«Շնորհավոր ծնունդդ, զորավար». Արցախի ազատամարտիկների միություն

Արցախի ազատամարտիկների միության վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի ծննդյան օրվա առիթով, որում ասված է. «Այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի ծննդյան օրն է: Մարդ, ով կանգնած լինելով 20-րդ դարավերջին ծավալված Արցախյան ազգային ազատագրական պայքարի ակունքներում, իր գործուն մասնակցությունն ունեցավ ոչ միայն ռազմաճակատի տարբեր հատվածներում կերտված փառահեղ հաղթանակներում, այլև իր հազարավոր համախոհների հետ միասին՝ մարտական գործողություններին զուգընթաց, զրոյից ստեղծեց տարածաշրջանի, թերևս, ամենամարտունակ բանակներից մեկը:


Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հանդիսանալով լեգենդար Կենտրոնական պաշտպանական շրջանի հիմնադիր հրամանատարը, նրա մարտական ուղին ձգվել է Արաքսից Օմար, Ղոչազից մինչև Գյուլիջա, որի ընթացքում ազատագրել է շուրջ երեք տասնյակ հայկական բնակավայր, ոչնչացրել հակառակորդի ավելի քան 60 ռազմական հենակետ, առգրավել կամ շարքից հանել թշնամական մեծաքանակ զրահատեխնիկա և սպառազինություն:

Անուրանալի է Սամվել Կարապետյանի կատարածը նաև խաղաղ բանակաշինության ոլորտում: 2001-ից ստանձնելով ՊԲ հրամանատարի տեղակալի հիրավի պատասխանատու պաշտոնը, հենց նրա անմիջական ղեկավարությամբ հակամարտ զորքերի շփման գծում ծավալվեցին բազմաշերտ պաշտպանական բնագծերի կառուցապատման աշխատանքները և Հայոց արևելյան սահմանները դարձրին անառիկ ու անխոցելի:


Ասվածն իր գործնական արտահայտությունը ստացավ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքում, երբ մինչև ատամները զինված հակառակորդի նախահարձակ գործողությունները, որն ըստ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մշակված պլանի, նպատակաուղղված էին ազատագրված տարածքների և բուն Արցախի բռնազավթմանը, ոչ միայն չհասան նախապես պլանավորված ռազմավարամարտավարական գլխավոր նպատակին, այլև մեծաքանակ կենդանի ուժի և սպառազինության կորստի գնով մարտագծի հյուսիսում և հարավում ունեցան դիրքային չնչին առաջընթաց: Իսկ Սեյսուլանի հատվածում, որտեղ մարտերը ղեկավարում էր գեներալ-մայոր Ս. Կարապետյանը, հակառակորդի հաջողությունն ընդամենը ժամերի կյանք ունեցավ:

Այսօր Արցախի հերոս Սամվել Կարապետյանը պաշտոնաթող գեներալ է: Սակայն նրա մարտական ուղին շարունակվում է հայրենապահպանության մեկ այլ ճակատում: Նա ղեկավարում է երեկվա պատերազմի մասնակից հազարավոր ազատամարտիկների մավորող հասարակական կազմակերպություն, որը մշտապես եղելէ, կա ու կլինի պատրաստակամ հարկ եղած դեպքում կրկին կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Շնորհավոր ծնունդդ, ԶՈՐԱՎԱՐ:

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am