Պարզ է դառնում՝ ինչու արդեն որպես վարչապետ շարունակում եք «նախկինապաշտ» ձեր գործունեությունը.Արփինե Հովհաննիսյանի բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին (մաս երկրորդ):

Հարգելի պարոն Փաշինյան,

Հարգելի Նիկոլ,

Չէի պատրաստվում այսքան վաղ գրել երկրորդ նամակը, սակայն ամեն անգամ Ձեր գործողությունների ընթացքը ստիպում է կրկին անդրադառնալ դրանց։ Չէի գրի Ձեզ, եթե, գոնե, չնչին համոզմունք ունենայի, որ Ձեր շրջապատում կան մարդիկ, որ ոչ թե գլխիկոր կատարում են ձեր ցանկացած քմահաճույք, ոչ թե սպառում են ձեր երբեմնի վարկանիշը, այլ, գոնե, երբեմն փորձում են ներկայացնել Ձեր որոշումների հնարավոր ռիսկերը։

Հարգելի Նիկոլ,
Վերջին քսան տարիները որպես լրագրող, ապա ընդդիմադիր պատգամավոր, ապա նաև վարչապետ Դուք քաղաքական դաշտում ունեցել եք միայն մեկ առաքելություն՝ դեմոնիզացնել քաղաքական դաշտի բոլոր կարևոր դերակատարներին՝ այդպիսով կերտելով «ամենաընդդիմադրի» կերպարը։ Ամենատարբեր ժամանակներում չեք խորշել դեմոնիզացնել բոլորին՝ սկսած Ձեր քաղաքական կնքահայր՝ Լևոն Տեր-Պետրոսյանից ( սրան ականատես ինքս էլ եղել եմ) մինչև Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան։ Իհարկե, նվազ պարսավելի է, երբ դուք՝ որպես լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչ ընտրում էիք քաղաքական պայքարի ադ ձևը։ Ի վերջո, իշխանության դեմոնիզացիայի և դրա միջոցով իշխանության գալու մասին մեկ գիրք չէ, որ գրված է և դուք առաջինն ու հաստատապես նաև վերջինը չեք, որ նման կերպ գալիս եք իշխանության։
Բայց արդյոք միևնույն գործիքակազմը, որը ընդունելի է ընդդիմադիր քաղաքական գործչի համար ընդունելի՞ է երկրի վարչապետի համար։ Կարծում եմ՝ ոչ։ Վստահ եմ՝ ոչ։

Սինգապուրում, Դուք մեծ ոգևորությամբ խոսում էիք, որ Հայաստանը, գրեթե, վերածվել է երկրորդ սինգապուրյան հրաշքին։ Ուստի կարծում եմ՝ արժե վերհիշել այն սկզբունքները, որի վրա հիմնված էր սինգապուրյան հրաշքը։
• Պրագմատիզմ, այսինքն՝ արա այն, ինչ կարող ես իրագործել

Ուշադիր կարդացեք՝ եթե կարող ես իրագործել ինքդ, ոչ թե ուրիշների բացած գործարաններում նկարվելով ու ոչինչ չանելով։

• Հետևողականություն-եթե կանոնները արդեն հայտարարված են չի կարելի հընթացս գծել նոր կանոններ և շարժվել դրանցով

Սա ուղղակի ուշադիր կարդացեք

• Շիտակություն-Ուրիշներին բացատրիր այն ամենը, ինչ անում ես՝ նույնիսկ եթե դժվար է և տհաճություն է հարուցում:

Ուշադիր կարդացեք՝ Բացատրեք հանգիստ ու հավասարակշռված՝ առանց մեղադրելու ու ստելու։

• Մերիտոկրատիա- Եթե ուզում ես հասնել հաջողության, աշխատանքի վերցրու լավագույններին:

Ուշադիր կարդացեք՝ լավագույններին՝ իրենց գործում, բայց ոչ լավագույն քայլածներին, դագաղ դրածներին, հայհոյանքի սեռապաթոլոգիկը սիրողներին և այլն։

• Մասշտաբայնություն- Կենտրոնացիր ռազմավարական խարսխային ծրագրերի վրա: Փոքր հաղթանակները նույնպես հարկավոր են, սակայն շուտ են մոռացվում:

Ուշադիր կարդացեք՝ Մասշտաբայնություն կա՞։ Իհարկե կա, օրինակ՝
Մասշտաբային հայհոյանքը դարձել է Ձեր քաղաքականության գոյաբանական հիմքը, բայց այստեղ մի կարևոր դիտարկում. հայհոյանքի ձեր թիրախները, այդ հայհոյանքը միշտ հրապարակային թե ոչ այնքան՝ վերահասեագրում են ձեզ ու ձեր յուրայիններին, տրոլեր ստեղծողներին և մյուս «մանկուրտներին» ուստի, իմացած եղեք, հայհոյանքի ամենամեծ թիրախը դուք եք.

• Ներգրավածություն- չի կարելի հասնել հաջողության, եթե ամբողջովին նվիրված չես քո գործին և պատրաստ չես զոհաբերել ամեն ինչ հանուն դրան։

Ուշադիր կարդացեք՝ գործին՝ ոչ թե վրեժին։

• Եզակիության ձգտում- Հասկացիր, թե որն է քո եզակի առավելությունը և օգտագործիր այն:

Ուշադիր կարդացեք՝
երևի թե կա մի բան, որում դուք իրապես եզակի եք։ Դուք առաջինն էիք, որ «թալանչիներին» բաժանեցիք օտարների և յուրայինների, յուրային համարվեցին նրանք, ովքեր ընդունեցին ձեր «եզակիությունը»։

• Մրցակցություն- Միայն սա է, որ թույլ է տալիս առաջ շարժվել ու բարելավել ցանկացած իրավիճակ: Սակայն միշտ հիշիր. չի՛ կարելի հաղթել ամեն գնով։

Ուշադիր կարդացեք՝ Թողեք հասարակությունը տաբուներ ունենա։

• Մարդկանց նկատմամբ հարգանք- Մարդը գլխավոր արժեքն է, հիմքերի հիմքը: Նույնիսկ եթե պատժում ես որևէ մեկի, պահպանիր նրա նկատմամբ հարգանքը։

Ուշադիր կարդացեք՝ հիշեք մաքսատան ծառայողին և ոչ միայն։

Այս մեկ տարվա ընթացքում դուք այնքան եք ստել, այնքան անհետևողական եք եղել ձեր հայտարարությունների, գործողությունների մեջ, որ կարճ ժամանակ անց կամ նույնիսկ հիմա ձեր աջակիցներին ասելու են՝ բա՞ Նիկոլի ժամանակ ինչու չէիք խոսում։ Դուք շիտակ չեք ձեր թիմակիցների հետ՝ շատ հաճախ նրանց դնելով հիմար վիճակի մեջ՝ստիպելով պաշտպանել այն, ինչին այդքան տարի իրենք դեմ են եղել ՝ԵԱՏՄ, Ամուլսար կուտակային կենսաթոշակային և այլն։

Դուք նույնիսկ դեմոնիզացնում եք Արցախի հերոսներին, անգամ եթե սեփական թիմակիցներդ պնդում են, որ նման քայլը սխալ է։

Բայց դա դասական է շատ. սովորաբար, ամենաշատն ատում են այն ինչ չեն հասկանում, ինչին մասնակից չեն եղել։ Ուստի, որքան ուժգին է ձայնը, թե Արցախը Հայաստան է ու վերջ, այնքան երկար պետք է մտածել, իսկ Արցախ ասելով ինչ եք կոնկրետ դուք հասկանում։

Պարոն Փաշինյան
Թե կուզեք անկեղծ՝
Ես նույնիսկ կողջունեի որոշ արատավոր երևույթներ արմատախիլ անելու ձեր քաղաքականությունը, եթե դա չարվեր այդքան քինախնդիր, մանրախնդիր, ապիկար ու սելեկտիվ ճանապարհով։
Այդտեղ փնտրեք իրավական քաղաքական, արտաքին քաղաքական և մի շարք այլ ձախողումների պատճառը։

Պարոն Փաշինյան,
Դուք ինքներդ էլ առանց ինձ գիտեք, որ ձեր իշխանությունը հեռու է այս բոլոր չափանիշներից, ուստի պարզ է դառնում՝ ինչու արդեն որպես վարչապետ շարունակում եք «նախկինապաշտ» ձեր գործունեությունը։ Բացի քաղաքական անճարությունից կա անկասկած նաև հոգեբանական պահ։ Օրինակ՝ կալանավորելով 2-րդ նախագահին վստահ եմ՝ ամեն ինչից զատ մեղքի անգամ ձեր բաժինն եք ուզում ձեր վրայից գցել։ Դուք հո գիտեք իրականությունը։ Դեմոնիզացիայի տրամաբանական շղթան կփակվի Սերժ Սարգսյանի կալանավորմամբ։ Դա կազդարարի հին փուլի ավարտը և մեկ այլ փուլի սկիզբ՝ այն է՝ հին «վիշապների» ժամանակաշրջանի ավարտ և նոր վիշապի ծննդյան փուլ։ Ու այդ ժամ Հայաստանի կունենա նոր վիշապ՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Սակայն, առաջին անգամ վիշապը կլինի ինքնակերտ. Դուք ինքներդ ձեր ձեռքով Ձեզ կդարձնեք վիշապ՝ ցույց տալով ողջ երեսպաշտությունը և անկարողութունը սեփական ժողովրդին։ Ու Ժողովուրդը մենակ կմնա իր վիշապի հետ։ Եթե ինձ հարցնենք՝ սա լավ է թե վատ, ապա անկասկած լավ, որովհետև ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ, տեսնի տարբերությունն իրական վիշապի և մտացածին «վիշապների» միջև։

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Գաղտնի պայմանավորվածություն՝ Վանեցյանի եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ. Փաշինյանը խափանել է այն Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. կձեւավորվի նոր պատգամավորական խումբ ՀԱԿ-ը նիստ է արել. հատկապես մի քանի հարցերում առավել հստակ կպաշտպանեն փաշինյանական «գիծը» Պլան «Բ», թե՞ հրաժարականի քողարկված պահանջ. Պարզ կլինի, երբ նշանակվի նոր ոստիկանապետ «Իմ քայլի» «պրիմիտիվ» խորամանկությունը Հրաժարականների շղթան շարունակվելու է. հինգ պաշտոնյայի անուն է նշվում «Կհանդիպենք՝ կռվի դաշտում». Բաքվից արդեն սպառնում են Փաշինյանին Պայթյուններ նավթային օբյեկտներում. Թրամփը մեղադրում է Իրանին՝ չբացառելով ուժի կիրառումը Դուք լսեցի՞ք՝ երեկ ինչ դուրս տվեց Փաշինյանը.Գուրգեն Եղիազարյան (video) Նիկո՛լ, Արթուրի գնալը դու կազմակերպեցիր Իոաննիսյանի հետ.Գուրգեն Եղիազարյան (video) Թեժ իրավիճակ Քոչարյանի պաշտպանների ու դատախազների միջև (video) Եղբայր, Նիկոլի քցած կուտը մի վերցրեք. Շարմազանովը՝ Արարատ Միրզոյանին (video) Հորս տարիքի մարդ է.իմ դաստիարակությունը թույլ չի տալիս ոչ կոռեկտ պատասխանել Սարգիս Քլոյանին.Շարմազանով (video) Ահա, թե որտեղ է գաղտնիքը.ինչու՞ է Պուտինն այդքան շատ սիրում Ռոբերտ Քոչարյանին.Մենուա Հարությունյան (video) Սկանդալային զարգացումների հանգուցալուծում՝ ՊՆ-ի շուրջ Նիկո՛լ, եթե Արթուրը բերանը բացեց, ճանճի պես կորած ես. Գուրգեն Եղիազարյան (video) Բանակը 2008թ.-ի մարտի 1-ին կարգավորել է տեղաշարժը.Աստվածատուր Պետրոսյան (video) Մեզ ասում եք ծախված,հիմա էլ հո Նիկոլի ԱԱԾ պետն ա ասում էն՝ ինչ մենք ենք ասել. Մենուա Հարությունյան (video) Քո հպարտ ժող ջանը սառնարանը բացում ա, տեսնում ա՝ մուկը սովից իրան կախել ա. Գուրգեն Եղիազարյան (video) Իզուր շոու մի սարքեք. Սմբատ Գոգյանը՝ ՀՊՏՀ ուսանողներին (video) Ո՞վ է դիմել ԲՈԿ նախագահին՝ ստուգել Քոչարյանին ազատ արձակած դատավորի ատենախոսությունը. մեկնաբանում է Գոգյանը (video) Ում մահն է գուժում ուժայինների հրաժարականը. Նիկոլ Փաշինյանի պլան Բ-ն Դավիթ Տոնոյանն իր հնարավոր հրաժարականի ու Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին (video) ԲՈԿ աղմկահարույց ղեկավարն ամփոփում է ոչ պակաս աղմկահարույց տարին (video) Բա ինչու՞ չեք ասում՝ հոկտ.27-ին բանակի սպայական կազմը զորավարժությունների էր,Նաիրի Հունանյանն էլ կարող էր բանակը ղեկավարել.Աստվածատուր Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թեմա՝«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ-ի դեմ գործընթաց է սկսել,կարծիքներ այս թեմայի շուրջ: ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը:Աղմկահարույց դատավորություններ ր զարգացումներ: Սեպտեմբերի 19-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրեն են փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Լուսինե Սահակյանը: Թեմա՝«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ-ի դեմ գործընթաց է սկսել,կարծիքներ այս թեմայի շուրջ: ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը:Աղմկահարույց դատավորություններ ր զարգացումներ: Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: ԹԵՄԱ՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները. սպասվող քաղաքական զարգացումներ. ներքաղաքական օրակարգ: Սեպտեմբերի 18 –ին, ժամը 14:00-ին, Իբիս հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումներն ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները։ Մամուլի ասուլիսի խոսնակներն են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն․ Զարուհի ԲաթոյանըՎորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ հերթական զորավարժությունների, դրանց վտանգի մասին, ինչպես նաեւ կանդրադառնա ԼՂՀ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացին` հնարավոր զարգացումներով: Սեպտեմբերի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթաց. իրողություններ և հնարավոր զարգացումներ: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանի, «Արենի Փառատոն» հիմնադրամի ծրագրի կառավարիչ Անի Մավյանի, Խաչիկ Գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբաթյանի, Խաչիկ գյուղի Քահանա Տեր Հովհաննեսի ասուլիսը: ԹԵՄԱ.-Գաթայի փառատոն, սպասվող միջոցառումներ. Փառատոնները որպես զբոսաշրջային արդյունք: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 18-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Կոմիտեի արված աշխատանքն ու առաջիկա անելիքները: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»: