Շիշկինին ապաստան տալով` Հայաստանի իշխանությունը թքում է Ռուսաստանի իշխանության երեսին. Ա. Միհրանյան

Հայաստանի կողմից ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ապաստան տրամադրելու քայլը քաղաքական անգրագիտություն է, դա նշանակում է թքել ՌԴ իշխանությունների երեսին:

Hayeli. am-ի հետ զրույցում նման կարծիք հայտենց մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: «Հայաստանի իշխանությունների այդ քայլը տհասություն է, քաղաքական անգրագիտություն»,- նշեց Միհրանյանը:
Արձագանքելով հայկական մեդիա տիրութում գերիշխող այն վարկածին, թե Շիշկինին ապաստան տալով ՀՀ իշխանությունները համարժեք պատասխան են տվել ՌԴ իշխանություններին` ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ, արդարադատության գեներալ, կոռուպցիայի մեղադրանքով հետախուզվող Միհրան Պողոսյանին չարտահանձնելու համար, քաղաքագետը նշեց. « Ռուսաստանում Միհրան Պողոսյանին չեն էլ ճանաչում: Նույնիսկ ես, որ այսքան հետաքրքրվում են քաղաքականությամբ և հատկապես Հայաստանի հետ կապված հարցերին շատ ուշադիր եմ, չգիտեմ` ով է Միհրան Պողոսյանը: Բայց եթե անգամ խոսքը ոչ թե Միհրան Պողոսյանի, այլ շատ ավելի հայտնի ու ազդեցիկ կերպարի մասին լիներ, միևնույնն է չէր կարելի: Միամտություն է մտածել, թե Հայաստանն ունի այնպիսի ռեսուրս և վճռականություն, որպեսզի կարողանա քաղաքական մարտահրավեր նետել Ռուսաստանին` այն էլ այդպիսի հրապարակային եղանակով: Այդ տղային / նկատի ունի Միհրան Պողոսյանին-խմբ./ վերադարձնել-չվերադարձնելը քաղաքական հարց չէր, չնայած այստեղ էլ տարբեր կարծիքներ կան` սկսած նրանից, որ արտահանձնման փաստաթղթերն անգրագետ ձևակերպումներով են կազմվել, վերջացրած նրանով, որ Միհրան Պողոսյանի հարցը ՌԴ-ի համար քաղաքական նշանակություն չունի: Բայց Շիշկինի հարցը բոլորովին այլ է` սա քաղաքական հարց է Ռուսաստանի համար: Ես չգիտեմ` այս հարցը Հայաստանում ում մակարադակով է որոշվել: Բայց ում մակարդակով էլ որ որոշված լինի` նրան ապաստան տալը կոպիտ մարտահրավեր է` ուղղված ՌԴ իշխանություններին և հենց նախագահ Պուտինին: Եթե Հայաստանը Շիշկինին քաղաքական ապաստան է տալիս, ուրմեն հրապարակավ թքում է Ռուսասատանի իշխանությունների դեմքին: Նման քայլ անելու համար կամ պետք է անխելք լինել, կամ Հայաստանի թշնամի: Ես չեմ կարծում, որ Շիշկինն այն մարդն է, որի պատճառով արժեր հակամարտության գնալ ռուսական իշխանության դեմ, այն դեպքում, երբ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է ,և Հայաստանը բազմաթիվ` ռազմական, տնտեսական, սոցիալ-տնտեսական հարցեր ունի նրա հետ»,-նշեց Անդրանիկ Միհրանյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ` քաղաքականությունը կառուցվում է կուռ հաշվարկների, ոչ թե զգայական զեղումների և հուզական ապրումների վրա: «Երբ նժարին են դրվում պետության շահն ու անձնական զգացմունքները, որոշումները պետք է կայացվեն ի շահ երկրի և ժողովրդի բարենպաստության: Համենայն դեպս ողջ քաղաքակիրթ աշխարհն առաջնորդվում է այդ տրամաբանությամբ: Քաղաքականության և դիվանագիտության մեջ ընդամնեը մեկ կարևոր հարց կա` ինչ է շահում դրանից քո պետությունը, դա ում է ձեռնտու, ում է պետք: Եթե այդ քայլից պետությունը ոչինչի չի շահում, հակառակը` տուժում են ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները, կնշանակի` կատարվել է հանցավոր արարք` իշխանության ապուշության պատճառով:
Հայաստում որոշ մարդիկ կորցրել են իրենց խելքը: Նրանց թվում է, թե աշխարհը պետք է իրենց քայլերով առաջնորդվի և իրենց հետևից գնա, իրենց շուրջը պտտվի: Ցավալի է, որ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունն ընկել է սրանց նմանների ձեռքը: Հայաստանի իշխանությունը չի հասկանում, որ այդ կարգի քմահաճույքներ հզոր գերտերությունները միգուցե, կարող են իրենց թույլ տալ: Այս մարդիկ  չգիտեն, որ այն ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի եզին: Սա քաղաքագիտական և դիվանագիտական պարզագույն այբուբեն է:
Ես գիտեի, որ Հայաստանում իշխանության են եկել կիսագրագետները, հիմա համոզվում եմ, որ սրանք ոչինչ չեն էլ ուզում սովորել: Սրանից տուժելու է պետությունը և սա շատ ցավալի է»,- ընդգծեց Անդրանիկ Միհրանյանը:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ՀՀ միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել:

