Որևէ պետական պաշտոնյա ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահի օրոք այսպիսի լկտի ձևով չի շփվել լրագրողի հետ. Հարություն Հարությունյան

Երեւանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ ԱԺ է ուղարկվել մի նախագիծ, որով, ըստ մեկնաբանությունների, 2021-ից մասնավոր հեռուստաընկերությունները պետական մուլտիպլեքսում չպետք է տեղ ունենան, պետք է գործի 5 հեռարձակող ալիք, որոնք բոլորը պետք է հանրային լինեն։ «Հրապարակ»-ի հետ զրույցում «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը կարծիք է հայտնել, թե բրեժնևյան ժամանակների ոգով ուզում են փակել մասնավոր հեռուստաընկերության ճանապարհը:

Կարծիքների վերաբերյալ, թե նախագծը կազմվել է հենց «5-րդ ալիք»-ի դեմ, Politik.am-ը լսել է Հարությունյանի մեկնաբանությունը: Վերջինս պնդում է՝ այդ նախագիծը դեմ է մասնավոր հեռուստաընկերություններին, և, ընդհանրապես, ազատ խոսքին, սակայն, չի կարծում, թե ուղղված է հենց «5-րդ ալիք»-ին:

«Միգուցե «5-րդ ալիքը» պատճառ է, բայց չեմ կարծում, որ հենց «5-րդ ալիք»-ի դեմ է: Միայն «5-րդ ալիքը» չէ, որ իրենց քիմքին հաճելի չէ, թեև միայն «5-րդ ալիքն» է այսօր խոսում ամեն ինչի մասին և տաբուներ չունի: Չեմ բացառում, որ եթե նախագիծն ընդունվի, 5 հաճախականություններից 2-ը կվերցնի Հանրայինը, իսկ մյուս 3-ը վարձակալության կտա այլ հեռուստաընկերությունների: Սա կարող է լինել տարբերակներից մեկը: Հանրայինը 5 ալիք ինչպե՞ս է աշխատեցնելու, եթե այսօր 1-ը չեն կարողանում նորմալ աշխատեցնել: Դա իմ կարծիքը չէ, հանրության կարծիքն ու արձագանքներն են: Սա, կարծում եմ, ավելի լուրջ և գլոբալ խնդիր է, քան միայն «5-րդ ալիքը»: Վերջապես, եթե իրենց պետք լինի, որ «5-րդ ալիքը» չլինի, այլ միջոցով կկասեցնեն աշխատանքը կամ 2021 թվականին լիցենզիա չեն տա»,-նշում է նա:

Խոսելով «5-րդ ալիք»-ի հանդեպ պետական որոշ պաշտոնյաների վերաբերմունքի մասին՝ Հարությունյանը հիշեցնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնականի գրառումը, որ հարցազրույց չէր տվել հեռուստաընկերությանը միայն նրա համար, որ «5-րդ ալիքն» է:

«Սա պետական պաշտոնյայի խոստովանությունն է, թե ինչպիսին է Հայաստանում ազատ խոսքի վիճակը: Որևէ պետական պաշտոնյա ոչ առաջին նախագահի օրոք, ոչ երկրորդ նախագահի օրոք, ոչ երրորդ նախագահի օրոք այսպիսի լկտի ձևով չի շփվել լրագրողի հետ: Այսպիսի լկտի ձևով բացահայտ չեն ասել՝ «մենք այսքան կանք, որ թքած ունենք ցանկացած լրատվամիջոցի վրա, ում կուզենք՝ կտանք հարցազրույց, ու չուզենք՝ չենք տա»: Չեն ուզում, թող չխոսեն, իրենց փոխարեն այդ տեղը կտրամադրվի նրանց, ովքեր կխոսեն: Ցավալին այն է, որ այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ազատ են հռչակել, մի անգամ հայտարարություն չեն անում, թե խելքներդ գլուխներդ հավաքեք, սա երկիր է»,-ասում է Հարություն Հարությունյանը:

«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ լրագրողական համայնքի և ՀԿ-ների լռությունը շատ դեպքերում անհասկանալի է. ժամանակին ամեն փոքր խնդրի դեպքում երկար տեքստեր էին գրում, ստորագրում, այժմ լռում են անգամ մեծ խնդրի դեպքում. «Լրագրողական համայնքը արժանի է նրան, ինչին հանդիպել է: Քանի դեռ լրագրողական համայնքը համախմբված չի լինի, այս վիճակը կշարունակվի: Այժմ որոշ լրատվամիջոցներ իրենց համար տաքուկ-տաքուկ տեղավորվել են, իրենց համար հաճելի է, բայց այդպես չի լինելու: Մինչև իրենց «կոշտուկը չտրորեն», չեն հասկանա, որ այն ժամանակ պետք է համախմբված լինել: Մեղավորը լրագրողական համայնքն է: Բայց խնդիրը կա բոլոր բնագավառներում. ամենուր սևերի-սպիտակների բաժանումն է»:

դիտվել է 2523 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am