Պիթոնը ողջ-ողջ կուլ է տվել 40-կիլոգրամանոց այծին (տեսանյութ)
Չինաստանի Ֆուցզյանի նահանգի բնակիչները 40-կիլոգրամանոց այծի լեշ են հանել չորսմետրանոց պիթոնի ստամոքսից: Ականատեսի նկարահանած տեսագրությունը հրապարակել է Daily Mirror թերթը:
Յաո ազգանունով ֆերմերը հայտարարել է, որ ընթացիկ տարվա սկզբից ինքը զրկվել Է 20 այծից: Տղամարդը փնտրել է կորած կենդանուն և ֆերմայի մոտ վիթխարի պիթոնի Է գտել: «Դրա փորն այնպես ուռած էր,- հիշում է չինացին:- Ես անմիջապես հասկացա, որ նա է կերել իմ այծերից մեկին»:
Տեսանյութը այստեղ` twitter.com