Հիմա Նիկոլը թաքնվում է Սևանի իր ամառանոցում և միայնակ ,Օսիպյանի հսկողության ներքո, լողում է Սևանում. Արեգնազ Մանուկյան

Հարցազրույց հոգեբան Միհրդատ Մադաթյանի և 7or.am կայքի գլխավոր խմբագիր Արեգնազ Մանուկյանի հետ:/Մաս 1-ին/

-Իշխանափոխությունից հետո որոշ բաներ ջրի երես դուրս եկան.Իրենց գործողություններում շաբլոն ոչինչ չկա,Վարդավառի օրը որոշում են ԱԺ-ում գորգ լվանալ, Նիկոլ Փաշինյանը մտնում է ժողովրդի մեջ ,տոնախմբություններն այլ բնույթի են, վարչապետն ասում է՝ես ձեզանից մեկն եմ:

Արեգնազ Մանուկյան.Արդեն չի մտնում ժողովրդի մեջ, գորգերի լվացման ժամանակ մենք չտեսանք,որ Նիկոլ Փաշինյանը փայտը ձեռքին կանգնած գորգ լվանար,նույնիսկ պատգամավորներին չտեսանք:Նշանակություն չունի,որ արձակուրդում էր,եթե նախկինում էլ արձակուրդում լիներ,առիթը բաց չէր թողնի ,որ ժողովուրդը գովերգեր,ծափահարեր,ինքն ասեր՝Իջևանի խոզը ,ուտեր,խմեր:Ինքը արդեն տեսնում է,որ ժողովուրդը իրեն չի ընդունում այնպես,ինչպես նախկինում,և դրա համար ինքը հիմա թաքնվում է Սևանի իր ամառանոցում և միայնակ ,Օսիպյանի հսկողության ներքո, լողում է Սևանում:

-Չենք կարող չէ ասե՞լ,որ ինքը չի տարբերվում մյուսներից:

Միհրդատ Մադաթյան.Տարբերվում է,ես նորարություններին դեմ չեմ, մենք ատոմային դարում ենք ,ստեղծվեց ատոմային էներգիան ,որը շատ օգտակար էր,և ատոմային ռումբը,որը վնասակար ազդեցություն ունեցավ:Ամեն նորարարություն չէ,որ պետք է ծափահարություններով ընդունել,ի սկզբանե դրված էին որոշակի ցենզեր,որոնք իրատեսական չէին ,չէին կարող լինել, իհարկե դա ուտոպիայի ձև էր:Հիմա գալիս է պոպուլիստական շարժումը,օրենսդիր մարմինը չի հասկանում իր դերը,փորձում է պոպոուլիզմն անել առանց հասկանալու,ինչ կապ ուներ խալի լվանալը և ջուրը ,այն դեպքում երբ մեր եկեղեցին ասում է,որ այդպիսի տոն չկա,որ իրենք տոնեցին: Եթե ուղղակի պետք էր դուր գալ ժողովրդին,ապա այդ ջրցանների վրա փուչիկ կապելու էֆֆեկտը մենք մի անգամ տեսել էինք Իջևանում ու հասկացել էինք,որ ոստիկանությունը պետք է իր դերում լինի,ոչ թե խաղաղապահ դեր զբաղցենել:Ոստիկանությունը օրենքը պահող օրգան է .պոպուլիստական ռակուրսից սա մի խաղ է դառնում, դուրս ենք գալիս Բաղրամյան փողոց,ջրում ենք ,խալի ենք լվանում ,բայց իրականում մենք գործ ունենք մի շարտ կարևոր բանի՝հայ ազգի ինքնության ,պետության հետ,որտեղ խաղալ չի կարելի ,կարող է լուրջ պատժվել,եթե մենք դարեր շարունակ կարողացել ենք գոյատևել,պետականություն ունենք,որը անհերքելի է ու շատ կարևոր է մեզ համար,այդ պետականության հետ խաղալ չի կարելի:

-Հեղափոխությունն ունի իր կանոնները,մի քանիսն առանձնացրեք,որ մեր իշխանության ներկայացուցիչները պահապանում են,և որոնք են ,որ դավաճանում են:

Արեգնազ Մանուկյան.Հեղափոխությունը մի շատ կարևոր կանոն ունի,որ ինչպես ժողովուրդը ձեռքերի վրա բերում է իր առաջնորդին առաջին գիծ և նստեցնում է գահին,այդ նույնը ժողովուրդը շատ կարճ ժամանակահատվածում միանգամից հիասթափվում է,որովհետև սպասելիքներն էլ էին շատ մեծ այդ առաջնորդից և այդ նույն ժողովուրդը հիասթափված , դավաճանված կնոջ նման շատ կտրուկ ձևով և շատ կոպիտ այդ նույն առաջնորդին,այդ նույն ճանապարհով ,որով բերել,նստեցրել է գահին ,նորից իջեցնում է:Հիմա մենք այդ պրոցեսները Հայաստանում շատ ակնհայտ տեսնում ենք,և ես կարծում եմ,որ հեռու չէ այն ժամանակը,երբ ժողովուրդը վերջնականապես կհիասթափվի այն «Հիսուսից» ինչպես ասում էին ,աբսուրդային ձևակերպումներ էին տալիս՝մեր կայսրն է,մեր թագավորը և այն,այդ նույն «Հիսուսին» իրենք այդ խաչից կիջեցնեն ներքև:

-Ժողովուրդը դրա կարիքն ուներ:

Արեգնազ Մանուկյան.Փոփոխության կարիքը ժողովուրդն ուներ, ժողովուրդը փրկչի կարիք չուներ,ժողովուրդը պետք է հասկանար,որ յուրաքանչյուրը ,եթե իր տեղում հստակ քայլեր կատարի և չհնազանդվի իշխանություններին,չվաճառի իր ձայնը, կամակատար չլինի,ապա այդ փոփոխությունները կլինեն առանց այդ փրկչի:Մեր երկիրն ուներ այդ փոփոխությունների կարիքը ,մենք ողջունում էինք ,սակայն Նիկոլ Փաշինյանն իր պատմական առաքելությունը կատարել է և պետք է հեռանա:

-Շատերն են ասում,որ մեծ գործ կատարեց ,հեռացրեց նախորդներին և պետք է գնա,անազնի՞վ չենք նրա նկատմամբ:

Արեգնազ Մանուկյան.Ոչ ոք իրեն չի խանգարում,որ աշխատի, սկզբնական շրջանուն ասում էին`մի քննադատեք,թող աշխատի:Նիկոլ Փաշինյանը չի անում ոչինչ,նա չունի սկզբունքներ,գաղափարներ,իզմեր,ինչպես հայտարարում էր,միակ իզմը իր մոտ պոպուլիզմն է `զուգորդված դատարկիզմով:Զարմանալի կերպով այդ պոպուլիզմը դուրս է եկել միջազգային ասպարեզ,ինքը հայտարարում է,որ Արցախի հարցով պետք է գտնել մի այնպիսի լուծում ,որը ընդունելի կլինի Ստեփանակերտի ,Երևանի և Բաքվի կողմից,դա պոպուլիզմ է և անիրականանալի է:

Միհրդատ Մադաթյան.Ես մի փոքր համաձայն չմ այն տեսակետի հետ,որ Նիկոլ Փաշինյանը իր գործը կատարեց և մենք պետք է շնորհակալություն ասենք և ճանապարհենք:Ինչ վերաբերում է լիդերի կամ փրկչի ձևավորմանը,մեր ազգն ունի այն զգացումը,որ պետք է գտնել մարդ ,ում վրա պետք է դնել պատասխանատվություն ,և Նիկոլ Փաշինյանի գալով ,ինքը այդ ամբողջ պատասխանատվությունը դրեց Փաշինյանի վրա,նա էլ ակտիվ այդ պատասխանատվությունը ետ բարձեց ժողովրդի վրա,ասելով,որ դուք եք որոշել ու որոշում:Իրականում,վերցնելով պատասխանատվություն,դու անում ես գործ,կարող ես սխալվել,բայց քանի որ ոչ մի կողմը այսօր պատասխանատվություն չի վերցրել,մենք ունենք անտեր երկիր,որտեղ լիդերը իր վրա պատասխանատվություն չի վերցրել երկիրը պահպանելու,օրենքները պահելու համար, ժողովուրդն էլ չի կարող :Ճանապարհելու մասին ասեմ,որ այս հեղաշրջումը շատ թանկ գին է վճարելու այն սխալների համար,որոնք տեղի են ունեցել նախկին կառավարությունների համար ,չկա այնպիսի կառավարություն,այնպիսի գործ անող ,որը չունենա սխալներ ,բոլորն էլ ունենում են:Երբ մեզ ցույց են տալիս,ուղղել,հիմնավորել,որոշ բաների հետ կարող են չհամաձայնել,շարունակել սխալվել,մինչև արդյունք կտեսնենք:Սխալներեն էլ մարդու համար են,բայց այդ ամենը շկելու համար այսքան քանդելը ես չեմ համարում ,որ պետք էր,ամեն ինչ ունի իր գինը:Այսօր մի փոքր թանկ ենք վճարել այն ամենի համար,եթե ինչ-որ լավ բան էլ փորձենք տեսնել,չկա վատ բան ,որի մեջ լավը հնարավոր չէ տեսնել,եղածն այնքան փոքր է ,որ դրա համար մենք շատ թանկ ենք վճարել:

Այսօր ոչինչ չի արվում,այսօր մենք ունենք պետականություն,պետություն,ազգ, ժողովուրդ,որը բոլորովին մատնված է անտերության,որովհետև չունենք այն լիդերը,որը կպահպանի մեր ազգի շահերը:

-Հավատը կա:

Միհրդատ Մադաթյան.Մենք այն ժամանակ էլ ունեիք ժողովուրդ,երբ շնապօգնությունը ուշ էր գալիս, բայց իր աշխատանքի մեջ փորձում էր հարկերից խուսափել:Մենք սովոր ենք պետությունից ստանալ,բայց ոչ մի բան չտալ ,չենք հասկանում,որ այդ շտապօգնության մեքենայի սարքին լինելը հենց այդ հարկերի հաշվին է:

Ի սկզբանե ունենք նման պատկեր,երևի մենակ մեզ վրա չբերեմ,շատ ազգերում նման բան գոյություն ունի,նույն բանն է:Երբ փորձում ենք ընտրովի ներկայացնել փոստարկներ,թե ինչքան լավն ենք մենք,վատն են նախկինները,տարուց ավել նախկիններ գոյություն չունեն,չկան նախկինների ձեռքում ինչ-որ լծակներ ,բացի նրանից կարող են խոսել,կարծիքներ արտահայտել ,պետական կառավարման գործընթացում ոչ մի գործընթացներ չունեն: Մենք մինչև հիմա չունենք ,ոչ մի արած գործ և մինչև հիմա շահարկվում են նախկինները :Ենթադրենք նախկինները վատն էին,սխալ էին,պետք է վառել,ոչնչացնել,ինչ ենք անում մենք այսօր,ոչինչ չենք անում,մենք այս ընթացքում չունենք ոչ մի խոստումի կատարում,չունենք ոչ մի լոզունգի իրագործում,որը հեղափոխություն է սարքել,չխոսեմ արագաչափերի,կարմիր գծերի մասին ,դրանց մասին բազմաթիվ անգամներ է խոսում,դատական անկախության մասին,որը այդպես չէ,կամայականությունների մասին,որ այսօր կատարվում է,անկախ նրանից,թե ով է ճիշտ կամ սխալ եղել:ԱԺ նախագահի կինը կարող է հեգնական գրառումներ անել,պատգամավորների մասին,ինձ համար սա մանկապարտեզային խաղի է նման,անպատասխանատու խաղ, այնտեղ պապաներ,մամաներ կան,որ խաղերը կուղղեն,իսկ տվյալ դեպքում պապաներն ու մամաները չկան,ու դա ճակատագրական կարող է լինել ,ոչ թե իրենք համար,այլ մեզ համար,վերջում այդ սխալներ անողները փախենալու են Ամերիկաները և հանգիստ ապրեն,Հայաստանի մասին չեն էլ հիշելու:Մենք մնալու ենք,կան, մարդիկ,ովքեր նվիրյալ են:

Արեգնազ Մանուկյան. Հենց դրա համար էի ասում,որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:

Միհրդատ Մադաթյան.Հեռանալու հետ լրիվ համաձայն եմ:

Արեգնազ Մանուկյան.Արձանը կանգնեցրեցին և դա բավական էր,իսկ մնացած առումներով ,քանի որ ինքը չի անում այն,ինչի համար հիմա կոչված է,դրա համար եմ ասում,որ պետք է հեռանա:Իր մոտ կարծես անձի եկվություն կա, ինքը վերցրեց իշխանութունը,բայց այդպես էլ չդարձավ վարչապետ,ինքը մնաց որպես փողոցային գործիչ,նույն փողոցային պահվածքով,արտահայտություններով,կարգախոսներով ,վարվելակերպով և Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ ընդդիմախոսը նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն է:Եթե ինքը իր ձեռքն ասյօր հնարավորություն ունենար,Ջորջ Օրուելի 1984-ում նկարագրվածի նման կվերափոխեր ամբողջ մամուլը,նաև իր հարազատ Հայկական ժամանակը, յութուբի,լրատվամիջողցների էջերից իր նախկին հայտարարությունները ,արտահայտությունները,ելույթները կջնջեր,որովհետև հիմա ինքը հակառակն է անում:

-Մի քանի օրինակներ:

Արեգնազ Մանուկյան.Արագաչափերի,ԵԱՏՄ-ի թեմայով,օրինակները շատ են:

-Շատերն ասում են`իրեն պակասում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

Արեգնազ Մանուկյան.Խանգարում է:

Միհրդատ Մադաթյան.Նման բան կա,ասում են`եթե դու փոքր ժամանակ հեծանիվ չես ունեցել ,իսկ հիմա մեքենա ես վարում, այսպես է լինում: Այս տղան փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել,այսօրվա դրությամբ ամբողջ մի հանրապետության ղեկավար է ,բայց ինքն իրեն պահում է հեծանիվ չունեցած մանուկի պես:Եթե ինքը հիմա երկրորդ կերպարով լիներ ընդդիմադիր,վաղուց ԱԱԾ-ում փակված կլիներ,ինքն իրեն կփակեր:

-Այդպիսի Նիկոլ Փաշինյան չունե՞նք:

Միհրդատ Մադաթյան.Չունենք,եթե ինքը այն ժամանակ խոսեր այնպիսի բաների մասին,ինչով փորձում էր ժողովրդի պոպուլյարությունը վայելել,պարզվեց,որ այդ բոլորը ուտոպիական էր,հիմք չունեինք,տեսականորեն կարող էինք ասել,հիմա պրակտիկ կարող ենք ասել` այսքան դոլար ներդրում,այսօր չկա,Արցախի հարցը,որը հետո պարզվում է բարդ խնդիր է:

-Անազնի՞վ չէ,որ որ մենք միայն իր մասին ենք խոսում,թիմ կա:

Միհրդատ Մադաթյան.Ցույց տվեք ևս մի պերոսնա,ով ուշադրության արժանանա:

-ԱԱԾ կա,մյուս կառույցները:

Միհրդատ Մադաթյան.ԱԱԾ-ը այսօրվա դրույթյամբ կատարում է ղեկավարի,լիդերի պահանջները,ոստիկանությունը փուչիկներով Վարդավառ է խաղում,ոստիկանություն չունենք, լիդերի ցույց տվեք,ով ուշադրության արժանի է, բացի այն էմոցիոնալ արտահայտություններից,որ արեց Մխիթարը,որ մենք ձեզ կկոտրենք ,որով ուշադրության և քննարկման արաժանացավ է,նման մարդ չունենք:Մենք ունենք Արարատ Միրզոյան,ով ասում է,որ աշխարհը մեզանից պետք է ժողովրդավարություն սովորի, հետո գնում է Ամերիկա ,խնդրում,որ իրեն ժողովրդավարություն սովորոեցնեն,նման ծիծաղելի էպիզոդներ:
Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենում,տեսեք,թե ինչի մասին է խոսքը ,վարչապետը գնում ,է,որ ռեյտինգ բարձրացնի,որ իր թեկնածուն անցնի:

Արեգնազ Մանուկյան.Դա էլ չի օգնում:

-Դա հատուկ է արվե՞լ:

Միհրդատ Մադաթյան.Ոչ պոպուլիստական թիմ է հավաքվել,այնպես ,ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պոպուլիստական ընդդիմություն,հաշվի չառնելով արհեստավարժության որևէ ոլորտ:Միգուցե մի քանի տեղ,որտեղ պատահականության սկզբունքով նստած են քիչ ,թե շատ արհեստավարժ մարդիկ,ամբողջը մեզ օրինակ: ԱԺ նիստերը նայում ենք, բովանդակություն չկա,սիրուն աղջիկ…նման դիալոգներ, որոնք օրենսդիր մարմնին հարիր չեն:

Արեգնազ Մանուկյան.Ոչ թե թիմ է հավաքվել,այլ Նիկոլ Փաշինյանն այդպիսի թիմ է հավաքել,ինքը հատուկ է ընտրել,որ որևէ մեկն իրենից ավելի խելացի ,ճարտարախոս չլինի:Ինքն իրեն պատկերացնում է ցմահ առաջնորդ,ղեկավար,թագավոր:

-Կարո՞ղ է թիմը փոխել:

Արեգնազ Մանուկյան.Ինքը ցանկություն չունի արհեստավարժ մարդկանցով թիմը համալրելու:

Միհրդատ Մադաթյան.Իսկ ով է ասել,որ մեզանից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի անձի դեմ է ,նման խնդիր չկա, երբ մենք ասում ենք Նիկոլ Փաշինյան,իր անձը փոքր մաս է մեզ կազմում,ինքը որպես վարչապետ է հետաքրքիր ,թե տանն ինքը ոնց է հաց ուտում,կամ կնոջ հետ ոնց է վարվում,դա մեզ հետաքրքիր չէ,մենք լիդերին նայում ենք իր դերում:Ինքն իր դերում անում է ճակատագրական սխալներ մի ամբողջ ազգի համար ,մենք սրա մասին ենք խոսում:

Արեգնազ Մանուկյան.Ասում ենք,որ չունենք ոստիկանություն,ԱԱԾ, սակայն երբ դրանք անհրաժեշտ են անձամբ Նիկոլ Փաշինյանին,տեսնում ենք,որ շատ լավ էլ ունենք ԱԱԾ,ոստիկանություն :

-Ի դեպ,ոստիկանապետն ասաց`ես բոլորի ոստիկանապետն եմ,նաև հանցագործների:

Արեգնազ Մանուկյան.Ինքը միմիայն Նիկոլ Փաշինյանի ոստիկանապետն է,իր բոլոր քայլերը մինչև հիմա տեսել են.նա կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները:

-Ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ:

Արեգնազ Մանուկյան.Ինքը դարձել է Նիկոլ Փաշինյանի սրտի ոստիկանապետը,ինչպես Արթուր Դավթյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի սրտի դատախազը,Արմեն Դանիելյանը՝ սրտի դատավորը:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 11123 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանին բացատրեք, որ Ազգային ժողովը քուչա չէ Արցախի կարգավիճակը ռուսներն, ամերիկացիներն ու ֆրանսիացներն են որոշելու. Նոր գաղտնազերծում Բանակցում ենք, չենք բանակցում. Փաշինյանական նորահայտ հանելուկ Օրենք` Սահմանադրական դատարանին կաշառելու մասին «Վտանգավոր կետ»․ Լավրովը երկու անգամ կրկնեց Փաշինյանի ասածը․ Ռուբեն Հակոբյան(տեսանյութ) Պետական համակարգի կեսը կամ գեյ է, կամ գեյլոյալ․ Կոնստանտին Տեր–Նակալյան.video Փաշինյանի ասածը ծիծաղելի էր.նույնն է, որ ասի՝ պոռնո ֆիլմում մենակ տիտրերն ենք ֆինանսավորում.Կոնստանտին Տեր-Նակալյան (video) Որևէ մեկին չեմ ճնշելու․ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ գործադուլի մասին Նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին մեկը շատ նայի, կարող ա ասի՝ «սատանիստական բեղեր են». Նիկոլ Փաշինյան Դուխներդ տեղը, սաղ շատ լավ ա, որևէ խնդիր, իրականում, չկա. Արթուր Վանեցյան (տեսանյութ) Դրան չենք վերաբերվում որպես բիզնեսի. Մնացականյան Ուսանողները կդիմեն ընդդիմադիր խմբակցություններին՝ հորդորերլով պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը ՊԵԿ-ին ոչ մի տնտեսվարող չի ցանկացել պատվիրակությունների ընդունման հետ կապված առաջարկներ ներկայացնել Սեքսիզմին չեմ անդրադառնա, գեյիզմին չեմ անդրադառնա,ավելի կարևոր բաներ կան. Ռուբեն Հակոբյան.անոնս «Իրենց քայլ»-ի հետույք փրկելու օպերացիան Լուկաշենկոն կվերացնի մահապատժը Հայ քաղաքական այրերի մտքի գոհարներից Երկրաշարժ` Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ Այս հանրահավաքը քաղաքական ենթատեքստ չունի. Ակցիայի մասնակից «Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը» «Աշխարհի վերջը մոտենում է… ». Վարդան Ղուկասյան ԱՄՆ ֆիննախի հրապարակած պատժամիջոցների ցանկում թուրքական ընկերություններ են տեղ գտել Կծեփենք պատին. վարչապետը կրկին սպառնացել է/video/ Բնակիչը փակվել է տանը, փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ահազանգ Կոռուպցիայից ավելի սատանիստական բան չեմ պատկերացնում. վարչապետը՝ «Հուզանք ու զանգ»-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 14-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Արմեն Հակոբյանը և Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը: ԹԵՄԱ՝ կառույցի ներկա և նախկին աշխատակիցները ահազանգում են՝ համակարգը կանգնած է փլուզման եզրին: ՆՈՅՄԵԲԵՐԻ 14-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Նոյեմբերի 14-ը Որակի համաշխարհային օրն է. Ստանդարտների ու չափագիտության ոլորտում ծրագրերն ու ոլորտի խնդիրները: Նոյեմբերի 14-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա էնդոկրինոլոգ ՀասմիկԱբովյանի (ներկա կլիննեն նաև սրտաբան ու ընտանեկանբժիշկ) ասուլիսը: Թեման՝ ԱՀԿ-ի տվյալներով այսօրաշխարհում 422 մլն մարդ շաքարային դիաբետ ունի և այնհամարվում է ոչ վարակային համաճարակ: Նոյեմբերի 14-ըՇաքարախտի դեմ պայքարի օրն է: Ինչպ... Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի «Ոսկեզօծ» սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաեւայի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: Հանդիպմանը լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մինչեւ 7 րոպե: Հանդիպումից հետո՝ 15:45-ին, ՀՀ ԱԺ այգում տեղի կունենա Ծառատունկի արարողություն: Նոյեմբերի 14-ին, ժամը՝ 11:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ԳԻՇԵՐՕԹԻԿՆԵՐԸ. պատրա՞ստ են ընտանիքներն ընդունել երեխաներին» թեմայով: Բանախոսներն են. ԱՆԱՀԻՏ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ ՄԻՐԱ ԱՆՏՈՆՅԱՆ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավ... Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա՝ Ադրբեջանում աննախադեպ մասշտաբի զորավարժություններ են մեկնարկել Հայաստանի եւ Նախիջեւանի, ինչպես նաեւ արցախա-ադրբեջանական շփման գծերի երկայնքով։ Ինչու են ադրբեջանական զինված ուժերը բերվել առաջին մարտական պատրաստվածության․վտանգներ ու հնարավոր զարգացումներ։ Նոյեմբերի 13-ին, ժամը՝ 13։00-ին, Հոդված 3 ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հետազոտությունների առաջատար խումբը» կներկայացնեն «Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրություն» հետազոտության արդյունքները։ Հետազոտությամբ ուսումնասիրվել է Հայաստանում մեդիայի սպառումը և մեդիա գրագիտության հետ կապված խնդիրները։ Բանախոսներն են. ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող ՌՈՒԲԵՆ Ս... Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն երիտասարդ գիտնականներ Տիգրան Քոթանջյանը և Արմեն Սարգսյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարությունը «Գիտական եվ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարել է փոփոխություններ. թերի ֆինանսավորման հետևանքով գիտնականները լքում են գիտական հաստատությունները. գիտության հանդեպ տարվող քաղաքականության ռիսկերն ու հետևանքները. ինչո՞ւ են երիտասարդ գիտնականները կանգնած արտագաղթելու շեմին: Նոյեմբերի 13-ին, ժամը 14:00–ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, ինֆորմատիզացիայի և ներքին շուկաների նախարար Կարինե Մինասյանի ասուլիսը: Ասուլիսի թեման՝ Երևանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած «Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային խորհրդաժողովի որոշումների և թվային հետևելիության նախագծերի իրագործումը: Մասնավորապես կխոսվի ԵԱՏՄ շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ազատ շարժի ապահովման մասին ... ՆՈՅՄԵԲԵՐԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Ջեռուցման սեզոնին ընդառաջ. անտառահատումների ռիսկերը, անտառվերականգնման աշխատանքներ: