«Այս գործում ամենակարևորը Լևոն Սարգսյան անուն ազգանունն է, որ շրջանառվել է». Ամրամ Մակինյան

168 ժամը գրում է. Այսօր Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:


«Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,- ասել էր Հարությունյանը:

168.am-ի հետ զրույցում Լևոն Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նախ նշեց, որ խոսքը մեղադրանք առաջադրելու մասին չէ. իր պաշտպանյալը որպես մեղադրյալ է ներգրավվել: Բացի դրանից, խոսքը նաև այսօրվա մասին չէ: Որպես մեղադրյալ` այդ գործում Լևոն Սարգսյանին ներգրավելու մասին որոշում կայացրել են օրեր առաջ` սեպտեմբերի 5-ին, սակայն չգիտես ինչու, այդ մասին խոսում են հիմա:

«Փաստական առումով այն նյութերը, որոնք դրված են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքում, խոսում են այն մասին, որ Լևոն Սարգսյանն ընդհանրապես առնչություն չունի իրեն վերագրված արարքին: Իրավական առումով ես, առանց անուններ նշելու, ասեմ, որ գործի նյութերում որպես մեղադրյալ ներգրավված ինչ-որ X անձ ցուցմունք է տվել և իմ տեղեկությունների համաձայն` ցուցմունքը տալուց հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է շատ կասկածելի հանգամանքներում: Ամեն դեպքում ես այդպես եմ գնահատում: Փաստորեն տվյալ անձի կալանավորումը դատախազության կողմից վերացվել է: Տվյալ անձը ցուցմունք է տալիս, որ մեկ այլ անձից լսել է, մեկ այլ անձն էլ ուրիշ այլ անձից է լսել, որ ևս մեկ այլ անձ կա, և նա ասել է, որ ենթադրաբար Լևոն Սարգսյանն առնչություն ունի այն ամենին, ինչ իրեն այժմ վերագրվում է»,- ասաց Ամրամ Մակինյանը:


Վերջինս նշում է, որ ուղղակի աբսուրդ է այս մեղադրանքը, և ցանկանում է ընդգծել, որ բացի այս անձը, որն այսօր գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, այս գործով անցնող բոլոր անձանցից որևէ մեկը, իր ունեցած տեղեկությունների համաձայն, որքանով որ տիրապետում է իրեն հասանելի գործի նյութերին, հարցաքննված չէ և որևէ տեղեկություն այդ ամեն ինչի մասին չի հայտնել:

«Ես չեմ վախենում ասել, որ այդ անձը, այո, գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, և այս մեղադրանքը իր ամբողջ ծավալով ամբողջովին ենթադրությունների վրա կառուցած մեղադրանք է: Ես ուզում եմ ընդգծենք նաև, որ լրատվամիջոցներում, հղում կատարելով Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, նշվում է, որ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն: Ես` որպես իրավաբան, զարմացած եմ, թե նշած ապացույցներից որո՞նք էին ապացույց, և ի՞նչն էր բավարար: Այս գործում ամենակարևորը Լևոն Սարգսյան անուն ազգանունն է, որ շրջանառվել է: Այս քրեական գործում ամենակարևոր ապացույցը իմ գնահատմամբ Լևոն Սարգսյան անուն ազգանունն է: Մնացածը ինձ հասանելի գործի նյութերը ամբողջությամբ ուսումնասիրելիս համոզվել եմ, որ չկա անգամ ապացույցի նշույլ, որ կհիմնավորի առնչությունը իմ պաշտպանյալի: Էլ չեմ խոսում բավարար ապացույցների համակցության մասին»,-ասաց Լևոն Սարգսյանի պաշտպանը:

Մեր այն հարցին, թե Քննչական կոմիտեն հոդվածներ էր նշում իր հայտարարության մեջ, Ամրամ Մակինյանն ասաց, որ որպես մեղադրյալ Լևոն Սարգսյանին ներգրավելիս վերջինիս մեղսագրել են ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխանող մեղադրանք:

«Դա փողերի լվացման հատկանիշներ պարունակող հոդվածն է և իրական կամ ենթադրյալ իրավունքների ազդեցությունը օգտագործելու մասին է, որ իբր թե Լևոն Սարգսյանը, հանդիսանալով Սերժ Սարգսյանի եղբայրը և Հատուկ հանձնարարություններով դեսպան, օգտագործելով իր իրական ազդեցությունը պաշտոնատար անձանց վրա, այս կամ այն ընկերության օգտին առավելություններ ձեռք բերելու մասով որոշակի գործողություններ է կատարել»,- մեկնաբանեց փաստաբանը:

Նա հավելեց նաև, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը որևէ նշույլ չի պարունակում, թե Լևոն Սարգսյանն ի՞նչ գործողություն է կատարել, ի՞նչ է արել:

168.am-ի այն հարցին, թե ի պաշտոնե Լևոն Սարգսյանը որևէ առնչակցություն կարո՞ղ էր արդյոք ունենալ Հյուսիս-Հարավի շինարարությանը, Ամրամ Մակինյանն ասաց, որ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ու այն պարտականություններն ու լիազորությունները, որոնք ունեցել է Լևոն Սարգսյանը, որևէ առնչություն չունեն, չեն ունեցել ու չէին կարող ունենալ Հյուսիս-Հարավ նախագծի հետ:

«Այս գործի հիմքում զուտ ենթադրություններ են, իսկ այն մասին, թե կոնկրետ ինչո՞ւմ են արտահայտվել Լևոն Սարգսյանի կատարած գործողությունները, նշույլ իսկ չկա»,- նշեց փաստաբանը:

«Երբ անձին որպես մեղադրյալ են ներգրավում, պարտավոր են բոլոր ապացույցների բավարար շեմը հաղթահարել: Նախաքննական մամինը, որ անձին առանձնապես ծանր հանցագործության` փողերի լվացման մեջ է մեղադրում, պարտավոր է ներկայացնել բավարար ապացույցների ողջ զանգվածը: Ու մի հատ էլ բարձրաձայնում են, թե կալանավորելու միջնորդություն են ներկայացրել առաջին ատյանի դատարան»,- ասաց Ամրամ Մակինյանը` շեշտելով, որ այստեղ իրավական մեծ խնդիր կա:

«Եթե անձը, որ մեկ այլ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված և որպես խափանման միջոց` նրա նկատմամբ կալանավորում է ընտրված, Վճռաբեկ դատարանն անգամ ասում է, որ եթե արդեն կա կալանավորում, այլ դեպքով կալանավորումն արդեն առարկայազուրկ է: Հիմա նորից կրկնակի կալանավորման որոշում կայացնելով`ի՞նչ են ուզում ապացուցել»,-եզրափակեց Լևոն Սարգսյանի պաշտպանը` հավելելով, որ միջնորդությունն, ըստ քննիչի, մուտք է արվել դատարան:

դիտվել է 494 անգամ
Լրահոս
Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am