Նոր օդանավեր ու ուղղաթիռներ Պուտինից՝ Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հանդիպեցին մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում: Երկու երկրների ղեկավարները քննարկեցին սիրական պատերազմի և ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

Մոսկվան և Իրանը Սիրիայի կառավարության հիմնական ռազմական աջակիցներն են: 2015-ից Ռուսաստանը էականորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում, ուղարկելով այնտեղ մոտ 4000 զինվորական և ռազմական կործանիչներ։
Էրդողանի այցը համընկավ Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերին ավիահարվածներ հասցնելու հետ, որտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել:

Նախօրեին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ասել էր, որ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի կողմից Իդլիբում բռնությունների հետ կապված մտահոգություններ ունի և հույս կա, որ այս խնդիրները կլուծեն։ Էրդողանն օրերս ասել է, որ Թուրքական զինուժը շուտով կմտնի Սիրիա։

Թուրքիան, որը պաշտպանում է սիրիական ապստամբ ուժերին, որոնք փորձում են տապալել Ասադի ռեժիմը, համագործակցում է ԱՄՆ-ի հետ Թուրքիայի սահմանի մերձակայքում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ: Թուրքիան միաժամանակ ընդդիմանում է ԱՄՆ աջակցությանը Սիրիայի քրդերին։

Այսպես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին այցելեց Ռուսաստան: Նա Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Ժուկովսկիի ավիատիեզերական ցուցահանդեսի բացմանը:

Էրդողանն ու Պուտինը ելույթներ են ունեցել, դիտել ցուցադրված տասնյակ օդանավերի նմուշները: Օդանավերի, ուղղաթիռների մեջ են մտել, Պուտինը Էրդողանի համար նույնիսկ պաղպաղակ է գնել: Փողը Պուտինն է տվել՝ ասելով, որ հյուրի պաղպաղակի համար, իհարկե, ինքը պետք է վճարի: Իր ելույթում Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ձգտում են երկկողմ առևտրի չափը ներկայիս 25 միլիարդ դոլարից հասցնել 100 միլիարդ դոլարի:

S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գործարքից հետո Ռուսաստանը Թուրքիային հիմա առաջարկում է Su-57 ռազմական նորագույն կործանիչներ գնել, հատկապես երբ Վաշինգտոնը հրաժարվում է Թուրքիային վաճառել F-35 ռազմական օդանավերը: «Մենք Էրդողանին ցույց ենք տալու Su-57 և Su-35 օդանավերը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը, ով համակարգում է ռազմարդյունաբերության ոլորտը:

Էրդողանը Պուտինի ու Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ ուսումնասիրել է Su-57 և Su-35 օդանավերը: Նրանք դիտել են օդաչուի խցիկը։ Էրդողանին ցույց են տվել նաև ուղղաթիռների մոդիֆիկացված մոդելներ, ինչպես նաև մարդատար նոր օդանավ, MC-21 երկու շարժիչներով օդանավը նախատեսված է, 6 կիլոմետր թռիչքների համար: Միջին հեռավորության այս մարդատար օդանավի մասսայական արտադրությունը նախատեսվում է 2020 թվականից: Էրդողանն ու Պուտինը դիտել են նաև ավիաշոուն, օդ են բարձրացել ռազմական ու մարդատար օդանավեր, ուղղաթիռներ:

Այսօր նաև հաղորդվեց, որ Էրդողանի այցի օրը սկսվել է S-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը: Առաջին փուլի մատակարարումները սկսվել էին անցած ամսից: Թուրքիան պատրաստվում է այդ համակարգերը մարտական հերթապահության դնել գալիք տարվա գարնան սկզբին:

Այսօրվա դիտումներից, օդանավեր ու ուղղաթիռներ ուսումնասիրելուց հետո Պուտինի և Էրդողանի հանդիպմանը Ռուսաստանի նախագահը երկկողմ համագործակցությունը զարգացնելու առաջարկ է արել։ «Մենք Ձեզ ցուցադրեցինք ռազմական և քաղաքացիական նշանակության տարբեր արտադրանքը, դա ոչ միայն ցուցադրում է Ռուսաստանի հնարավորությունը ավիատիեզերական ոլորտում, այլ նաև մեր երկկողմ հարաբերություններում փոխգործակցության հնարավորություն է բացում», - ասել է Պուտինն՝ ընդգծելով. «Իհարկե կարող ենք միավորել մեր ջանքերն այն ոլորտներում, որտեղ մեր փորձառությունը ավելի էֆեկտիվ և պահանջված է»:

Ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նկատում ենք, հետեւողականորեն շարունակում են նոր բարձունքներ նվաճել: Նոր կայացած S-400 համակարգերի գործարքից հետո՝ ռուսական կողմը ռազմական ոլորտի նոր գործարքներ կնքելու նախաշեմին է Թուրքիայի հետ:

Ռուս-թուրքական հարաբերություններն այն աստիճանի են ջերմացել, որ անգամ ԱՄՆ-ն՝ իր ռազմավարական գործընկեր Թուրքիային չկարողացավ հետ պահել S-400 համակարգերի գործարքից կնքումից, այսպես ասած՝ Էրդողանն ընտրեց Պուտինի հետ գործարք կնքելու կողմը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1477 անգամ
Լրահոս
Պատմության հետ առերեսվելու հրամայականը. Վիտալի Բալասանյանի բեկումնային քայլը Նիկոլ Փաշինյանը պատերազմի քարտ-բլանշ է տալիս Դանակահարություն Երևանում. դանակահարել է քրոջ ամուսնուն Կիմ Չեն Ընը սպիտակ ձիով բարձրացել է սրբազան սարի գագաթը Ովքեր են ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի ծեծի մեջ կասկածվող եղբայրները, և ի՞նչ է տեղի ունեցել սպանության գիշերը. մանրամասներ. Tert.am Ում անունը տալ՝ սա է խնդիրը Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով.ԱԳՆ Աշնանային նոր սրացումներ` ընդդեմ Հայաստանի ու Արախի Թրամփը սպառնում է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, Էրդողանը հակադարձում՝ երբեք չի համաձայնի զինադադարի Անավարտ զրույցներ-2 «Սասնա ծռերը» նույնպես ոստիկան էին սպանել Քոչարյանի պաշտպանները ծավալուն հիմնավորումներ կներկայացնեն ՄԻԵԴ Մեծ պալատին Հայաստանը 30-րդն է «Սովի վարկանիշում» Ադրբեջանը հայտարարում է, որ սիրիական տարածքների «մաքրազերծումը» պետք է իր շարունակությունը գտնի «Ղարաբաղում»՝ Արցախը հայաթափելու ճանապարհով Կանադան կասեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային Արցախում վտանգ են զգացել՝ Հայաստան-Ադրբեջան «փոխհրաձգության» ֆոնին ՍԴ–ն պահում է իր խրամատը. ի՞նչ է սպասվում Այս պահի դրությամբ 114 հազար մեքենա է ներկրվել Հայաստան. նախորդ տարի 60-63 հազարով պակաս է եղել. ՊԵԿ Անկարայի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցների թեմային Ինչու է Վլադիմիր Պուտինը շտապ խորհրդակցություն հրավիրել Ժամանակն է վերջապես ընկալել պետության և թերթի խմբագրության տարբերությունը Վահե Գրիգորյանը խոշոր մասշտաբով սարքեց իշխանության գլխին Իշխանության սին հույսերն ու Վենետիկի զգուշացումը Հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն /տեսանյութ/ Էրդողանը հայտնել է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի հոկտեմբերի 20-ին Երևանում կայանալիք Noah Street Football Cup 2019 փողոցային ֆուտբոլի առաջնությանը նվիրված ասուլիսը: Ֆուտբոլային ակումբի պլանների և խնդիրների, ինչպես նաև Հայաստանում մանկական ֆուտբոլի հեռանկարների մասին կպատմեն Նոահ ՖԱ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կիդանովը և Նոահ ՖԱ-ի մարզական տնօրեն Հայկ Հովհակիմյանը: Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:Թեմա՝ Խորհրդարանն ինչպես պետք է լուծի Սահմանադրական դատարանի ճգնաժամը, ապահովի, որպեսզի Հայաստանն ունենա հանրային վստահություն վայելող ՍԴ եւ չհեղինակազրկված ԱԺ:Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:Հեռ.098-35-61-21 Հոկտեմբերի 16-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝Խաղողի մթերում,մթերման հետ կապված խնդիրներ,գյուղացիներին տրվող վարկեր,վարկային քաղաքականություն: Հոկտեմբերի 16-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գրականագետ Դավիթ Գասպարյանն ու հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Թեմա՝Տեղեկություն կա ,որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:Քննարկում թեմայի շուրջ: Հոկտեմբերի 16-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը,տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը և ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան: Թեմա՝Արցախից հնչող հայտարարություններ,Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ու Արցախի հարցի քննարկումը, Ալիևի հայտարարությունը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ասուլիսը. Արցախի անվտանգությունը. Արցախի և Հայաստանի քաղաքական օրակարգն ու սպասվող ներքաղաքական զարգացումները: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Երևանի քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին. ի՞նչ է արվել» թեմայով։ Բանախոսներն են՝ Հասմիկ Խաչունց՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյան՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Տեղի կունենա Հարություն Շմավոնյանի հուշարձանի պսակադրում և բաց դաս ապագա լրագրողների հետ մամուլի տան բակում Հոկտեմբերի 16-ին ժամը 10 00 –ին հայ մամուլի օրվա առթիվ տեղի կունենա Հարություն Շմավոնյանի հուշարձանի պսակադրում և բաց դաս ապագա լրագրողների հետ մամուլի տան բակում: (Քաղաք Երևան, Արշակունյաց 5): Բանախոս՝ հանդես, վերահիմնադիր՝ Մարտիկ Սարգսյան: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ասուլիսը: Թեման.- Մարմնամազրության աշխարհի առաջնության ամփոփում: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:Թեմա՝ Սիրիայում Թուրքիայի լայնածավալ ռազմական գործողությունները եւ դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ:Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:Հեռ.098-35-61-21