Ապաստանի տրամադրման համար քաղաքական հետապնդումը. «Առկա է իրական ու հիմնավոր վտանգ, որ նա Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու դեպքում իր քաղաքական հայացքների պատճառով կենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը կհակասի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջին, այն է՝ չվերադարձելիության սկզբունքը այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, քաղաքական հայացքների կամ մի շարք այլ հիմքերով»,- նշված է փաստաղթում:
Հայկ Դավթյան

 

դիտվել է 8469 անգամ
Լրահոս
Այ տխմարնե՛ր, հենց հիմա Նիկոլի ոստիկանի «սապոգը հայի գլխին է»․ Հովհաննես Գալստյան (video) Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տեսեք՝ ուր է հասել․ Ավետիք Չալաբյանը՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Թող հենց հիմա ձեր երեխեքը գան ու Կիրանցի դպրոցում «Յաշմա» ջոկատի տակ սովորեն․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի տավուշեցի քավորը պատերազմ հրահրելուց է խոսում (video) Կիրանցիներին ջարդելուց հետո ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձմնումը (video) Հենց հիմա 4 հոգի կարող են Նիկոլի «հարցերը լուծել»․ Արտյոմ Խաչատրյան (video) Էս ինչ բերեց մեր գլխին․ մեզ առևանգելու են, կոտորեն (video) Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին Պայքարը, հավատը և արժանապատվությունն երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին․ Զաքարյան Տավուշում ոստիկանները բնակիչներին են «կտոր-կտոր» անում, Նիկոլն էլ ուտելիքից է խոսում (video) «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ է Ադրբեջանին հանձնել մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք. հաշվենք հենց մմ-ով». Դավիթ Գալստյան Ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում (video) Հիստերիկ վիճակով ոստիկանները հարձակվեցին․ մի նպատակ ունեին․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Նիկոլի չափ Նիկոլ են բոլոր այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի ու փողի համար լուռ են մնում կամ մասնակցում երկրի կործանմանը․ Հոխիկյան Հայաստան պետության ամոթը Պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ներկայացրել է սահմանազատվող Կիրանցում իրավիճակը (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան Բագրատ Սրբազանի վրա հարձակված «պոռնիկնե՛ր», ձեզ սատանան էլ չի ընդունելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Կանգնած էինք՝ փոխոստիկանապետը հարձակվեց մեզ վրա, ի՞նչ պետք է անեի դատարկ ձեռքերով. Բագրատ Սրբազան (video) Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Ձեր արժանապատվությունը հավասարեցրել եք ասֆալտին, բայց տավուշցին դա չի անի․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին․ «Մայր Հայաստանը» երթ է անում Գյումրիում (video) Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am