Ռոուհանին ՝ Բոլթոնի պաշտոնաթողության մասին
«ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ: Այսօր, երբ թշնամին առավելագույն ճնշումն է գործադրում մեզ վրա, մեր պատասխանը տոկունությունն է եւ դիմադրությունը: Ամերիկացիները պետք է հասկանան, որ ռազմամոլներն ու ռազմամոլությունն իրենց օգտին չէ: Ռազմամոլները պետք է հեռանան, նրանք (ԱՄՆ-ը) պետք է հրաժարվեն ճուռակների քաղաքականությունից»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողության ֆոնին: