«Նիկոլ Փաշինյան, ես քեզ երբեք չեմ հավատացել, երբեք, ոչ լրագրող աշխատածդ տարիներին, ոչ պատգամավորական». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյան Նիկոլը արդեն վատ լրագրող է Խոսքի որակը ընկել է, շատ պարզունակ է դարձել, անգամ հերքումը չի կարողանում գրագետ եւ առանց լարվածության ձեւակերպել,մի տեսակ մոռացկոտ է դարձել, երեւի չի հիշում, որ ինքը երկրի վարչապետ է դարձել նույն այն ժողովրդի օգնությամբ, որին այսօր արհամարհանքով է անդրադառնում, մոռացել է նաեւ, որ, ուղղաթիռը սովորական փոխադրամիջոց չէ, եթե այդպես է, թող երթուղային գծերը հանի եւ ներքաղաքային ու միջքաղաքային փոխադրամիջոց դարձնի ուղղաթիռները։

Մոռացել է նաեւ, որ իր մամուլի խոսնակը միշտ չէ, որ պատասխանում է լրագրողների զանգերին, ավելի հաճախ՝ խուսափում է, մոռացել է նաեւ, որ ոչ թե մարդկանց տասնյակ տարիներ խաբել ու թալանել են, այլ՝ պետություն են կառուցել, իսկ ինքը իր վարչապետության մեկ տարվա ընթացքում այնքան խորը, այնքան շատ եւ լուրջ խոստումներում է խաբել, որ դրանք եկել-ծածկել են մինչ այդ խաբածները, մոռացել է, որ իրեն վարչապետ են կարգել ոչ թե ցուցադրաբար կուկուռուզ ուտելու/մեկ է, կերածդ կուկուռուզ է, որքան էլ բակունցավարի սիմինդրի կոչես/, այլ՝ մարդկանց հավատը վերականգնելու համար, խնդիրները լուծելու համար, երկրի անվտանգությունը ավելի անվտանգ դարձնելու համար, տնտեսությունը կարգին աշխատեցնելու համար, եւ ոչ թե եղած-չեղածը վարի տալու, բանակցային գործընթացի հերն անիծելու, աշխատատեղերը կրճատելու, կարմիր գծերը շատացնելու տեսանկարահանող սարքերը բազմացնելու, պարգեւատրումների թվերը աստղաբաշխական դարձնելու, մայրաքաղաքը կեղտի մեջ թաղելու եւ այլ բաների համար։

Մի առիթով ասել եմ, կրկնեմ, էդ ասածդ որդնած բրինձը, պրոտեզը, ընտրակաշառքը փայլուն աշխատեցին 2018-ի դեկտեմբերին եւ մինչ այդ անհայտ էակներ մի քանի հազար ձայն «հավաքելով» պատգամավոր-պատգամավորուհի դարձան եւ հիմա գործուղումից գործուղում են թռչում, խալիչեքն են լվանում եւ ուզում են Ստամբուլյան կոնվենցիան հորով-մորով անել։ Իսկ խաբել-թալանելու մասին չխոսես առհասարակ, միայն մեկ փաստ՝ վերջերս ծանոթներիցս մեկին , հեռավոր ծանոթ, գործի նշանակելու համար գիտե՞ս ինչ ապացույց էին ուզել՝ քեզ հետ քայլելու ապացույց, ասել էին, գոնե մի նկար չկա՞, որ հետը քայլել ես։ Անուն չուզես, չեմ ասելու, որ էդ մարդու հետ հաշվեհարդար չտեսնեք։ Էս եք ախր, հանգիստ վայելիր քո կուկուռուզը։ Եվ, ընդհանրապես, ինչ գավառամտություն է՝ ուրիշի փողերը հաշվելը, իբր դեռ նախկինները էնքան ունեն որ «պեռաշկիից» բացի նաեւ «ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար»։ Իսկ քեզ լրագրող եղածդ ժամանակ ինչով էին առնում, առնո՞ւմ էին առհասարակ։

Ամոթ է, երկրի վարչապետը իր հասարակության մասին իրավունք չունի այսպես խոսել, էս ի՞նչ խորը ատելություն է, դու ոչ երկիրն ես սիրում, ոչ էլ քո հպարտներին ես հարգում։ Եվս միայն մեկ հարց տամ՝ իսկ դու քեզ հետ քայլողներին ի՞նչ փողերով առար, ո՞ւմ գումարներով պեռաշկի կերցրիր, ո՞ւմ փողերով հանեցիր գցեցիր փողոցները։ Ասա, ո՞ւմ, ո՞ր հիմանդրամների, որ փոքրամասնությունների, որ աշխահաքաղաքական կենտրոնների, ասա, թող մարդիկ իմանան։ Խոսքիդ վերջում էլ ասում ես․«Բայց դե մենք սահմամափակված ենք օրենքով եւ արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաեւ այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի եւ իրավունքի հիման վրա»: Այ, էստեղ ավելի քան տեղին է հայտնի զարմանքը՝ յա՜, իրո՞ք, օրենքով եք սահմանափակվա՞ծ, իսկ դուք այսօր բանտերում եւ հիմար դատական գործընթացներում մարդկանց քաշքշում, ճնշում եւ գործեր եք կարում օրենքո՞վ, օրինակա՞ն ճանապարհով։

Հարցս հռետորական է, բայց, ունեմ հիմքեր այս հռետորական հարցերը հնչեցնելու։ Ես անձնական համոզմունք ունեմ, որ այստեղ եւս խաբում ես։ Ինչ վերաբերում է նշածդ «արդյունավետ ինստիտուտների չգոյությանը», պարզ է, որ հակառական է՝ այդ ինստիտուտների արդյունավետ, օրենքին համահունչ գործունեությունն է, որ քեզ ափերից հանում է, հունից հանում։ Դրա համար էլ դատարանները շրջափակելու կոչ արեցիր, դատավոր Գրիգորյանի հետ այսպես վարվեցիր։ Ի՞նչ ասեմ, Նիկոլ Փաշինյան, ես քեզ երբեք չեմ հավատացել, երբեք, ոչ լրագրող աշխատածդ տարիներին, ոչ պատգամավորական եւ ոչ էլ այսօր, ես քեզնից հիասթափվածների մեջ չկամ, միշտ էլ ունեցել եմ իմ կարծիքը եւ այն չի փոխվել։

Հ․Գ․ Ուղղաթիռի եւ որդնած բրնձի թեմաներից մի քիչ հեռացիր եւ նայիր Երեւանի վիճակին, նայիր թե ոնց է կեղտի մեջ կորել, շուտով ոչ միայն բրինձը, մայրաքաղաքի պատերն էլ կորդնեն, եթե քո նշանակած ապաշնորհ քաղաքապետին չուղարկես հորանց տուն, եթե քո նշանակած «Իմ քայլ»-ի ավագանին չցրես, հակառակ դեպքում որդերը կուտեն քաղաքը, ուղղաթիռը, կուկուռուզը, որը դու բակունցավարի սիմինդրի ես ասում»։

դիտվել է 744 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am