Ինչն է միավորում ՀԱԿ–ին, «ծռերին», Նիկոլին ու Արամ Զավենիչին

Ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը կամ էլ՝ վախը։

Կոլեկտիվ հանցագործությունը ցեմենտում է մասնակիցներին։ Նրանց դարձնում կողակիցներ։

Դե իսկ վախի արդյունքում մարդիկ կուչ են գալիս ու միմյանց պինդ սեղմվում։

Նիկոլը մնաց մենակ

Նիկոլ Փաշինյանը հետիշխանափոխական սկզբնական փուլում քիթը վեր ցցած հեղափոխական առաջնորդ էր։ Ագահությունը և անհեռատեսությունը նրան դրդեցին մեկ դերասանի թատրոնի վերածել իշխանական համակարգը։

Փաշինյանն իրեն շրջապատեց այնպիսի զրոներով, որոնց քաղաքական կենսագրությունը սկսվում էր քայլելով ու ավարտվում «գըմփ–գըմփ–հո՛ւ» անելու հերոսությամբ։

Նիկոլն ուզում էր «ստերիլ» թիմ հավաքել։ Թիմ, որը չէր ունենա սեփական «ես», քաղաքական անցյալ և տեսակետ։ Նա հեղափոխական կուսություն էր պահպանում՝ փորձելով ցույց տալ, որ մերժել է ոչ միայն նախկին իշխանությանը, այլ նաև ընդդիմությանը, այդ թվում՝ իր երբեմնի թիմակիցներին։

Նիկոլի ագահության ու հեղափոխական ինքնավստահության արդյունքում՝ «Ելք» դաշինքը լուծարվեց։ Հեղափոխության մեկնարկում դրա դեմ կռիվ տված, բայց վերջին փուլում հեղափոխությանը «վեննա» մտնել փորձող Հայ ազգային կոնգրեսի հույսերը չարդարացան։ «Ծռերը» ևս Նիկոլից չստացան իրենց ուզածը, թեև հայտնվեցին ազատության մեջ։

Նիկոլին թվում էր, թե ինքը միշտ մնալու է «կինոյի տղայի» կարգավիճակում։ Բայց նա սխալը սխալի հետևից գործեց ու մնաց մենակ։ Նրա խմբակցության արտաքին փայատերերը ուղիղ տեքստով հասկացրեցին, որ պետք եղած ժամանակ ժողվարչապետի տակից կհանեն աթոռի ոտքերը։

«ժողովրդի» առաջնորդին հիմա այլ բան չի մնում, քան մի կողմ դնել հեղափոխական կուսությունը և վերադառնալ ակունքներին՝ ձեռք մեկնելով մարգինալ ուժերին։

Նիկոլը վերադառնում է «հերանց» տուն

2018–ին տեղի ունեցած քաղաքական գործընթացները և հանրային էներգետիկան Նիկոլ Փաշինյանը սեփականաշնորհեց։ Նա առաջ գնալու փոխարեն դարձավ անցյալի, սեփական ֆոբիաների, կոմպլեսքների ու վրեժխնդրության գերին։

Հասկանո՞ւմ է, թե՞ ոչ Փաշինյանը, բայց Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը նրան դարձրել է Լևոն Տեր–Պետրոսյանի կցորդը։ Այն Տեր–Պետրոսյանի, որը վաղուց մարգինալացվել է ու նույնիսկ ռիսկ չարեց հետհեղափոխական Հայաստանում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։

Փաշինյանը, թերևս, չէր պատկերացնում, որ այսպիսի զարգացումներ են լինելու, և որ այդքան թանկ է նստելու իր վրա քաղաքական վենդետտան։ Փաշինյանը չէր պատկերացնում, որ պետական կառավարումը շատ ծանր աշխատանք է դառնալու իր համար։

Հիմա նա ստիպված է անառակ որդու պես վերադառնալ «հերանց» տուն։ Այսօր Փաշինյանի հետ նույն այն հարթակի մարդիկ են, որոնք 2008–ին սատարում էին Լևոն Տեր–Պետրոսյանին։

Գագիկ Ջհանգիրյան, Արամ Սարգսյան, Ժիրայր Սեֆիլյան, Անդրանիկ Քոչարյան և նմանատիպ այլ դեմքեր։ Սրանք այժմ նույն տանիքի տակ են հայտնվել։

Հեղափոխության առաջնորդը հիմա վերադարձել է 2008–ի մարտի 1–ին սադրանքներ ու բախումներ կազմակերպողի իր կարգավիճակին։

Ոխերիմ բարեկամները

ՀԱԿ–ը, «ծռերը», Նիկոլը, Արամ Զավենիչը և այս խմբակի մյուս անդամները միմյանցից զզվում են, բայց նրանց միավորում է վախը։ ՍԴ որոշումից հետո սրանք ընդհանուր վտանգ են տեսել, համ էլ՝ շանս։ Նիկոլի փլուզվող իշխանությանը փայ մտնելու շանս։

Փաշինյանը հիմա մնացել է այս մարգինալների հույսին։

«Իմ քայլը» խմբակցությունում գլուխ են բարձրացրել ներդրվածները, աբիժնիկները և «ազնիվ քյարփինջները», և այդ իսկ պատճառով Նիկոլը հայտնվել է հնամաշ ուժերի շրջապատում։

Երբ նա հանդիպում է «ծռերին», դա լավ կյանքից չէ։ Դա թուլության նշան է։

Երբ ՀԱԿ–ը ՍԴ որոշումից հետո ձայնը գլուխն է գցում, իսկ «Լևոնի վերջին օրերի վկաները» «Ֆեյսբուք»-ում հիստերիկ գրառումներ են անում ու մուննաթ գալիս Նիկոլի վրա, դա էլ լավ կյանքից չէ։

Երբ բազմիցս Նիկոլից «քցված» Արամ Զավենիչը քծնում է նույն Նիկոլին, դա էլ լավ կյանքից չէ։

Փաշինյանը հայտնվել է իր դրած ծուղակի մեջ, ու հիմա ստիպված է մնալ այս կոնտինգենտի հույսին։ Նա հիշեցնում է Կերենսկուն, որին հեղափոխությունից ամիսներ անց հայհոյում էին և՛ հեղափոխականները, և՛ հակահեղափոխականները, և՛ յուրայինները, և՛ հակառակորդները։

Նիկոլը մեր օրերի Կերենսկին է։ Պետք է հումանիտար միջանցք բացել նրա համար։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 2026 անգամ
Լրահոս
Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից. տեսանյութ Ալիևը լավ կանի՝ օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. Տաթևիկ Հայրապետյան «Ես երջանիկ եմ»․ Էրիկ Կարապետյանը հարսանեկան տեսանյութ է հրապարակել (Video) Ալիևը պատերազմի կոչնակ հնչեցրեց...բայց թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք Ալիևը պատրաստվում է պատերազմի. Երկրում լարվածություն հրահրելը դադարեցնելու ժամանակն է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են. ԱԳՆ խոսնակ Գիտեմ, որ ամենաեղկելի քայլերի ընդունակ եք, ու սա դեռ ձեր անկման վերջնագիծը չի Ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու է այս վիճակն առաջացել Ադրբեջանի հերթական սուտը. ինչ են հայտարարել այս անգամ Օրվա կադր. Երբ ակնհայտ է, թե ում հրաժարականն են պահանջում Ներկա իշխանությունները համալրված են բացառապես մարտնչող ապուշներով Տեսանյութում այն պահն է, երբ հեղափոխական Նիկոլը ոստիկանին է փոխանցում քսիվ. հետևում ենք Օսիպյանի թիկունքից գործող ոստիկանին Էս տղեն էդպես էլ չհասկացավ, որ ես ամեն ինչ գիտեմ Մենք չենք կարող անտարբեր լինել. Զոհրաբ Մնացականյան «Դուք ի զորու չեք կառավարել Ձեր սեփական ընտանիքը». Մարինա Խաչատրյան Իշխանությունները հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից «Իմ երազանքների հարսանիքը»․ Արուսիկ Տիգրանյանը տեսանյութ է հրապարակել իր հարսանիքից «Ինձ համար այս իշխանությունն ի սկզբանե ընդունելի չէր». Վազգեն Մանուկյան Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նա մահացել է Աչքիս Ալիևն էլ արդեն չի պատասխանում զանգերին Սխալների կատակերգություն Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ Քոչարյանի Ալիևը բացահայտեց, թե ինչ են պայմանավորվել Փաշինյանի հետ «վերելակում» Թուրքիան մերժեց ռուսական առաջարկը. Ընդդեմ Էրդողանի են նաև ԵՄ 7 երկրներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: Թեման՝ «Անկախության օր. մեր անցած ճանապարհն ու քաղած դասերը: Ազգային ազատագրական պայքարը և նրա ջատագովները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա արաբագետներ Արաքս Փաշայանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը: Թեմա- Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, միջազգային հանրության արձագանքը, արաբական երկրների քայլերն ընդդեմ թուրքական քաղաքականության: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Թեմա՝ խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գնից, առատ բերքը՝ գլխացավանք: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը։ Թեմա՝ ագրեսիայի առաջացման պատճառները։ Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Վիգեն Հակոբյանը և ՙՙՀանուն սոցիալական արդարության ՚՚ կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Թեմա՝ Արտակարգ դրության ավարտ, կարանտինի սկիզբ, ի՞նչ ունենք և ինչ է սպասվում: Արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական արդյունքները: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ Հայաստանի սոցիալական առաջընթացի իրական վարկանիշը: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԱյլընտրանք՚՚ հկ համանախագահներ Նարեկ Մանթաշյանը և Գարեգին Պետրոսյանը: Թեմա՝ Կորոնավիրուսի դեմ կառավարության տապալախծ պայքարը, կտրվի ինֆորմացիա, թե ինչ ակցիեներ է իրականացնելու ՙՙԱյլընտրքանք՚՚ հկ-ն՝ ուղղված կառավարության՝ համավարակի կանխարգելման ապաշնորհ քաղաքականության դեմ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գինեգործության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով առցանց մամուլի ասուլիս: Գրեթե ամեն աշուն, բերքահավաքի շրջանում, հատկապես, եթե տարին բերքառատ է, հայրենի խաղողագործները բախվում են խաղողի մթերման բազմաշերտ պրոբլեմին: Մթերման ծավալի, գների, ժամկետների հետ կապված խնդիրներն անխուսափելիորեն հանգեցնում են դժգոհությունների և բողոքի դրսևորումների: Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18֊ին՝ ժամը 14։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։ Ասուլիսի թեման՝ Համաճարակի ազդեցությունը աշխատաշուկայի վրա.աշխատատեղերի կրճատումը և գործազրկության մակարդակը։ Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub