Փաշինյանը հնարավորություն կտա՞ Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան խաղի համար

Բառացիորեն մի քանի օր առաջ հրապարակվեց դատաիրավական բարեփոխումների մասին իշխանության մշակած նախագիծը: Հետաքրքրական է, որ փաստաթղթում առանձին գլուխ է նվիրված անցումային արդարադատությանը, որի վերաբերյալ խոսակցությունները, կարծես թե, վերջին շրջանում լռել էին։Ըստ նոր փաթեթի՝ Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմն իրագործվելու է հետևյալ շրջանակներում՝ հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ և այլն։Բացի դրանից, ըստ այդ նախագծի՝ «1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին, և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ»: Կարելի է փաստել, որ իշխանությունները տեղի տալով հանրային լայն շրջանակների պահանջը անցումային արդարադատության շրջանակը հասցրեցին մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներ: Դեռ հարց է՝ գործնականում այն ինչպիսի կիրառում կստանա, արդյոք Ննիկոլ Փաշինյանը ջրի երես կհանի իր քաղաքական կնքահոր ղեկավարած տարիների ընտրական եւ հետընտրական հանցագործությունները, սակայն մի բան փաստ է, որ այդ հեռանկարից առաջին նախագահն ու իր շրջապատն արդեն ջղաձիգ շարժումներ են ցուցադրում: Այսօր Տտեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը Ամուլսարի մասին հայտարարությամբ է հանդես եկել, որում ջախջախիչ քննադատության է ենթարկել գործող իշխանության՝ հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշման հարցում եւ առհասարակ անթույլատրելի համարել հանքի շահագործումը:<< 2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեր հանրությանը հույս է ներշնչել, որ հանքարդյունաբերության խնդիրները դուրս կբերվեն կոռուպցիայի և ընդերքի գիշատիչ շահագորման ճահճից: Այն ավելի ամրապնդվեց, երբ Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ թաքցնելու առթիվ, որի շրջանակներում որոշում ընդունվեց պատվիրելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության և Բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման /ՇՄԱԳ և ԲՍԱԳ/ հաշվետվությունների անկախ փորձաքննություն:
Ցավոք սրտի, օգոստոսի 21-ին Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի կողմից հրապարակված ԷԼԱՐԴ կազմակերպության փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը, ինչպես նաև դրան հետևած վարչապետի և կառավարության այլ անդամների հայտարարությունները և հիմնավորումները հանրության մոտ մի շարք հարցեր են հարուցել, որոնք կասկածի տակ են դնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությունը>> ասվում է հայտարարությամբ: ՀԱԿ-ի համար պարզ չէ, թե ինչու կառավարությունը չի հրապարակում «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը: <<Դա չի կարող կոմերցիոն գաղտնիք լինել, քանի որ կնքված չէ երկու մասնավոր ընկերությունների միջև: Կառավարությունը ներկայացնում է Հայաստանի հանրությանը, իսկ պայմանագիրը կարգավորում է պետության սեփականության հանդիսացող ընդերքի շահագործումը, հետևաբար հարցը գտնվում է հանրային ոլորտում և պետք է ապահովվի կայացած գործարքի շուրջ կատարյալ թափանցիկություն>>: Ինչպես տեսնում ենք կենացները քաղցրանում են, սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են, քանզի Լեւոն Տեր- Պետրոսյանը հասկանում է՝ ինչ կարող է պատահել իր հետ, եթե Փաշինյանն իսկապես որոշի բացել Պանդորայի արկղը: Առանց այն էլ ՀԱԿ սպասելիքները գործող իշխանությունից արդարացված չեն, Նիկոլ Փաշինյանը կադրերի հարցում խիստ քմահաճություն է դրսեւորում, այնինչ շատ շատերը սպասում են տեղ ունենալ կերակրատաշտին մոտ: Եւ, ահա, ոչ միայն սպասելիքները չեն իրականացվում, այլ կարծես թե սուր է կախվու իրենց գլխին: Ուստիեւ այլ բան չի մնում, քան անցնել ռադիկալ քայլերի:
Կարծում ենք, որ ամեն ինչ այսքանով չի սահմանափակվի: Լեւոն Տեր-Պետրոսյանը երբ հասկացավ, որ իր հոգեզավակը որոշել է սպառնալիք դառնալ իր գլխին, իր խաղը վերսկսելու է Սերժ Սարգսյանի հետ: Իսկ նրանց փոխգործակցության հիմնավոր փաստարկներ կան, սկսած ՀԱԿ-ի խորհրդարանում հայտնվելուց, վերջացրած հրաշալի քառյակի տրոհումից, որի համար Սերժ Սարգսյանը առաջին նախագահին կլորիկ գումարով էր վարձահատույց եղել:

Անի Սահակյան

դիտվել է 2887 անգամ
Լրահոս
Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am