասան Ռոհանին մասնակցի բանակցություններին:

Թրամփը կրկին ակնարկել է, որ հանդիպումը Իրանի նախագահի հետ հնարավոր է: «Այո՛, այն կարող է տեղի ունենալ: Խնդիր չկա հանդիպման հետ: Իրանը պետք է շահագրգռված լինի, քանի որ նրանք վատ վիճակում են այժմ»,- հայտարարել է Թրամփը:
Նախագահն ընդգծել է, որ Իրանը ցանկանում է հասնել համաձայնության, քանի որ ունի լուրջ ֆինանսական խնդիրներ, իսկ պատժամիջոցները գնալով ավելի ու ավելի շատ են ծանրանում: Իրանի նախագահ Ռոհանին, սակայն բացառել է հանդիպումը, եթե պատժամիջոցները պահպանվեն: Իրանի նախագահը հանդիպումը որակում է «անիմաստ» այդ պարագայում:

Հիշեցնենք, որ իշխանության գալուց հետո նախագահ Թրամփը ԱՄՆ դուրս է բերեց 2015թ. միջուկային համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Իրանի դեմ: Ֆրանսիան փորձում է փրկել համաձայնագիրը՝ Իրանին տրամադրելով 15 միլիարդ դոլարի վարկային գիծ և միջնորդելով հանդիպումը Թրամփի և Ռոհանիի միջև սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում:

Առհասարակ, Թրամփը վերջին ժամանակներում նկատելիորեն զիջող, բանակցող կերպարում է, նա ցույց է տալիս, որ իր հետ կարելի է պայմանավորվել: Թերևս, այս իրավիճակում ամենապատեհ պահն էր Բոլթոնից ազատվելու նրա քայլը:

Նույնիսկ Չինաստանը գովեստով է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու մասին Հյուսիսային Կորեայի հայտարարությանը: Մալայզիայի արտգործնախարար Սայֆուդին Աբդուլահի հետ համատեղ ասուլիսում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին Վաշինգտոնին կոչ է արել առավել կառուցողական արձագանքել Փհենյանից ստացվող ազդակներին:
«Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների հետ միջուկային թեմայով երկխոսությունը շարունակելու Հյուսիսային Կորեայի արտահայտած պատրաստակամությունը: Մենք համոզված ենք, որ դա Փհենյանի կողմից կարևոր քայլ է, որը թույլ կտա առաջ տանել Կորեական թերակղզու խնդիրների քաղաքական լուծումը», - ասել է Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նա հույս է հայտնել, որ մինչև այս ամսվա վերջ Հյուսիսային Կորեան և Միացյալ Նահանգները վերսկսեն բանակցությունները:

Միաժամանակ ԱՄՆ-ը և Չինաստանը փորձում են մեղմել տնտեսական վեճը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովեստով է արձագանքել ամերիկյան հակաքաղցկեղային դեղամիջոցների և որոշ այլ ապրանքների ներկրման սակագները չբարձրացնելու Չինաստանի որոշմանը և, իր կողմից, հաղորդել է չինական արտադրանքի նկատմամբ միլիարդավոր դոլարների սակագների բարձրացումը միառժամանակ հետաձգելու մասին:
Թրամփը հայտնել է, որ սակագների բարձրացում չի լինի մինչև հոկտեմբերի 15-ը: Մինչ այդ երկու երկրները կփորձեն բանակցել և կարգավորել փոխադարձ առևտրի ոլորտում ի հայտ եկած սուր ճգնաժամը, որը տնտեսագետներն արդեն անվանում են «առևտրային պատերազմ»:

Մոլորակի ամենախոշոր այդ երկու տնտեսական հսկաների տարաձայնությունները, ներկրման սակագների փոխադարձ բարձրացումը վնաս են հասցնում ամբողջ աշխարհի տնտեսությանը: Ենթադրվում է, որ Չինաստանի փոխվարչապետ Լյու Հին հոկտեմբերի սկզբին կմեկնի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Թրամփի հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1999 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am