Հյուրանոց, տասնյակ տներ․ որտեղի՞ց Փաշինյանի աջակից գեներալին այսքանը.Politik.am

Politik.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է խոսում նախկին իշխանության ղեկավարման տարիներին բանակից իրականցված թալանի, զինվորներին մատակարարված վատ սննդի և հագուստի մասին։ Տպավորություն է, որ վարչապետը ցանկանում է իմանալ ճշմարտությունը և պատժել մեղավորներին։

Վարչապետի այս մտադրությունը միանշանակ ոգևորիչ է, ուստի մենք էլ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունները հրապարակային կերպով կկիսվենք երկրի ղեկավարի հետ։ Կտանք նաև հարցեր, որոնք նա կարող է տալ իրեն շատ մոտ կանգնած որոշ գեներալների։

Վարչապետ Փաշինյանին պետք է հետաքրքրի, թե ով էր 2000-2008 թվականներին մատակարարում բանակի կարիքների համար անհրաժեշտ հագուստի 70 տոկոսը, ում հորաքրոջ տղան էր Մասիս քաղաքում մսաբուսական արտադրում և առանց մրցույթի մատակարարում բանակին, ով էր մեծ քանակությամբ դիզել վառելիք մատակարարում բանակին և նորից առանց մրցույթի, ով էր ՊՆ-ում թիկունքի պետի պաշտոն զբաղեցնելով մի քանի բնակարան ստացել ՊՆ-ից, հողակտոր ստացել, որի վրա կառուցված է իր առանձնատներից մեկը, ով էր մեկ տասնյակի հասնող առանձնատներ կառուցում Հայաստանի մարզերում։ Այս հարցերը վարչապետ Փաշինյանը կարող է ուղղել ՊՆ թիկունքի նախկին պետ գեներալ Գագիկ Մելքոնյանին (մականունը՝ Աղվես Գագո)։

Վարչապետին նաև պետք է հետաքրքրի, թե իրեն շատ մոտ կանգնած գեներալ Մելքոնյանը ինչպես է հաջողացրել պաշտոնավարմանը զուգահեռ հյուրանոց կառուցել ՌԴ Կրանսնոդար քաղաքում, հիմնել շշերի գործարան և Մոսկվայի մարզում մի քանի հեկտարի հասնող ջերմատուն, Մարտունի քաղաքում գնել գազի լցակայան։

Վարչապետ Փաշինյանը, եթե իրականում ցանկանում է բացահայտել, թե ովքեր են նախկինում թալանել բանակը, այս հարցերը անպայման կտա իր աջակցին։ Նա նաև Մելքոնյանից կհետաքրքրվի, թե ինչպե՞ս ստացվեց, որ գեներալը իր անձնական օգտագործման Լենդ Կրաուզեր 100 մակնիշի ամենագնացը շուկայական գնից մի քանի անգամ թանկ գնով վաճառեց ՊՆ-ին։ Ի դեպ, այդ ժամանակ ևս Մելքոնյանը Պն թիկունքի պետն էր։

 

դիտվել է 3259 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am