Հեղափոխությունից հետո ոչ մի լուրջ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատություն իրականացնենք, դա մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա և մեծ հարված կհասցնի պետաիրավական համակարգին: Թե ինչ արդյունքներ կգրանցվեն, բացասականները տեսնում եմ, բայց ոչ մի դրական բան չեմ տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Անցումային արդարադատության անցնելու համար Հայաստանում ոչ մի նախադրյալներ չկան: Անցումային արդարադատության անցնում են այն երկրներում, որտեղ ներսում տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ՝ կա՛մ ֆաշիստականից անցնում ես դեմոկրատական ռեժիմի, կա՛մ տոտալիտարից, որտեղ 100-ավոր բանտարկյալներ կան, անցնում ես դեմոկրատականի: Հայաստանը նախկինում ոչ մի ցուցակում չի համարվել տոտալիտար պետություն, անգամ ավտորիտար չի համարվել: Այսինքն՝ ոչ մի ձևով արդարացված չէ: Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատության անցնենք, դա առաջինը մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա: Այսինքն՝ մենք մեր պետության մասին ավելի վատը պետք է խոսենք, քան ինքը կար, որպեսզի արդարացնենք, թե ինչու ենք անցումային արդարադատության անցնում»,-նշեց ՀԽ նախագահը:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո ոչ մի լուրջ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ըստ նրա՝ այլ երկրներում սովորական ընտրություններից հետո նոր իշխանություններն ավելի շատ փոփոխություններ են իրականացնում, քան հիմա Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո տեղի են ունեցել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին հրապարակվեց անցումային արդարադատության նախագիծը, որով նախատեսվում է հավաքել 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների, ինչպես նաև հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր: 1996 թ.-ի նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանը ընդդիմության միասնական թեկնածուն էր, և հիմնական պայքարը իր և այդ ժամանակ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև էր: Շատերի գնահատմամբ, հենց այդ օրվանից սկսած Հայաստանում արմատավորվեց ընտրությունների կեղծման գործելակերպը: Նախագծում նաև նշվում է, որ դիտարկվելու են խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները:

«Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել, բայց հետ գնալ և փոխել պատմությունը, հնարավոր չէ: Չկա իրավական ձև՝ գնալ հետ և վերականգնել խախտված իրավունքները: Դա գեղեցիկ հնչում է մատուցելու համար, բայց իրականում դա չիրականացվող բան է: Դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց անցումային արդարադատությունը շատ վտանգավոր և կործանարար կլինի Հայաստանի համար»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործման հարցին, ԱԺՄ նախագահը նշեց, որ այն պետք է լուծվի ոչ թե հանրաքվեի, այլ կառավարության կամքի դրսևորման միջոցով. «Պետության ղեկավարը պետք է կարողանա որոշումներ կայացնել: Շատ անգամ այդ որոշումների ժամանակ տարբեր կողմերից ճնշումներ են լինում, շատ անգամ դու որոշումն ընդունում ես ոչ լիարժեք ինֆորմացիայի հիման վրա, բայց պետության ղեկավարը որոշում ընդունելու համար է: Մասնագետները պետք է որոշեն՝ հանքի շահագործման դեպքում ընդունելի՞ են այդ վնասները, թե՞ ոչ, որովհետև չի կարող ոչ մի վնաս չբերել: Չեմ կարծում եմ, որ այսպիսի հարցերը պետք է լուծել հանրաքվեի միջոցով, դա մասնագետների հարց է և պետական կամք՝ աշխատեցնել, թե չաշխատեցնել և պատասխանատվություն կրել հետևանքների համար»:

դիտվել է 1591 անգամ
Լրահոս
Պրեմիայից քշվածները Արտաքին պարտքն աճելու է, բյուջեն շարունակվում է թերակատարվել Արտակարգ միասնական քննություններ Խոշոր ավտովթար վայոց Ձորի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է ՀՀ 6 քաղաքացիներ հինգ օր է՝ ռուս-վրացական սահմանին են և չեն կարողանում վերադառնալ Հայաստան Հայտնաբերվել է Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու դին «Դատարան չեղավ՝ դա գողականներն են անելու»․ Գ․ Միսկարյան «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել. մանրամասներ Նաիրի Սարգսյանը խաբել է՝ ասելով, որ բնակարան կտրամադրեն... մանրամասներ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ և ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄՍԽՈՒՄԸ «պոզով-պոչով» չի լինում․․ Այստեղ հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը Սորոսի գրասենյակի կողմից նպատակաուղղված ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու ենք ԱԱԾ Հինգ տարի գլորեցինք․Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել Ինչ արվել, արվել է… ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակընկալենք Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձեւ, Հայաստանը կդառնար վերջին տարիների բացարձակ չեմպիոն Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ Շտապ. Քաղաքացին փորձում է նետվել Հաղթանակի կամրջից, կառավարությունից պահանջում է բնակարան․ hraparak.am Ե՛վ Նիկոլը, և՛ իր գունավոր ու դիլետանտ թիմը բազմիցս ապացուցել են, որ նրանք նվիրյալներ չեն․ Քաղաքագետ Կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրում Պավլիկ-պողոսները մոլախոտի պես վերաճեցին «Կոռուպցիայի դեմ պայքար»՝ ամերիկյան կուռացիայով Նոր հակառեկորդ ԱՄՆ-ում՝ մեկ օրում 65 հազար վարակակիր, երկրորդ ալիք՝ Կենտրոնական Ասիայի երկրներում Անհետ կորել է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչը․ընտանիքը մտահոգություն ունի՝ գուցե վերջինս հատել է սահմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ասուլիսը։ Թեմա-Հուլիսի 10-28-ը Երևանում կայանալիք «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնի մանրամասներ։ Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub