Ամուլսարի հարցում հետամուտ ենք լինելու ճշմարտությանը . Նիկոլ Փաշինյան

 «Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու։ Արդյոք չեք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տված խոստմանը», -  Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նամն հարց վարչապետ Նիկոլ Փաշինայնին ուղղեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

  «Եթե թույլ կտաք նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված ձեր հարցից՝ ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր»,-պատասխանեց Փաշինյանը:

«Իրականությունն այլ է և վերջնական պատասխանը կարող է լինել Բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքների հիման վրա։Իմ դիրքորոշումը ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացյալ հարցերում հետևյալն է՝ Ամուլսարի որոշումը պետք է լինի իրավական։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին։ Եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, հարցին կա բնապահպանական, տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը։ Ընդհանուր առմամբ, իմ դիրքորոշումը այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը ու առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը։ Չկա որևէ մեկը Հայաստանում, որը կարող է մեզ մեղադրել, որ մեր կառավարությունը ինչպես Ամուլսարի և որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ ու չի լինելու ճշմարտությանը։ Ինձ համար ճշմարտությունը Հայաստանի պետական ու ազգային շահն է, որը եղել է առաջնահերթություն։ Ես կարծում եմ, որ Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ որոշումը, որը կարող է լինել արդարացված ու լեգիտիմ, հենց սա է։ Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը և այդպես շարունակ», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արման Բաբաջանյանն առաջարկեց իրավաքաղաքական գնահատական տալ «նախորդ ռեժիմի գործունեությանը» և հենց դրա շրջանակներում էլ «կարող է լուծվել «Լիդիանի» հարցը»։ Սակայն Փաշինյանը չհամաձայնեց՝ նշելով, որ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը պետք է լինի իրավական։

«Ձեր նշած ռեժիմի տարիներին Հայաստանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Ձեր ասածով այն, ինչ տեղի է ունեցել նախկին իշխանության տարիներին պետք է արմատախի՞լ անենք։ Ես նկատի ունեմ, օրինակ, նախկին իշխանության տարիներին բաժանվել են կենսաթոշակներ, հիմա մենք պետք է գնանք այդ թոշակները թոշակառուների ձեռքից հավաքե՞նք։ Խոսքը այն մասին է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական։ Մեծ թվով քրեական գործեր են հարուցված, նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ մեղադրյալ են ներգրավված, դեռ շատերն էլ կներգրավվեն, բա գնահատականը պոզով պոչո՞վ է լինում», - հավելեց վարչապետը։

Նա հավելեց, որ այս պահին իրավական գործընթացներ են իրականացվում, ինչի արդյունքում Հայաստանին հասցված վնասը փուլ առ փուլ կոպեկ առ կոպեկ պետք է վերականգնվի։

«Դա պետք է լինի իրավական գործընթաց, եթե մենք չենք ուզում հռչակել, որ Հայաստանի Հանրապետությունը այնքան էլ պետություն չէ։ Ես թույլ չեմ տա որևէ մեկին հռչակել, որ ՀՀ-ն պետություն չէ։ ՀՀ-ն պետություն է, ինքնիշխան, ժողովրդավարական սոցիալական պետություն է՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Թող բոլորը իրենց ականջներին օղ անեն», - հայտարարեց կառավարության ղեկավարը։

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am