Հայ պատգամավորը Խարկովի շրջանում վթարի է ենթարկվել
Խարկովի շրջանային խորհրդի պատգամավոր, ազգությամբ հայ Արամայիս Հովհաննիսյանը դարձել է ՃՏՊ մասնակից: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, պատահարը տեղի է ունեցել Չուգուևի շրջանում, երբ նա ճանապարհին մեքենայից դուրս է եկել՝ անիվը փոխելու:
54-ամյա վարորդի մեքենային է հարվածել է Chevrolet Lacetti-ն:
Հովհաննիսյանը տեղի ունեցածից հետո ինքնուրույն դիմել է հիվանդանոց, որտեղ ախտորոշել են կոճի կոտրվածք, բուժզննությունից հետո պատգամավորը տուն է գնացել: