Ինչպես է Թրամփը պաշտպանվում ԶԼՄ-ներից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում իր հաղորդագրությունները համարել է պաշտպանության միակ ձեւն ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների հարձակումներից։
«Եթե իմ գործողություններն ազնվորեն լուսաբանեին, ես նույնիսկ ստիպված չէի լինի հաղորդումներ գրել Twitter-ում: Դա իմ պաշտպանության միակ ձեւն է: Ինձ դա պետք չէր, բայց նրանք ազնվորեն չեն լուսաբանում»,- նշել է պետության ղեկավարը C-Span հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է հուլիսի 30-ին:
Լրագրողը նշել է, որ Թրամփը 43 հազար գրառում է զետեղել Twitter-ում, եւ նախագահին հարցրել է, թե նա ափսոսում է արդյոք դրանցից գոնե մեկի համար: «Առանձնապես չեմ ափսոսում»,- պատասխանել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: