Սամվել Ալեքսանյանի «Մեգամոլի» բացումը ՝սեպտեմբերի 1-ին
Հրապարակը գրում է. Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի Նոր Նորքում գտնվող «Մեգամոլի» բացումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին։
Այս պահին փնտրում են աշխատակիցներ, մասնավորապես՝ հավաքարարներ, որոնք մինչ բացումը կմաքրեն տարածքը շինարարական աղբից։ Երեւանի ամենամեծ մոլի բացմանն, ամենայն հավանականությամբ, ներկա կգտնվեն բարձրաստիճան պաշտոնատար անձիք։
Նշենք, որ նորակառույց մոլը իր մեծությամբ գերազանցում է Երեւանում գործող բոլոր մոլերին: Նոր մոլի կառուցումը սկսվել էր 4 տարի առաջ, երբ հողին հավասարեցվեց «Մասիվի շուկան»: Նախկինում այդ շուկայում կար ծածկած շուկա, որտեղ միրգ, բանջարեղեն եւ մսամթերք էր վաճառվում:
Նոր մոլի տարածքը 52.700 քառակուսի մետր է։ Մոլը 6 հարիկ ունի, առաջին երկու հարկերում ավտոկայանատեղի է կառուցվել։ Մոլում կլինի նաեւ սառցադաշտ, պարահրապարակ, կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված առանձին մարզասրահներ, կինոթատրոն եւ այլն։