Ռուսաստանում Էրդողանին է ներկայացվելու ՍՈՒ-57 կործանիչը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՄԱԿՍ-2019 Միջազգային օդագնացության տոնավաճառի բացման արարողությանը, ինչպես նաև հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտնել է, որ ՄԱԿՍ-2019 տոնավաճառի շրջանակում Էրդողանին է ներկայացվելու ռուսական հինգերորդ սերնդի ՍՈՒ-57 կործանիչը: Ցուցադրվելու է նաև չորրորդ սերնդին պատկանող ՍՈՒ-35 կործանիչը:
Ներկայացնելուց է կախված, թե Թուրքիան կցանկանա արդյոք գնել դրանցից որևէ մեկը: