Սպառազինությունը հայ-ամերիկյան օրակարգում. վարչապետի այցին ընդառաջ

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին եւ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման առիթն, ըստ երեւույթին, նորանշանակ պաշտոնյաների՝ նախարարի հետ ծանոթությունն էր, սակայն գործնականում հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցության թեման քննարկվում է հետաքրքիր մի ժամանակահատվածում: Խոսքը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցին, որը սպասվում է սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի առիթով:


Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կլինի Հայաստանի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի հանդիպում, ինչի ուղղությամբ տարվում է դիվանագիտական աշխատանք: Կլինի այդ հանդիպումը հենց սեպտեմբերյան այցի ընթացքում, թե ոչ, պարզ չէ: Սակայն նկատելի է, որ հայկական կողմն աշխատում է Փաշինյանի ԱՄՆ այցի հայ-ամերիկյան օրակարգի ուղղությամբ, եւ Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումն ԱՄՆ դեսպանության փաստացի նշանակալի պատվիրակության հետ ուշագրավ է այդ համատեքստում:

Առավել եւս, որ, մասնավորապես, հայ-ամերիկյան ռազմական գործակցության թեման թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է նոր հարթության վրա, դեռեւս նախորդ տարի հոկտեմբերին Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունից հետո: ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարեց, որ Երեւանը կարող է սպառազինություն ձեռք բերել ԱՄՆ-ից, որն ավելի բարձրակարգ է, քան ռուսական սպառազինությունը: Դրանից հետո, իհարկե, թեման չի առարկայացել, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան Հայաստանի թե՛ վարչապետը, թե՛ պաշտպանության նախարարը հայտնել են, որ չկա կոնկրետ առաջարկ:

Ունի՞ հայ-ամերիկյան ռազմական գործակցության ռազմա-տեխնիկական բաղադրիչը կոնկրետանալու միտում, թե՞ ոչ: Կա՞ այդ հարցը հայ-ամերիկյան երկխոսության օրակարգում եւ ինչ տեղ է գրավում դրանում: Այս հարցը, անշուշտ, բավականին ընդգրկուն է իր ռազմա-քաղաքական համատեքստով, ներառյալ եւ այն, որ հայ-ամերիկյան այդ երկխոսությունը կարող է բավականին ուշագրավ դիտվել ռուս-թուրքական ռազմա-տեխնիկական գործակցության աճի համատեքստում, որը հարուցում է Վաշինգտոնի դժգոհությունը: Դա այն դեպքում, երբ թուրքական կողմն արդեն խոսում է միջուկային զենքի իրավունքի մասին եւ պարզ չէ, թե արդյոք Անկարան արդեն իսկ այդ թեմա՞ն է ներառում Մոսկվայի հետ իր ռազմատեխնիկական գործակցության տիրույթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Ինչու Պուտինը լռեց, իսկ Թրամփն ու Մակրոնը հիշեցին Արցախի մասին Ամերիկյան զորքերը մոտենում են. Նոր պատժամիջոցներ՝ ընդդեմ մեր հարևանի Ով է Սև բերդում նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանած «մեր ժամանակների հերոսը». antifake.am Ադրբեջանցի պայմանագրային է մահացել․ Ադրբեջանի ՊՆ «Փաշինյան-Պուտին հանդիպման բացակայությունն այդքան էլ դրական հանգամանք չի լինի երկկողմ հարաբերությունների համար»․ Լուկիանով Ավտոմեքենաների ջարդ Երևանում Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Լոս Անջելեսի հայերի հետ (տեսանյութ) Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է Նիկոլը ԱՄՆ մեկնել է գերթանկարժեք չարթերային չվերթով․ Կոնստանտին Տեր-Նակալյան Գնա գոնե բեմի եդեվը պարե աչկս չտեսնի․«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բնական է, որ «ձեր ժամանակների հերոսը» յուբկով տրանսվեստիտ «տղամարդը» պտի լինի Անկախության տոնի և մասնավորապես Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն» էր․ Հ․ Պապյան Այսօր նշվում է Մուսալեռան հերոսամարտի 104 ամյակը Սարսափելի անոմալիա․ Հնդկաստանում 4 ոտքով, 3 ձեռքով աղջիկ է ծնվել Հարգելի Արսինե Խանջյա՛ն, Ձեր երկար տարիների պայքարը Հայաստանում իր պտուղներն է տալիս Իրական մեղավորը մեր երկրի կարեւորագույն պաշտոններից մեկը որպես թուլափայ օգտագործողն էր Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Վլադիմիր Պոզները՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Նկատելի էր, թե ինչպես են նրան քծնում «Ձերը յուբկեն ա, մերը՝ ուխտի գնալը, ձերը սորոսն ա, մերը՝ հերոսը». Էդուարդ Շարմազանով Փողոցում քաղաքական օրակարգ թելադրող և արյուն պահանջող ոհմակի թիրախն իրականում Ռոբերտ Քոչարյանը չէ. Անդրանիկ Թևանյան Հպարտ եմ, որ հայ եմ․ Արթուր Աբրահամի շնորհավորանքը Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր Լևոն Քոչարյանի շնորհավորանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեր են «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը և փորձագետ Ամալյա Պապյանը: Թեմա՝Պատվաստումների մասին տեղեկատվության փաստեր: Սեպտեմբերի 23-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Թեմա՝վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները,ներքաղաքական զարգացումներ և աղմկահարույց դատավարություններ: Սեպտեմբերի 23-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը: Թեմա՝Որքան արժեր Արտյոմի արյունը, դատաբժշկական փորձաքննության կեղծիքներ: Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում, ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային դիվա, սոպրանո Աննա Կասյանը։ Նա կներկայացնի արիաներ հայտնի օպերաներից։ Երեկոն նվիրված է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»: Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունգի, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի մամուլի ասուլիսը: Թեմա՝ ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը կազմակերպում են «Ճանաչիր Չինաս... Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: ԹԵՄԱ՝ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ պետությունը հարկ վճարողներին վերադարձնելու է պարտքերը. Ամուլսարի շահագործումը պետության տնտեսության զարգացման համար ի՞նչ դեր ունի. երկրում սոցիալ-տնտեսական վիճակը: Սեպտեմբերի 21ին` ժամը 13:00-ին,Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը,փոխնախագահ Աշոտ Մկրտումյանը եւ շաշկու բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը։ Թեմա` Հայաստանի շաշկու պատմության մեջ աննախադեպ արդյունք` շաշկու պատանիների աշխարհի առաջնություններում։ ՀՀ-ում կկայանա շաշկու աշխարհի գավաթի հերթական փուլը, Հայաստան կժամանի շաշկու միջազգային ֆեդերացիայի ղեկավար կազմը։ Սեպտեմբերի 23-ին` ժամը 11:30-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնության Պետական դումա կատարած այցի վերաբերյալ մամուլի ասուլիսը: Սեպտեմբերի 20-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեն են Լարիսա Ալավերդյանը և Մ. Մադաթյանը: Թեմա՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովին՝ ներկայացնելով իրավական հիմքեր այն մասին, որ սկսում ենք գործընթաց ՍԴ դատավորների մեկի լիազորությունները դադարեցնելու առնչությամբ:Ընթացող դատավարություններ,և զոհված զինծառայողների ծնողների բողոքը կառավարության մոտ,հանդիպում վարչապետի հետ: