Հնարավոր է զանգեն, այցելեն ինչ-որ ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, հորդորեն չգնալ ակցիաների . Լևոն Գալստյան
«Փաշինյանի ուղիղ եթերը՝ նվիրված Ամուլսարի հանքի շահագործման թեմային, փոխվել էր նախկինում արված հայտարարությունների համեմատ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում չգիտես ինչու փոխեց իր կարծիքը մի քանի օր առաջ հայտնած կարծիքի համեմատ ու կոչ արեց Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսար լեռը, չգիտեմ ապարջափակելն ինչ է, բայց ամեն դեպքում», - ԱԺ այգում հայտարարեց բնապահպան Լևոն Գալստյանը:
Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ հանքը չի կարող շահագործվել, մինչդեռ հիմա վարչապետն այլ բան է անում:
Խոսելով ԱԺ այգուց դեպի Հանրապետության հրապարակ մեկնարկելիք քայլերթի մասին՝ Գալստյանը կոչ արեց հանդարտ ցույց իրականացնել՝ չբացառելով, որ ցուցարարների նկատմամբ կարող են ինչպես նախկինում նման ցուցերի ժամանակ էր ուժ կիրառվել:
«Կարող է մարդկանց զանգեն, այցել են ինչ-որ ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, որոնք կհորդորեն մասնակցել գործողությունների, չանել հայտարարություններ ու չգնալ ակցիաների՝ Ամուլսարի հետ կապված: Հորդորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին հիշեք, որ հեղափոխությունն արել եք նրա համար, որ այդ հորդորները չմնան ձեր դռների հետևում, եթե ձեզ կհորդորեն նման բաներ անել, դա պետք է բարձրաձայնվի», – ասաց նա: