Արդարադատության նախարարությունը նենգափոխվում է միջազգային լավագույն փորձը դատական իշխանությանը հնազանդեցնելու նպատակով

Օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես գրում է Pastinfo.am-ը, փաթեթը նախարարության կողմից ներկայացվում է որպես դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրմանն ուղղված նախաձեռնություն, որը «միաժամանակ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը»։ Փաթեթն աչքի է ընկնում մի քանի ուշագրավ կարգավորումներով։ Մասնավորապես, արդարադատության նախարարության կողմից առաջարկվում է, որ․

1. 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ։

2. Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։ Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:

Նախարարության նախաձեռնության իրական նպատակը, առաջարկվող լուծումների իմաստալից լինելը և դատական իշխանության համակարգի անկախության տեսանկյունից դրա հետևանքները դարձել են հանրային քննարկման առարկա։ Ի պատասխան առավել զավեշտալի դրույթներին ուղղված քննադատությանը, արդարադատության նախարարությունը երեկ՝ օգոստոսի 12-ին հարկ է համարել «որոշ դրույթների վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն»՝ իր պաշտոնական կայքում հրապարակված «Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը» վերտառությամբ նյութում։ Այդուհանդերձ, փոխանակ հարթելու արդեն իսկ բարձրացված բազմաթիվ մտահոգությունները, նախարարությունը իրենց գցել է մեկ այլ զավեշտալի իրավիճակի մեջ, երբ նախարարության կողմից բերվող հիմնավորումները և փաստարկները հերքվում են հենց նախարարության կողմից բերված այլ երկրների օրինակների և հղումների միջոցով (հղումներն, ի դեպ, հետագայում հեռացվել են կայքից՝ հավանաբար կատարված արկածախնդրությունը կոծկելու նպատակով):

Այսպես, անդրադարձ է կատարվում կետ առ կետ։

1. Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը

1) Նախարարությունը փաստում է, որ նախագիծը ոչ այլ ինչ է, քան «դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու» պրակտիկայի ներդրում, որը կիրառվել է աշխարհի մի շարք երկրներում։ Մինչդեռ նախագծում բացարձակապես կենսաթոշակի մասին չէ խոսքը, այլ՝ «հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը» պահպանելու։ Ավելին, ի՞նչ վաղ կենսաթոշակի մասին կարող է խոսքը գնալ, երբ հենց Սահմանադրությունն է սահմանում կենսաթոշակային տարիքը՝ 70 տարեկանը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մաս)։ Ապա, հարց է առաջանում, թե ընդհանրապես ի՞նչ հիմքով է արդարադատության նախարարությունը 45-ամյա Արման Դիլանյանին, 44-ամյա Վահե Գրիգորյանին (որն, ի դեպ, հարկ չի համարել իր կենսագրությունը հրապարակել ՍԴ պաշտոնական կայքում), 47-ամյա Արևիկ Պետրոսյանին, 53-ամյա Արայիկ Թունյանին (սրանք առավել ակնբախ օրինակներ են) շնորհում ժամանակից շուտ իրենց հանգիստը վայելելու իրավունք, երբ Սահմանադրությունն ամրագրում է բոլորի հավասարությունը օրենքի առաջ (28-րդ հոդված)։

2) Սակայն առավել զավեշտալին սկսվում է նախարարության հիմնավորումներում, որոնք կարծես նախարարության ինչ-որ աշխատակցի «չար կատակ» լինեն։ Վկայակոչելով Հունգարիայի օրինակը, որտեղ «2011 թվականին ընդունված օրենքի համաձայն դատավորների և դատախազների կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից փոխվեց 62-ի», նախարարությունը հղում է կատարում Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված մի փաստաթղթի, որը վերնագրված է "Challenges for judicial independence and impartiality in the member states of the Council of Europe" , այսինքն՝ «Դատական իշխանության անկախության և անկողմնակալության մարտահրավերները ԵԽ անդամ երկրներում»: Ավելին՝ հղումը 56-րդ էջին է, որը գտնում է "IV. Infringement of the security of tenure of judges and prosecutors, their status and their independence in their working environment" մասի ներքո (Դատավորների և դատախազների իրենց պաշտոնում պաշտոնավարման, նրանց կարգավիճակի և աշխատավայրում անկախության երաշխիքների նկատմամբ ոտնձգությունը)։ Եվ իրավամբ, այդ բաժնում և, ընդհանրապես, վկայակոչվող փաստաթղթում ներկայացվում են ոչ թե հաջողված, այլ՝ դատական իշխանության անկախության նկատմամբ միջամտության քննադատելի պրակտիկան։

Եվ այսպես, հենց Հունգարիայի մասով նախարարության կողմից վկայակոչվող փաստաթղթում նշվում է, թե ինչպես են 2011 թ․-ի այդ կարգավորումները սուր քննադատության արժանացել Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական դատարանի կողմից, ինչպես են ի վերջո հակասահմանադրական ճանաչվել Հունգարիայի Սահմանադրական դատարանի կողմից, իսկ ՄԻԵԴ երկու դատական ակտերով Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի իրավունքները ճանաչվել են խախտված (կետ 165-166), իսկ իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նրա քաղաքական հայացքներով պայմանավորված (կետ 168)։

Փոխարենը, նախարարությունը «բաց է թողել» փաստաթղթի 54-րդ կետը, որտեղ տրվում է դատավորի՝ իր պաշտոնում անփոփոխելիության միջազգայնորեն ընդունելի չափորոշիչը, այն, որ դատավորների՝ իրենց պաշտոնում անփոփոխելիությունը և պաշտոնավարումը մինչև օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը, տրամաբանորեն կապված է նրա անկախության հետ ։

3) Լեհաստանի պարագայում ևս ԵԽ վկայակոչվող զեկույցը քննադատում է լեհական իշխանությունների գործողությունները ուղղված Սահմանադրական տրիբունալի դեմ (կետ 176-178): Շարունակելով Լեհաստանի օրինակը՝ որպես «լավագույն փորձի» վկայակոչում, նախարարությունը հղում է անում մեկ այլ աղբյուրի, որը տրամագծորեն հակառակ է նախարարության թեզին: Հրապարակումը վերնագրված է "EU court says Poland broke law by making judges retire early" («ԵՄ դատարանը ասում է, որ Լեհաստանը խախտել է օրենքը՝ ստիպելով դատավորներին վաղ թոշակի գնալ»)։ Հոդվածում նկարագրված է, թե ինչպես է ԵՄ դատարանը վճռել, որ Լեհաստանը հակասական փոփոխություններ կատարելով խախտել դատարանների անկախությունը՝ իջեցնելով Գերագույն դատարանի դատավորների կենսաթոշակի անցնելու տարիքը, դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որը նրանց անկախության առանցքային բաղկացուցիչն է։

Ի դեպ, հենց նախարարության վկայակոչած նյութում կա նաև մեկ այլ կարևոր եզրահանգում. 2017 թ․-ին կառավարող կուսակցության առաջարկած օրենքը, չնայած այն պնդումներին, որ նպատակ ունի ազատվել հին կադրերից, ներդնել ժամանակակից պահանջներին բավարարող և կոռուպցիայի զերծ համակարգ, իրականում պայմանավորված եղել քաղաքական այլ կողմնորոշում ունեցող դատավորներից ազատվելու և կառավարության նկատմամբ նվազ քննադատական դատավորներով համալրելու իրական նկրտումով։ Ավելին, նախարարությունը «մոռացել է» նկատել, որ Լեհաստանը նույնպես, ինչպես և Հունգարիան, 2018 թ․ նոյեմբերին ստիպված է եղել նահանջել իր այդ «բարեփոխումներից» և փոխել օրենքը[1]։

4) Ապա, նախարարությունը բերում է [2] Բելգիայի օրինակը (4-րդ հղում)[3], որպես երկիր, որտեղ «դատավորը կարող է իր դիմումի համաձայն մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակի անցնել՝ պահպանելով իր պատվավոր կոչումը կրելու իրավունքը և ծառայելով որպես փոխարինող հաշտարար-դատավոր (magistrate) մինչև 73 տարեկանը լրանալը»: Այստեղ էլ նախարարությունը բավարար խորաթափանց չի եղել ուսումնասիրելու և հասկանալու համար, որ Բելգիայի կարգավորումները բխում են նվազագույն կենսաթոշակային տարիքի համահարթեցման ընդհանուր պետական քաղաքականությունից (կենսաթոշակային տարիքը 2018 թ. 60-ից բարձրացվել է 63-ի[4]), իսկ դատավորի ցանկությամբ՝ վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում՝ նրա կենսաթոշակը համապատասխանաբար վերահաշվարկվում և կրճատվում է։

5) Իր սխալ թեզերը հիմնավորելու համար նախարարությունը վկայակոչում է ՄԻԵԴ նախադեպեր, որոնցում ամենևին էլ առկա չեն այն պնդումները, որոնք արվում են։ Հակառակը, վկայակոչվող նախադեպերը վերաբերում են նույն Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնավարման վաղաժամկետի դադարեցմանը[5], որոնցով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ԳԴ Նախագահի մանդատի վաղաժամկետ դադարեցումը տեղի է ունեցել իր մասնագիտական գործունեության ընթացքում հրապարակայնորեն արտահայտված կարծիքի համար և խախտել է ՄԻԵԿ 10 (1) հոդվածը[6]։

6) Ինչ վերաբերում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի բացատրական զեկույցից մեջբերմանը, ապա այն նույնպես առավել, քան թյուրընկալված է։ Այսպես, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի 49-րդ կետը նախ ընդգծում է, որ «իր պաշտոնում պաշտոնավարելու երաշխիքները և անփոփոխելիությունը դատավորների անկախության կարևորագույն տարրերն են»։ Ապա, 50-րդ կետում սահմանվում է, որ «Դատավորների պաշտոնավարման ժամկետները պետք է սահմանվեն օրենքով (ՀՀ պարագայում այդ երաշխիքը ամրագրվել է Սահմանադրությամբ՝ 166-րդ հոդվածի 8-րդ մաս): Մշտական նշանակումը պետք է դադարեցվի միայն օրենքով սահմանված կարգապահական կամ քրեական դրույթների լուրջ խախտումների դեպքում, կամ, երբ դատավորն այլևս չի կարող կատարել դատական գործառույթներ: Վաղաժամկետ կենսաթոշակի անցումը հնարավոր է իրականացնել միայն դատավորի խնդրանքով կամ բժշկական հիմունքներով»։ Վերջինս միայն դատավորին տրվող հնարավորություն է՝ կենսաթոշակի գնալու և որպես դատավոր աշխատած տարիների համար համապատասխան սոցիալական երաշխիքներից օգտվելու համար։ Սակայն, Հանձնարարականի համապատասխան դրույթը չպետք է մեկնաբանվի նախորդող դրույթների անտեսմամբ՝ որպես սողանցք գործադիրի ձեռքերում՝ դատավորից հրաժարական կորզելու դիմաց նրան հարկատուների հաշվին անաշխատ եկամուտներ վերապահելու համար։

7) Նախարարության կողմից ներկայացվող և գործադիրի կողմից հաճախ շահարկվող մեկ այլ սին թեզ է սահմանադրական փոփոխությունների հաճախակիությունը, որով փորձ է կատարվում արդարացնել հարկատուի վրա դրվող այս բեռը։ Նշվում է, թե «դատարանի նման կազմավորման մոդելը ներկայիս պայմաններում կարող է երբեք կյանքի չկոչվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ (վերջին երկու փոփոխությունները տեղի են ունեցել տասը տարի պարբերականությամբ), կամ դրա կենսագործումը կարող է տևական ժամկետով հետաձգվել: Ուստի նախագծով առաջարկվող վաղ կենսաթոշակի համակարգը նպատակ ունի ապահովելու 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի կենսագործումը»: Նախարարությանը հարկ է հիշեցնել, որ սահմանադրական նորմերը արդեն իսկ կյանքի են կոչվել և համապատասխան սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ կան նոր կարգավորումներին համապատասխան նշանակված ՍԴ երկու դատավոր (9-ից)։

Բնականոն հունի պարագայում հաջորդ թափուր տեղը կառաջանա 2021-ին, մյուսը 2026-ին։ Մինչդեռ, նախարարության նախագիծը, քաղաքական նկատառումներով պայմանավորած, ՍԴ-ն կազմաքանդելու հերթական փորձն է, միայն թե այս անգամ, նախարարությունը ընտրել է ոչ թե Սահմանադրության 7-րդ գլխի (Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը) և 16-րդ գլխի (Եզրափակիչ և անցումային դրույթներ) միջև արհեստական ջրբաժան դնելու և սահմանադրի միասնական կամքը աղճատելու ձախողված ճանապարհը, այլ՝ «քաղաքակիրթ ճանապարհով» ժամանակից շուտ ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելու։ Մինչդեռ սահմանադրի կամքը՝ ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետի առումով հստակ է, ներդաշնակ և հետևողական։

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների կասեցումը

Սահմանադրությունը դատավորին վերապահում է արդարադատություն իրականացնելու գործառույթ և այդ գործառույթը չիրականացնելու հիմքը դատավորի լիազորությունների դադարեցումը կամ դադարումն է՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված հիմքերով։ Չնայած սահմանադրական այս պահանջներին, արդարադատության նախարարությունը, առաջարկում է նախատեսել սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավտոմատ կասեցում այն դեպքերում, երբ քրեական հետապնդում է հարուցվում դատավորի նկատմամբ նրա լիազորություններից չբխող գործողությունների համար։

Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասը դատավորի իմունիտետը սահամանափակում է միայն դատավորի պարտականությունների կատարումից բխող գործողություններով (ֆունկցիոնալ իմունիտետ)։ Անգամ ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում, դատավորի լիազորությունների կասեցման օրենսդրական կարգավորումների սահմանադրականությունը մնում է վիճելի, քանի Սահմանադրությունը նման հիմք չի նախատեսում։ Սակայն, ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում Սահմանադրությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նախատեսում է կարևոր երաշխիք՝ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնություն՝ դատավորների պարագայում և Սահմանադրական դատարանի համաձայնություն՝ ՍԴ դատավորների պարագայում, որոնք պետք է գնահատեն քրեական հետապնդման հարուցման հիմնավորվածությունը։

Եթե ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում առնվազն կա գնահատող մարմին, ինչը մեղմում է լիազորությունների կամայական կասեցման վտանգները, ապա մյուս դեպքերում, ցանկացած քրեական գործի հարուցում ավտոմատ կասեցնում է դատավորի լիազորությունների իրականացումը՝ բացելով դատավորի վրա ազդեցության լայն դռներ։ Արդյո՞ք, դատական համակարգի անկախության մասին մտահոգ նախարարությունը պետք է ամրապնդեր դատավորի անկախության երաշխիքները, թե՞ էլ ավելի թուլացներ դրանք։ Ընդամենը 9 անդամից բաղկացած ՍԴ-ի պարագայում նախարարության համար պետք է ակնհայտ լինեին դատարանը կաթվածահար անելու վտանգները։ Չէ՞ որ Սահմանադրական դատարանի պարագայում, գործ ունենք Սահմանադրության գերակայության երաշխավորի հետ, իսկ թույլ տալով կաթվածահար անել Սահմանադրական դատարանը, թույլ ենք տալիս կաթվածահար անել մեր պետության սահմանադրական կարգի հիմքերը և իրավական անվտանգությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Սոնա Աղեկյանը դույլերով կոյուղաջուր է տարել Երևանի քաղաքապետարան.բողոքի ակցիան/տեսանյութ/ Գայանե Շագոյանը խնդրում է ազատել իրեն պաշտոնից Արարատ Միրզոյանը խմբագրել է իր գրառումը Ոնց թե շվեյցարացիները մեզանից առաջ ընկան. Փաշինյանի կարծիքով մեր ծրագիրն էլ վատը չէ Պատկերացնու՞մ եք ինչ բոլոլա կարա լինի, եթե իրոք Հայաստան ժամանեն գարդասիլների, ստամբուլյանների, ու ցանցային ատելության խոսքի հովանավորները «Իմ համար վարչապետի այս խոսքերի մեջ մեծ վիրավորանք կա». Դավիթ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին Մենք ունենք բռնապետական ռեժիմ, որը փորձում է լռեցնել իրազեկված քաղաքացիներին. Սոնա Աղեկյանը նամակ հանձնեց ԵՄ գրասենյակ Ոսկու սարն՝ ընդդեմ քաղաքական դաշտի «Ամուլսարի՝ հանք դառնալուն դեմ «Իմ քայլի» պատգամավորները կարող են կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել» «Ներկայիս քաղաքական դաշտը փլուզված է և մեծ հարցական է, թե արդյոք նոր խորհրդարանն ի վիճակի կլինի՞ գործուն մեծամասնություն ունենալ» Գագիկ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքական ՀՀ-ում սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել գործի մակագրման վերաբերյալ «Կներեք, բայց ինձ չհամոզեց մեր վարչապետը». Արամ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները ԱԱԾ-ն կուսումնասիրի Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումները Սամվել Կարապետյան․ «Ես հպարտ եմ, որ հայ եմ, մենք փոքր, բայց շատ հպարտ ու իմաստուն ազգ ենք» «Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, ՄԵՐՈՆՔ են: Ձերոնք՝ Սոռոսի կանտոռան, Տավուշում նոր դիրքեր նվաճած գնդապետ Խաչատուրովի հոր՝ գեներալ Խաչատուրովին դատելով են զբաղված» Այ տղա, մի հատ հլը քեզ թափ տուր. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Կրակոց` գիշերվա կեսին Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին. Azatutyun.am Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն Ժամը 1-ին կգաք՝ սաղ կիմանաք. Սեյրան Սարոյանն ասուլիս է հրավիրում Քաղաքացին «Բայկալ» տիպի իր հրացանով մի քանի անգամ կրակել է օդ «Փաստորեն ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի». Արթուր Ղազինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ: Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, կենսաբանական անվտանգության հարցերով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի և նույն կոալիցիայի համահիմնադիր, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ և բնապահպանական հարցերով ազգային փորձագետ Սիլվա Ադամյանի մամուլի ասուլիսը: «Մեկ առողջություն» կոալիցիան արձանագրում է, որ Ամուլսարի վերագործարկումը հղի է անկանխատեսելի հետևանքներով` կենսաբազմազանության, ինչպես նաև շրջակա միջավայրի ... Օգոստոսի 20-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Արմերիկա» ՍՊ Ընկերության հիմնադիր տնօրեն՝ Ռուբեն Մկրտչյանի և նույն ընկերության տնօրեն, իրավաբան Արմեն Ումրշատյան ի համատեղ ասուլիսը։ Թեման՝ «1. Կառավարությունը արձագանքել է Հեմփ տեսակի կանեփազգի բույս աճեցման և վերամշակման հայ գործարարի առաջարկին. օգոստոսի 14-ին Ռուբեն Մկրտչյանի կողմից հրավիրված ասուլիսի արդյունքները և հետագա անելիքները։ 2. Ընկերության իրավական խնդի... Օգոստոսի 20-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ռուսաստանաբնակ բժշկուհի Շուշաննա Սիմոնյանի ասուլիսը։ Թեման՝ «Սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը Ռուսաստանից կրկին ժամանել է Հայաստան՝ օգտակար լինելու համար իր հայրենակիցներին։ Օգոստոսի 20-30-ը Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում նա, համաձայն նախորդ այցի ժամանակ՝ այս տարվա հուլիսին, ձեռք բերված պայմանավորվածության, կշարունակի ընդունել հիվա... Օգոստոսի 18-ին` ժամը 13:30-ին, Երևանի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի կունենա Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման /խաղողօրհնեք/ տոնի առիթով հանդուսություն: Ավանդական, ազգագրական, ժողովրդական երգ ու պարի ներքո ժողովրդին կբաժանվի օրհնված խաղող: Հրավիրում ենք լուսաբանման: Օգոստոսի 19-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և պահեստազորի գնդապետ ,ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝Արցախի ներքաղաքական վիճակը,տեղի ունեցող գործընթացները Արցախի շուրջ,ՀՀ-ում ընթացող դատական պրոցեսներ Օգոստոսի 19-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝Օրգանների փոխպատվաստումը ՀՀ-ում որպես անվտանգության հարց.բացահայտումներ,փաստերի արձանագրում: Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին, Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել: Հրավիրյալների թվում կան բնապահպանները, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի համար պայքարող ակտիվիստները և այլ անձիք։ Օգոստոսի 19-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Մամուլի շենք (5-րդ հարկ), մանրամասները 098-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա` նոր ուսումնական տարվան ընդառաջ ի՞նչ է տիրում շուկայում, որքանո՞վ են վերահսկելի շուկան ու գները: Ինչպիսի՞ պատկեր է այս պահին և արդյոք նկատվում են թանկացումներ: Օն-լայն գնումներն ու վերահսկողությունը: Օգոստոսի 19-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբի նախկին անդամ Ռազմիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Ի՞նչ խնդիրներ կան հայկական ֆուտբոլում և ինչո՞ւ են մասնագետներն անհանգստացած։ Այս և այլ հարցերին կանդրադառնա Հայաստանի ազգային հավաքականի առաջին պաշտոնական գոլի հեղինակ, երկրի եռակի չեմպիոն և հնգակի գավաթակիր Ռազմիկ Գրիգորյանը։