Եթե Փաշինյանն ավելի ճկուն լիներ. ԱՄՆ և Իրանի նախագահները կհանդիպեն

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի գագաթնաժողովը նշանավորվում է Հայաստանի հարևան Իրանի նկատմամբ քաղաքականությունը Մակրոնի կողմից մեղմելու բացահայտ փորձերով: Ֆրանսիայի նախագահը, ինչպես նկատվում է, փորձ է անում Իրան-ԱՄՆ լարվածությունը փոքր-ինչ նվազեցնել:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարներին հանդիպել` քննարկելու համար Իսլամական հանրապետության շուրջ ծավալվող վերջին զարգացումները: «Մենք ստեղծել ենք այդ հանդիպման համար հնարավոր պայմանները», - այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Բիարիցում «Մեծ յոթնյակի» հերթական համաժողովի ավարտին կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:

Մակրոնը նաև պնդել է, որ Իրանը պետք է կատարի միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները: «Իրանը երբեք չպետք է իր զինանոցում միջուկային զենք ունենա», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ իր հանդիպումը վաղաժամ է: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ֆրանսիական Բիարից քաղաքում` «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ընթացքում:

ԱՄՆ նախագահի խոսքով, ինքը տեղյակ է եղել, որ Իրանի արտգործնախարարը Բիրաիցում է, սակայն նրա հետ հանդիպելու ցանկություն չուներ: «Այդ մասին խոսելը դեռ վաղ է», - նշել է Թրամփը:

Ապա, Թրամփն անդրադարձել է ամերիկյան քաղաքականությանը՝ նկատելով, թե ԱՄՆ-ի նպատակը Իրանում գործող վարչակազմի փոփոխությունը չէ: Ավելին՝ նա նշել է, թե Վաշինգտոնի նպատակը իրապես հզոր Իրանի գոյությունն է. «Իրանը հզոր պետության վերածվելու իրական հնարավորություն ունի, սակայն մինչ այդ նրանք պետք է հրաժարվեն ահաբեկչությանն աջակցություն ցուցաբերելուց»:

Տանտիրոջ դերում հանդես եկող նախագահ Էմանյուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափին տեղեկացրել էր Զարիֆի այցի մասին: Ամերիկայի ղեկավարի փոխանցմամբ, ինքը հարգանքով է վերաբերվել Մակրոնի նախաձեռնությանը:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ համատեղ ասուլիսում Թրամփը նշել է, որ Ամերիկան Իրանում ռեժիմի փոփոխության չի ձգտում: Ավելին, ըստ Թրամփի, Իրանի ժողովուրդն արժանի է ազատ, տնտեսապես զարգացած և բարեկեցիկ երկրում ապրելուն: Իսկ ԱՄՆ-ն պատրաստ է լավ հարաբերություններ ունենալ այդ պետության հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Իրանը հրաժարվի ատոմային զենք ստեղծելու նպատակից և ամբողջ աշխարհում ահաբեկիչներին սատարելու քաղաքականությունից: «Ուզում եմ, որ Իրանը լինի լավ, ամուր երկիր, մենք ռեժիմի փոփոխություն չենք ուզում: Տեսաք, ինչպես էր անցած քսան տարում, լավ չէր», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ շարքային իրանցիների կենսամակարդակը շատ ցածր է:

«Ամեն բան շատ պարզ է՝ Իրանը չպետք է դառնա միջուկային երկիր: Մենք քննարկելու ենք միջմայրցամաքային հրթիռների նրանց ծրագիրը, այլ թեմաներ, բայց նախևառաջ նրանք պարտավոր են վերջ տալ ահաբեկչությանը: Կարծում եմ, նրանք կգնան փոփոխությունների, նրանք շանս են ստացել», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Թրամփի որոշմամբ անցյալ տարվա մայիսին դուրս եկավ 2015 թվականի միջուկային պայմանագրից, վերականգնեց և է՛լ ավելի խստացրեց պատժամիջոցները:

Իրենց հերթին արևմտյան երկրներից երեք ծանրքաշայիններ՝ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան համոզված են, որ հարկ է պահպանել 2015 թվականի համաձայնագիրը: Այն կնքած ևս երկու գերտերություն՝ Ռուսաստանը և Չինաստանը, նույնպես դեմ են համաձայնագրի չեղարկմանը:

Հայաստանի համար հարևան Իրանի նկատմամբ քաղաքականությունն անշուշտ դրական ելք կլինի: Եթե, Հայաստանի իշխանությունն ունենար նախաձեռնողական քաղաքականություն, ապա կարող էր այս իրավիճակում էլ որոշակի դերակատարություն ստանձնել՝ տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ճկուն դարձնելով:

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ չի բացառել, որ առաջիկա շաբաթների կարող է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին Թրամփը հայտարարել է ֆրանսիական Բիարից քաղաքում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում: «Առաջիկա շաբաթներին նման հանդիպման հեռանկարն ինձ իրատեսական է թվում: Դա հնարավոր կլինի, սակայն բարենպաստ պայմանների առկայության պարագայում», - նշել է Թրամփը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Իրանում գործող վարչակազմի տապալումը Սպիտակ տան նպատակների թվում չէ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1813 անգամ
Լրահոս
Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am