Արցախի զինված ուժերից ո՛չ մի ստորաբաժանում, ո՛չ մի զինվոր Հայաստան չի մտել այդ օրերին․ Ալումյան

«Ես չեմ կարող ասել այն, ինչը խոսվել է դռնփակ դատավարական նիստի ժամանակ։ Կարող եմ ասել մի նախադասություն, որը հնչել է մինչ դատավարական նիստը դռնփակ ռեժիմ անցնելը՝ Արցախի զինված ուժերից ոչ մի ստորաբաժանում, ոչ մի զինվոր Հայաստան չի մտել այդ օրերին։  Առաջին անգամ, երբ սկսվեց հրապարակային դատավարությունը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը խնդրեց, որպեսզի դատավարության մի հատված իրականացվի դռնփակ ռեժիմում:  Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը։ Պետք է քննարկվեին մեր փաստարկները՝ կապված Արցախից իբրև թե զորք բերած լինելու հետ։ Մենք պիտի ներկայացնեինք այնպիսի փաստեր, որոնք չպետք է հրապարակային քննարկման առարկա դառնային»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով վերջերս BBC-ի կողմից հրապարակված հոդվածի մասին՝ նշելով, որ հերթական անգամ ի վնաս Ռոբերտ Քոչարյանի ակտիվորեն օգտագործվում է զգացմունքային դաշտը՝ ամեն ինչ բերել զգացմունքային ոլորտ և այնտեղ ինչ-որ հաջողության հասնել, որովհետև իրավական ոլորտում ձախողել են։

Ալումյանի խոսքերով, դռնփակ նիստի ժամանակ ներկայացրել են փաստարկները, և դատախազությունը դրանց հետ համաձայնել է․ «Երբ մենք դրանք ներկայացրեցինք, դատախազության մոտ փաստարկ չկար։ Ուղղակի հիմա այդ հարցին հրապարակայնորեն, մանրամասն չեմ կարող պատասխանել։ Իսկ կիսատ պատասխանը սպեկուլյացիաների համար ավելի շատ տեղի կտա, և ամեն մեկը կփորձի իր ձևով մեկնաբանել։ Ամբողջն ասել մենք չենք կարող, դա դռնփակ նիստում խոսելու թեմա է, սակայն նորից կշեշտեմ, որ դատախազությունը ոչինչ չուներ ասելու մեր այդ փաստարկին»։

Լինի դա դատախազությունը, թե՝ հատուկ քննչական ծառայությունը կամ այդ կառույցներից մեկը, չունենալով իրականում փաստարկ այս հարցի հետ կապված, որը կարող է ինքն իր անունից հրապարակել, դիմել է այսպիսի մեթոդների,ասաց նա և հավելեց,որ հեռուստաընկերությանը տվել է ինչ-որ նյութեր, որը հավանաբար հնարավորություն է տվել այդ ընկերությանը կամայական մեկնաբանություններ անելով ռեպորտաժ հրամցնել հանրությանը։

դիտվել է 2694 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am