Հանդիպում Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Ինչպես տեղեկացնում է «IRNA» գործակալությունը, Ամիր Աբդոլլահիանը հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև սերտացող հարաբերությունների կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը կարևոր գործնական քայլ էր, որը երկու երկրների կողմից ձեռնարկվել էր տնտեսական կապերի ընդլայնման եւ գոհացուցիչ հեռանկարի առաջմղման համար:

Հայաստանի փոխարտգործնախարարը հանդիպման ժամանակ ևս կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի՝ վերջերս Հայաստան կատարած այցը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը ՝ հայտարարելով, որ մեծ զարգացում և շրջադարձային պահ էր երկկողմ հարաբերություններում։

Մնացական Սաֆարյանը նաև բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության եւ նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ առկա են համապատասխան հնարավորություններ և ենթակառուցվածքներ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար ՝ հայտարարելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն ՝ հիմնվելով համատեղ ջանքերի և ձգտումների վրա:

 

դիտվել է 288 անգամ
Լրահոս
Իշխանության ագրեսիվ գործողությունները առավել սուր բնույթ են կրելու․ Աբրահամյան Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր «Հայաստան» խմբակցությունը թատրոնին չի մասնակցի 5 տարին չափազանց երկար է. Ժամանակն է, որ Վիգեն Էուլջեքջյանն Ադրբեջանում գերությունից տուն վերադառնա. փաստաբան Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը գրառումներ թողած օգտատերերը ևս հայտնվել են իրավապահների դիտակետում. Aravot Հայաստանում ներդրումային միջավայրը խաթարված է Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին Արտաշատի խճուղում բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ վիրավոր կա Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել. Սպերցյան Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների աքիլեսյան գարշապարը Սամվել Կարապետյանի աջակիցները սպասում են դատարանի որոշմանը Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը չի բացառել իր երկրի վրա զինված հարձակման վտանգը Վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեն պարգևավճարներով մսխում են 11 ժամից ավելի է` քննվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը Հյուրանոցի համարից 29-ամյա կինը հափշտակել է «iPhone» և 250 գրամ ոսկյա զարդեր Միասնական ժամերգություն կկատարվի Արագածոտնի թեմի առաջնորդի և մյուս հոգևոր հայրերի ազատության համար Ես չգիտեմ, ով ինչ է արել, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ հաղթել են 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին Թուրքիայի և Ավստրալիայի բանակցությունները փակուղի են մտել. որտե՞ղ կանցկացվի COP31-ը Գերմանիայի ՊՆ-ն նախազգուշացնում է 2029-ին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր պատերազմի մասին ՔՊ-ն դաղալ է խաղում Խոշոր հրդեհ է բռնկվել Արարատում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան Ճանաչված մարզիկները և մարզիչներն իրենց աջակցությունն են հայտնում Վարդան Ղուկասյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am