2019. Արցախ. Փաշինյանի պատժիչ գործողություններն ու բանակցային քաոսը

Անցնող տարին ղարաբաղյան կարգավորման պատմության համար միանշանակ կարելի է հակասական համարել, այն առումով, որ Փաշինյանը «փայլեց» իր իսկ դիրքորոշումները գոնե հրապարակային փոխելու առումով:

Բոլոր առումներով՝ «Արցախը պետք է մասնակցի բանակցություններին», կամ՝ «ոչ մի կոնկրետ դետալ չի քննարկվում» նրա կողմից արված հայտարարությունները ողջ տարում հերքվում էին՝ ակտիվ ղարաբաղյան պրոցեսի իրադարձություններով:

Այս տարվա հունվարի վերջին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հետ նախօրեին Դավոսում ժամուկես տևած քննարկմանն ասել էր՝ դավադրություններ լինել չեն կարող և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ քննարկվում է այն, ինչի մասին խոսվում է հրապարակավ՝ այսօր. «Ըստ էության, մենք քննարկում ենք ավելի շատ բանակցային գործընթացի պատմությունը՝ երբ, ինչ, ինչպես տեղի ունեցավ, որ փուլում ինչ իրավիճակ էր, իհարկե քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման կոնտեքստում, ինչ հնարավորություններ կան, ինչ անհնարինություններ կան, և ես ուզում եմ ասել, որ ոչ մի էսպես կոնկրետ դետալ մենք չենք քննարկում, մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում», - մանրամասնեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու, շփվելու հնարավորություն է, և ես շատ ուղիղ ուզում եմ ընդգծել, որ էդ բանակցություններում, քննարկումներում խոսվում է էն ամենը, ինչ մենք խոսում ենք նաև հրապարակային»: Նկատենք, որ հունվարին, վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո՝ անցած տարվա մայիսից ի վեր, Նիկոլ Փաշինյանն արդեն չորրորդ անգամ էր հանդիպում Ալիևի հետ:
Փաշինյանը տարեսկզբին հայտարարում էր, որ պայմանավորվածություն կա չխուսափել հանդիպելուց, և ողջ տարին կողմերը հանդիպումներ էին ունենում, որոնք ժամեր էին տևում, սակայն իշխանությունները շարունակում են հասարակությանը համոզել, որ ոչ մի կոնկրետ բան չի քննարկվում:
Հունվարի վերջին Փաշինյանը Մոսկվայում հերթական անգամ նշեց, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններին ինքը ներկայացնում է միայն ՀՀ-ն և չի կարող ներկայացնել Արցախը. «Նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ, նրանք ընտրում են իրենց նախագահին և իրենց խորհրդարանը, այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից»։
Մի կողմից Արցախի մասնակցությունը կարևորող Փաշինյանը, քիչ անց էլ հակասում էր ինքն իրեն: Օրինակ՝ ապրիլին այսօր ԵԿՄ 12-րդ համագումարում նա հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը ԼՂ բանակցային փոփոխության հարց երբևէ չի դրել, Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց։
Նկատենք, որ այդ վերականգնման հարցի մասին իր նախորդներն ևս խոսել են, բայց տարբերությունն այն է, որ Փաշինյանը վստահեցնում էր, թե սկսում է բանակցություններն իր կետից, ոչ թե՝ Սերժ Սարգսյանի թողած կետից: Հետևաբար, մնում է հարցը՝ ի՞նչ է ավելացրել Փաշինյանը բանակցային գործընթացին...
Ավելին՝ նա ստիպված եղավ արձանագրել նույնիսկ. «1998-ից հետո ՀՀ-ն բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ, և այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ։ Հետևաբար, այսօր բանակցային գործընթացը պետ է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռևս 1990-ականների առաջին կեսին»։
Փաշինյանի հայտարարություններին պարզապես կարելի էր եզրակացնել, որ բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը քննարկվել է, սակայն այն մերժվել է և՛ Ալիևի, և՛ համանախագահների կողմից:
Մյուս կողմից ողջ տարվա ընթացքում՝ Ղարաբաղի փոխարեն չբանակցող Փաշինյանը շարունակեց ճնշումները Արցախի իշխանական վերնախավի ու գեներալիտետի նկատմամբ: Նկատենք, որ տևական ժամանակ Փաշինյանն ու Բակո Սահակյանն անգամ չէին հանդիպում, չէին շփվում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը նամակ հղեցին, որով Ղարաբաղի ներկա և նախկին նախագահները խնդրում էին ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Սահակյանը և Ղուկասյանը գրել էին, թե մեղադրյալ Քոչարյանի ազատ արձակումը «համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»։
Մայիսի 8-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Փաշինյանը արձանագրեց անգամ, որ Արցախի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն չունեն: «Ի՞նչ միասնականության մասին է խոսքը, այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ։ Եթե միասնականությունից չորս հոգի պակաս կա, ասենք, միասնականություն մինուս չորս հոգի կամ 40 հոգի կամ 100 հոգի, էդ իրանց խնդիրն է։ Մինչև իրենք ժողովրդից թալանածը չեն վերադարձրել, իրանք չեն կարող, ի՞նչ միասնական։ Թալանողը թալանողի հետ ի՞նչ միասնական: Բացառված է տենց միասնականությունը», -ասել էր Փաշինյանը։
Բակո Սահակյանը ստիպված եղավ արձագանքել՝ նշելով, որ դավաճանական գործողություններ ծրագրող ուժերի մասին տեղեկություն չունի
Մի առիթով Փաշինյանը նույնիսկ նշեց, թե իրավիճակը վերլուծելով՝ դրա տակ տեսնում է «ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»: «Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց, և եթե կան այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն», - ասել էր Բակո Սահակյանը, հավելելով. «Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր և կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են այդպիսի դավաճանական գործողություններ»:
Բակո Սահակյանը նաև արհեստական էր որակել Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների լարվածության թեման, սակայն դա զգում էին բոլորը... Հետագա ամիսներին Փաշինյան-Սահակյան շփումներ չկային:
Հունիսի սկզբին Փաշինյանը պարզաբանեց, թե ովքեր են դավադիր ուժերը: Նա ըստ էության, սլաքներն ուղղեց դեպի Լեռնային Ղարաբաղի գործող իշխանություններն՝ ասելով, որ թեև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, սակայն, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ. «Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞՝ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերն, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել», - ասաց Փաշինյանը։ Ի դեպ, նա շեշտեց՝ ինքն է Ղարաբաղի իշխանություններին փոխանցել բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր, մինչդեռ նախկին իշխանությունը, կամ, ինչպես Փաշինյանը ձևակերպեց, Բակո Սահակյանի «պարի ընկերը», Ղարաբաղի ղեկավարությանն անգամ հարկ չի համարել տեղյակ պահել, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում։
Հիշեցնենք՝ տեսանյութ էր տարածվել, որտեղ մայիսին Արցախ կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը պարում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Ղարաբաղի քաղաքական վերնախավի հետ։ «Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, նրանք տեղյակ չեն եղել ինչ է բանակցվել ինձանից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ «դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ է բանակցվել, պայմանավորվել», իրենք տեղյակ չեն եղել, և իրենք դրանից հետո գնում են իրենց օգնականների, սոցիալական ցանցերի... նույնիսկ անձամբ գրում են՝ «էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը», հարց է ծագում՝ ինչի՞ համար են դա անում», - ասաց Փաշինյանը։
Չուշացավ Բակո Սահակյանի արձագանքը: Նա ըստ էության, հերքեց Փաշինյանի պնդումը, թե նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին: «Առհասարակ, և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին»: Արցախի նախագահն արձագանքել էր նաև Փաշինյանի մեղադրանքներին այն մասին, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, սակայն, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ: «Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, և եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք», նշել էր Բակո Սահակյանը՝ շարունակելով․ ֊ «Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը»:
Ամառային այս լարվածությունից հետո հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ Արցախում Լևոն Մնացականյանը նշանակվում է Արցախի ոստիկանապետ, իսկ Վիտալի Բալասանյանը, որը հանդես էր գալիս Փաշինյանի՝ արցախյան թեմաներով քննադատությանն, ազատվում է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից: Վիտալի Բալասանյանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2016թ. նոյեմբերին, իսկ Լևոն Մնացականյանը 2015թ. հունիսից մինչև 2018թ. դեկտեմբեր Արցախի պաշտպանության նախարարն էր, ապա նշանակվել էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:
Ավելի ուշ, հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններով զբաղվում է Հայաստանի ԱԱԾ-ն: Վիտալի Բալասանյանը «Լայվ նյուզ»-ին տված հարցազրույցում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմի հետ մեկ ամսվա վաղեմության հանդիպումը և սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել նրանց, ովքեր իր իսկ խոսքերով՝ ոտնձգություն կանեն իր, Արցախի իշխանության և պետականության դեմ: «Հիմա իմ գնահատականը Նիկոլ Փաշինյանին, նամանավանդ, երբ որ վերջերս էդ ահաբեկչական պարագլուխների հետ հանդիպել է, Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, ինչու չէ և ինձ և իմ նմաններին, որ տեսեք՝ «ինձ ունեմ մարտական թև, կարող եմ մեկ փոքր հրաման տալ և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն», ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ «Սասնա ծռերին»՝ ընդհանրապես թող չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալեն կամ քննարկեն, րոպե առաջ պատասխան են տալու», - նշել էր Վիտալի Բալասանյանը։ Բանը հասավ նրան, որ Բալասանյանի հայտարարությանը արձագանքեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: 2016թ. իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը»։ «Մեկը՝ զենքով, մեկը՝ գրիչով իշխանությունը բռնազավթել են, բարձրաձայն ասում եմ, թող բոլորը լսեն, բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն», - ասել էր Բալասանյանը։
Եթե ամբողջացնենք Արցախի ուղղությամբ Փաշինյանի քաղաքականությունը՝ պետք է արձանագրենք, որ թեև նա կարևորում էր Արցախում ժողովրդավարական ինստիտուների ամրացումը, սակայն այնտեղ հայտնվեցին հասարակության մեջ հայտնի՝ Սորոսի հիմնադրամից սնվող ՀԿ-ներ, որոնք կոչված էին «դիտարկել» Արցախում կայանալիք ընտրությունները:
Արցախի իշխանություններին Արցախի ժողովրդի կողմից ոչ ընդունելի լինելու քայլեր կարելի էր որակել Սամվել Բաբայանի՝ Արցախում հայտնվելն ու ավելի ուշ՝ մի հանրահավաքի ժամանակ նրա աջակիցների կողմից Բակո Սահակյանի ելույթի ժամանակ սուլոցներ ու դժգոհություններ արտահայտելը, որն այն ժամանակ հանդարտեցրեց ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:
Ինչևէ, Արցախի իշխանական վերնախավի ուղղությամբ քննադատություններն այսպիսով, ունեցան հետևանքներ: Երկու ամիս անց այս իրադարձություններից հետո Փաշինյանը Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Վերածննդի հրապարակում հանրահավաք հրավիրեց, որտեղ նշեց, որ անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ, ապա ներկայացրեց «համահայկականության տրամաբանությունը», որի համար, նրա խոսքով, անհրաժեշտ է հենվել «համահայկական մի քանի առանցքային կոնսենսուսների՝ համաձայնությունների վրա»։ Կենսենսուսներից առաջինը, ըստ Փաշինյանի, ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից բռնության բացառումն է։ - «Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն», - հայտարարեց նա։
Երկրորդը կոնսենսուսն այն է, ըստ նրա, որ ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձևավորման միայն աղբյուրն է։ Այս առումով Փաշինյանը չափազանց կարևոր համարեց Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը։- «Հայաստանը, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»։ «Կոնսենսուս համար երեք՝ Հայաստանի և Արցախի՝ հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք և բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ՝ ՀՀ կառավարության ամենակոշտ հակազդեցությանը», - շարունակեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ չորրորդ կոնսենսուսը պետք է լինի Հայաստանը և Արցախը կոռուպցիայից և կոռուպցիայի բոլոր դրսևորումներից զերծ պահելը։ Ըստ Փաշինյանի, հինգերորդ կոնսենսուսն այն է, որ իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։ - «Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ այս համատեքստում մեկնաբանելով․ - «Մենք շատ արժանի մարդիկ ունենք, հայությունը շատ արժանավոր զավակներ է տվել, բայց անընդունելի է և չի կարելի հանդուրժել, երբ որևէ մեկը ծառայություն մատուցի ժողովրդին ու հայրենիքին, և հետո այդ ծառայությունը փորձի վաճառել արտոնյալ լինելու ձևով, օրենքից դուրս լինելու ձևով»։
Փաշինյանի կարծիքով ամենագլխավոր կոնսենսուսն է՝ «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։ Վեցերորդ՝ իր խոսքով ամենագլխավոր կոնսենսուսի կապակցությամբ Փաշինյանը պարզաբանեց․ - «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։ Այս սկզբունքը կարևոր եմ համարում ընդգծել՝ ցույց տալու համար, որ ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ, և հետևաբար այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների և իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների և իղձերի արտահայտողը։ Կոնսենսուս համար վեցը մեզնից յուրաքանչյուրին տալիս է մի այնպիսի երաշխիք, որով արմատախիլ պետք է արվի դավադրության որևէ, նույնիսկ ամենաանհավանական տեսություն»։
Հենց այս ելույթում էլ ներկայացնելով իր տեսլականը՝ Հայաստանի ապագայի մասով, նա նշեց. «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ: Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև Արցախը Հայաստան է և վե'րջ»:
Այս հայտարարությունը, կարելի է ասել, փոխեց բանակցային գործընթացում իրավիճակը: Ադրբեջանն արագ ստացավ հնարավորություն Հայաստանին մեղադրել բանակցային գործընթացը տապալելու մեջ: Պաշտոնական Բաքուն այս հայտարարության հաջորդ օրն իսկ դատապարտեց Փաշինյանի այս ելույթը՝ պնդելով, թե այն սադրիչ բնույթ ունի և տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին: «Հետևանքների պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա», -ասել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը: Արտգործնախարարության խոսնակն էլ երեկ տեղեկացրել է, որ Բաքուն Փաշինյանի ելույթը քննադատող նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարներին, Մինսկի խմբի անդամ երկրներին ու կազմակերպության մյուս անդամներին: «Այդ նամակներում մենք հանգամանալից կերպով ներկայացրել ենք, թե որքան վտանգավոր է իրավիճակը, որ ստեղծվել է Փաշինյանի հայտարարությունների արդյունքում», - «Ինտերֆաքս»-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:
Երկու շաբաթ անց Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ փաստեց, թե «Երևանը գնում է հակամարտության շուրջ իրավիճակի սրացման»՝ արձագանքելով Մնացականյանի ելույթին Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովը, Զոհրաբ Մնացականյանը պնդել էր՝ «Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»։ Մնացականյանը հիշեցրել էր Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության մասին դիրքորոշումը. «Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը»,-ասել էր Մնացականյանը:
Այսպիսով, բանակցային գործընթացը 2019թ. ավարտին, կարելի է ասել, որ հայտնվել է փակուղային իրավիճակում, թեև Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի Նախագահը, ու երկու երկրների արտգործնախարարները հանդիպում են և խոստացել են հանդիպել նաև հաջորդ ամիս:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3935 անգամ
Լրահոս
Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am