Վրաստանում բռնատիրական ռեժիմ է հատատվել, Սահակաշվիլի
Բիձինա Իվանիշվիլիի վերջին քայլերը լիովին խախտում են նրա իշխանության օրինականությունը: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսպես է արձագանքել «Վրացական երազանք» կուսակցության կողմից Գեորգի Գահարիային հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրելը: Այդ մասին նա գրել է Facebook սոցցանցի իր էջում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Այս կառավարությունն արդեն օրինական չէ, այլ ավելի շուտ բռնարար-ուզուրպատորի ռեժիմ է: Եվ բռնարար-ուզուրպատորի դեմ ցանկացած գործողություն բարոյականության շրջանակում է, արդարացված է պատմական, իրավական ու բարոյական տեսակետներից: Խոսքը վերաբերում է երկրի բուն գոյությանը: Միակ բանը, որի իրավուքը մենք չունենք, անգործությունն է»,- գրել է Սահակաշվիլին: