Հուժկու պայթյուն. ինչ է սպասվում հերոսին

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը պայթյուն է առաջացրել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Ինչպես պատերազմի դաշտում է Բալասանյանը հերոսբար պայքարել արտաքին թշնամու դեմ՝ չերկնչելով եւ ոչ մի բանից, այնպես էլ այսօր է նա զենքը ձեռքը վերցրել ու ներքին պայքար է տանում այն խմբակի դեմ, որն Արցախ-Հայաստան պառակտում է մտցրել, որը Արցախում հող հանձնողների է փնտրում, որը պետության նախկին ղեկավարի է կալանավորում անձնական վրեժխնդրության հողի վրա, որը ինչպես Բալասանյանն է բնութագրում ապագա չունի ու չի երեւում այս իշխանության ապագան: Ու չնայած Բալասանյանը թանկ հատուցեց հայաստանյան իշխանության դեմ առճակատումների համար, ամիսներ առաջ պաշտոնով հատուցեց, բայց սա հերոսի տեսակ է, նա կարող է կորցնել ամեն ինչ, անգամ սեփական կյանքը, բայց լռել, երբ պետության գլխին սուր է ճոճվում՝ երբեք: Առնվազն պետք է կտրված լինես այս իրականությունից, որպեսզի չհամաձայնես Բալասանյանի ցանկացած մտքի, յուրաքանչյուր տառի տակ ու չարշավել նրա դեմ, տեղեկատվական տեռորի չենթարկել: Եւ այստեղ ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի մարդը լինելու խնդիրն է, ու ինչպես ինքը՝ հերոսն է ասում՝ ինքը որ Ռբորտի մարդն է, ոչ՝ Սրժի, այստեղ հայ մարդու տեսակի խնդիր է, որը չի կարող համակերպվել այս վիճակին եւ պետք է լինի մեկը՝ ասելու, որ արքան մերկ է:
«Կար ժամանակ, երբ հագուստ չկար, մարտական ընկերը հանում էր հագուստը և այդ հագուստով հուղարկավորում զոհված ընկերներին: Եվ այսօր դասալիքները հագնելով զինվորական զգեստ՝ պղծում են այն: Չեն կարող մեր հագուստը հագնել անձինք, որ չեն ծռայել զինված ուժերում»,- Yerevan Today-ի հետ հարցազրույցում ասում է Բալասանյանն ու հավելում.«Նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ծառայությունից հետո ոչ բոլորն իրավունք ունեն կրել զինվորական համազգեստ, որովհետև երբ նրանց մարտական կամ ծառայության ուղին նայենք, իրենց պարտականությունները ճիշտ չեն կատարել»: Հասկանալի է, որբ խոսքն ուղղված է այս իշխանավորներին, որոնք դասալիքների հզոր բանակ են հիշեցնում: Բալասանյանը կարեւոր արձանագրում արեց նաեւ Սասնա Ծռերի հարցում.. «Ես չգիտեմ, թե ինչու Հայաստանի իշխանությունները գնացին այդ քայլին: Ցանկացած հանցագործություն, որ ներվում է, բերում է այլ հանցագործությունների: Տեսեք, թե ինչ են արել «Սասնա Ծռերն» ազատ արձակվելուց հետո՝ Արցախը մարզ է, ռուսական ռազմաբազան պետք է հանել և այլն: Ցույց տվեք մի երկիր, որ ահաբեկիչներին տանում են տելեստուդիա, նրանք էլ քաղաքական գնահատական են տալիս իշխանություններին, Արցախին: Իմ կոչը Հայաստանի իշխանություններին՝ րոպե առաջ զգաստացեք: Րոպե առաջ պետք է իշխանությունը բոլոր երևույթներին գնահատական տա»:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի զավթմանը վերջ տրվեց Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ:«Ժամանակին ասել եմ՝ նրանք, ովքեր համարում են Արցախը մարզ, ոտք չդնեն: Ուղիղ եմ ասել: Նրանք Ադրբեջանի ու այլ ուժերի ջրաղացին են ջուր լցնում: Արցախը երբևիցե բեռ չի եղել Հայաստանի համար, չկա ու չի լինելու»,- ասաց Արցախի հերոսը, նա բացահայտեց, որ ժամանակին ինքը Նիկոլ Փաշինյանի կաբինետում վերւինիս զգուշացրել է, որ Ծռերը երկրի ու անձամբ Փաշինյանի համար լուրջ պրոբլեմ են լինելու: Բալասանյանն ակնարկում է, որ Փաշինյանը ծռերին ազատություն է տվել Արցախի դեմ իր ծրագիրն իրագործելու նպատակով:
Հարցազրույցի կուլմինացիան, անշուշտ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ու Մարտի 1-ի թեմայի մասին էր:
«Ովքե՞ր են սպանել 10 հոգուն: Ասում են մարտի 1-ը բացահայտվել է, էս վերջերս էլ կալանավորել էին գնդապետի՝ զոհերից մեկի սպանության համար: Նա էլ, ըստ լրատվամիջոցների, այդ տարածքում անգամ չի գտնվել: Ինչի՞ մասին է խոսքը: Փաստահավաք խնբի նպատակը մեկն է՝ հանրապետության նախագահի ձերբակալումը և րոպե առաջ ուղարկել ցմահ բանտարկության: Բա ո՞ւր է փաստահավաք խմբի 10 տարվա աշխատանքը, երբ հայտնի չէ ոչ մեկ դեպք, որ այսինչը սպանել կամ վիրավորել է այնինչին: Գոնե մեկ դեպք արձանագրե՞լ են: Չկա այդպիսի հասկացողություն: Պետք է զերծ մնալ նման խոսակցություններից»,- ասաց նա ու շարունակեց.
«Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամանաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել… Ի՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը:… Ի՞նչէ նշանակում Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, եթե ինքն է գնացել ԱԱԾ: Թող փախչելու մասին մտածեն այն դասալիքները, որ ժամանակ առ ժամանակ փախուստի էին դիմում»:
Նա ասել է նաեւ.«Ես այդպես էլ այդ հրավերը չստացա ՀՔԾ պետից, որ քննեինք մարտի 1-ի դեպքերը»: Ջախջախիչ քննադատել է նաեւ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի գոյության փաստը.<<Հեռու մնացեք, գնացեք ձեր գործերով զբաղվեք, դուք ինչ ստատուս ունեք, որ ինձ ՝ ապրիլյան պատերազմի մասնակցիս, կանչեք հարցքաքննության>>:
Իշխանությունները կկաողանան արդյոք անհետեւանք թողնել այս քննադատությունները եւ հետեւություններ անել դրանցից, թե փորձելու են մանր վրեժխնդրությամբ պատասխանել հերոսին:

Անի Սահակյան

դիտվել է 12087 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am