Չպետք է թույլ տանք,որ մեզ վերաբերվեն որպես պոռնիկի.կծախե՞ն մեզ եվրոպացիներին .քաղաքական գործիչների գնահատականը

Հարցազրույց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:/Մաս 1-ին/

- Իրանի հետախուզության նախարարությունը հուլիսի 21-ին հայտարարել է 17 հոգու ձերբակալության մասին` ԱՄՆ ԿՀՎ համար աշխատելու մեղադրանքով։ Դատելով իրանական ԶԼՄ–ներում հրապարակված կադրերից` որոշ լրտեսների հետևել են նաև Հայաստանի տարածքում։Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսներին ձերբակալելու մասին՝ իրանական վավերագրական ֆիլմում օգտագործվել է կադր Երևանից:Սա նշանակո՞ւմ է,որ Հայաստանում նման խմբեր կան ,տարիներ առաջ էլ այստեղ եկավ Գորշ գայլերի խումբը,կա տեսակետ,որ մեր այսօրվա իշխանություններին հուշում են՝բավական է ներսում փնտրել թշնամիներ,այլ մարտահարվերներ կան երկրի համար:

Արամ Սարգսյան.Ես մի քանի օր առաջ բացահատեցի,որ ամեն օր մեր հյուպատոսական ծառայության մոտ կանգնում են 100-ից ավել երիտասրադներ,ովքեր եկել են Հայաստանում կեցության իրավունք ստանալու՝հնդիկներ են ,տարբեր այլ ազգիները,նաև պակիստանցիներ:Պակիստանը,որը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն ,որը համարում է ,որ մենք իրենց թշնամին ենք,որովհետև Ադրբեջանի հետ ունենք հակամարտություն, և մենք հիմա կեցություն ենք տալիս նրա քաղաքացիներին,միանշանակ իմանալով,որ նրանք կարող են լինել Իգիլ-ի և ԴԱԻՇ-ի անդամներից:Դրանք կարող են այստեղ օղակներ ձևավորել և որոնք ժամանակին կարող են պայքարել:Բացի այս,գալիս են Աֆրիկայից,չգիտեմ նրանց համար ովքեր են բժշկական ստուգում կազմակերպում,որովհետև շատ հնարավոր է,որ լուրջ հիվանդություններով վարակված լինեն ՝նաև ՍՊԻԴ-ով:Սրանք անվտանգության կարևորագույն խնդիրներ են:Հասկանալի,որ մենք հիմա չենք կարող ամբողջովին մեկուսանալ,բայց պարտավոր ենք անվտանգությունից ելնելով նման դեպքեր թույլ չտալ,էլ չեմ ասում այն մասին,որ ադրբեջանցիները տարբեր անվան տակ ներխուժում են Հայաստան և նույնպես բոլոր հնարավոր այդ տեսակի դիվերսիաներ կարող են կազմակերպել:Ինչով են զբաղված անվտանգության ծառայությունները և վերահոսկողական մարմինները:Օրինակ առողջապահության նախարարաությունը գիտի՞,թե նրանք որտեղից են գալիս,ինչով են զբաղված,կամ նույն ոստիակնությունը,ԱԱԾ-ն:Ինձ համար զարմանալի չէ,որ այստեղ հնարավոր է եղել նման գործունեություն:

Պարույր Հայրիկյան.Հիշում եմ,որ գերազատ երկրներից շատերը հանդիսացել են հետախուզական ծառայությունների համար հարմար միջավայր:Ժամանակին Շվեյցարիայում էին բոլոր երկրների հետախուզական ծառայություններն աշխատում և եթե մենք որոշակի երկրների ներկայացուցիչների նկատմամբ ունենք հատուկ զգուշավորություն, ապա հասկանում եմ,որ խիստ մոտեցումները կարող են խոչընդոտ հանդիսանալ տուրիզմի զարգացման համար:Առանց այն էլ մենք մեր ոչ բարեկաների գերագույն վերահկողության տակ ենք և առանձնապես մոռանալով խոսել փոքր բաների մասին ,նշանում է անտեսել մեծագույն վտանգը:ԵԱՏՄ անդամ ենք, մենք անտեսում ենք ,որ մեր գլխավոր հակառակորդ ազդարարած երկու ուժերին՝ԵԱՏՄ գլխավոր ուժը ամեն կերպ աջակցում է,խոսքը Թուրիքայի և Ադրբեջանի մասին է :Իհարկե ԱԱԾ-ն իր գործը պետք է անի,բայց մենք ավելի լուրջ վտանգի առաջ ենք կանգնած և մինչև օրս հստակ ռազմավարություն չորդեգրեցինք որոշակի հարցերի վերաբերյալ:Էլի դաշնակցային հարաբերություններ,էլի որոշակի համագործակցություն որոշակի ոլորտներում,բայց աչք փակել այն բանի առաջ,որ պայմանագրով հակառակորդիդ հետ թշնամի պետությունն է՝Ռուսաստանը Թուրքիայի հետ պայմանագրով Հայաստանի թշնամի պետությունն է՝Նախիջևան, Կարս –Արդահան,այդ բոլորը չեղարկած ուժը համարվում է մեր դաշնակիցը ,դրան զուգահեռ էլ՝սա:Ինչ իրավունքով պետք է Հայաստանի անկախությունը,հայկական պետությունը չճանաչած երկրի քաղաքացին մուտք գործի Հայաստան:Կամ անհրաժեշտության դեպքում լուրջ առողջապահական խնդիր ներկայացնող երկրներից ժամանած մարդիկ պետք է ուշադրության տակ լինեն,բայց ունենք գլխավոր խնդիր և դրանից հեռանալ չեմ ուզում:

Արամ Սարգսյան.Գլխավոր խնդիրը հայրիկյանի համար միշտ եղել է հստակ գիծ, ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին,մենք լավ հասկանում ենք,որ այսօրվա աշխարհում իհարկե իրենց շահերը շատ ավելի գերադասելի են, և հաշվի առնելով այն,որ հակամարտության մեջ են ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ,իրենք պետք է ինչ որ ձևով փորձեն բալանս ձևավորել,որովհետև Թուրքիան,լինելով ՆԱՏՕ-ի երկիր, այդպիսի դիրքում պետք է լինի:
Ավելացնեմ,որ կստացվի ,որ մենք ոչ միայն բաց ենք այդ հետախուզական ծառայությունների համար ,այլ նաև ,եթե մենք հանկարծ թույլ տանք վավերացնել այս տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան,նաև դառնալու ենք բարենպաստ երկիր ,որտեղ հավաքվելու են տարբեր տեսակի ԼԳԲՏ-ի ներկայացուցիչներ:

-Արդեն հայտնվել են և հայտարարել,որ գալիս ենք այստեղ ապրելու:

Արամ Սարգսյան.Կան երկու կուբացի այդ խմբից,որոնք այստեղ առոք -փառոք ապրում են, և տրանսգենդերը կռիվ տալիս են,թե մենք հեղափոխությանը աջակցել ենք,որ այստեղ ազատ ապրենք,և իր նմանններին կանչում Հայաստան:Սա խոսում է այն մասին,որ երկրի անվտանգությունն ապահովող մի լուրջ ռազմավարություն չկա:

-Պարոն Հայրիկյան ,ձեր վերաբերմունքը:

Պարույր Հայրիկյան.Իմ ուղենիշը մարդու իրավունքերի նկատմամբ հարգալից վերաբերմունքն է ,ինքնորշման իրավունքը, ազգի անկախության իրավունքը,դրանք կապ ունեն մեր ազգային ավանդույթների և քրիստոնեական ավանդույթների հետ և ոչ մի կապ չունեմ այդ ամենի հետ,որովհետև ես հավատարիմ եմ մեր ազգային ավանդույթներին: Եթե այսօր որևէ մեկը պարտադրում է իմ երեխային իմանալ բաներ,որոնք չարժե,որ ինքն իմանա ,դեմ եմ դրան,իմ երեխայի մաքուր միտք չպետք է պղտորվի այլևայլ շեղումներով:

-Սա հեռու՞ է :

Պարույր Հայրիկյան.Ինձ չի հուզում,ինձ հուզում են ՀՀ քաղաքացու ժողովրդավարական իրավունքները ,որի դեպքում նման հարցերը կլուծեն ոչ թե խանգարվածները,հոգեկան հիվանդները կամ դուրս պրծուկները ,այլ ՀՀ քաղաքացիները:Երբ ՀՀ -ում բացարձակ ժողովրդավարական համակարգը ամրագրվի,ես կիմանամ ,որ այն, ինչ կատարվում է Հայաստանում,կատարվում է քաղաքացիների,ժողովրդի կամքով:

-Խոսում են ԱԺ պատգամավորներ, ասում են,որ դա հանրությանը պետք է ,դրա պահանջը կա,տրանսգենդերը ԱԺ-ում հայտնվում է,իր պահանջներն է ներկայացնում:

Պարույր Հայրիկյան.ԱԺ-ի բոլոր պատգամավորները պետք է իմանան ,որ ՀՀ հեղափոխական կառավարության առաջին ծրագրում գրված է.Սերժ Սարգսյանի ընտրական օրենսգրքով,իրենք դրանով են ընտրվել,չի կարող ձևավորվել արդար,բնականոն, և իրավասու ԱԺ:Դա իրենց գրածն է: Իրենք են ասել ,որ պետք է փոխվի և ընտրություններ տեղի ունենան,չի փոխվել և տեղի է ունեցել ընտրություն:Կամ այն ժամանակ էին ստախոս,կամ հիմա ,որ իրենք ներկայացնում են ժողովրդին:

-Մինչև մենք որոշենք,այդ օրենքը կարող են անցկացնել:

Պարույր Հայրիկյան.Իրենց անցկացնելո՞վ է,Սերժ Սարգսյանն էլ էր անցկացրել,իրենք էլ անցավ գնաց,սրանք էլ կանցնեն,կգնան:

-Վաղը այդ նույն շեղվածները կասեն՝ մենք ամուսնանում ենք իրար հետ:

Պարույր Հայրիկյան.մենք պետք է հաստատենք ժողովրդավարություն,չդառանանք հակառակորդի խաղալիք,դա մեր ազգային ,ավանդական պատկերացումների հոգեհարազատ երևույթ չէ: Եթե դուք հիմա այդ մասին խոսում ենք,և ստիպում,որ ես էլ այդ մասին խոսեմ, նշանակում է ,որ զբաղված եք նրանց պրոպագանդայով:

-Ինձ ոգևորում է,որ դուք այդքան հանգիստ եք,որ միևնույն է չեն կարողանալու անցկացնել:

Պարույր Հայրիկյան.Ես հանգիստ չեմ,ես հասկանում եմ,որ դա տասներորդական հարց է,եթե մենք լուծենք հիմնական հարցը,դա ինքնստինքյան լուծվելու է ,իսկ հիմնական հարցը իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է:

Արամ Սարգսյան.Հարցն այն է,որ մենք այսօր կանգնած ենք կոնկրետ ռեալության առաջ ,եթե մենք կարողանանք հաստատել,արի հաստատենք,բայց դա մինագամից հնարավոր չէ:
Այսօր կա ընտրված իշխանություն,կա նրանց քաղաքականությունը,նրանց ծրագրի իրականացումը,որի մեջ մտել է այս այլանդակությունը,որն իրենք ուզում են իրականացնել մեր ազգային բոլոր արժեհամակարգին դեմ:Եթե նրանք դա նախատեսել են և վաղն իրականացանեն,կլինի բաժանանար մի այնպիսի գիծ,որը բերելու է այդ իշխանության տապալմանը:Այսօր միանաշանակ է ,որ հասարակության մեջ այդ թեժ քննարկումը գնում է,սա պրոպագանդա չի, սա հակաքարոզչություն է,երբ ինձ ասում են՝մեզ համար ընդունելի չէ,20-25 տարի առաջ մենք դրա մասին չէինք էլ խոսում,հիմա արտահայտվում են այն աստիճանի,որ մի լակոտ տեսախցիկի առաջ կարող է ասել՝ հետույքս կբացեմ,դուք ինձ ոչինչ չեք կարող անել:Երբ դրանց խումբը կարող է մտնել Կենտրոնի ոստիկանություն և ծեծի ենթարկում ոստիկաններին և ոստիակնները ոչինչ չեն անում:

Պարույր Հայրիկյան.Ոստիկանները խախտել են մարդկանց իրավահավասարությունը:

Արամ Սարգսյան.Եվ ի՞նչ:

Պարույր Հայրիկյան.Ոստիկանները պետք է բոլորի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկեին,ես չեմ խոսում ,թե ով ինչ հակում ունի:Եթե խախտում է արել,ոստիկանները պետք է միջոցներ ձեռնարկեին:

Արամ Սարգսյան.Հակառակ իրավիճակն է,բա ո՞նց հանդուրժենք,որ այդ իրավիճակը հաստատվի:

Պարույր Հայրիկյան.Դու ասում եք՝խորհրդարանում կարող է Կիկոսի մահը լինել:

-Ի՞նչ Կիկոսի մահ:

Պարույր Հայրիկյան.Իրենց նախընտրական ծրագրում այդ հարցը եղե՞լ է,չի եղել, եթե իրենք տարրական պարկեշտություն ունենան…

Արամ Սարգսյան.Չունեն ,հետո՞:

-Լսեք,թե իրենց պատգամավորներն ինչ են ասում:Նիկոլ Փաշինյանն էլ տրանսգենդերի ելույթից հետո ասաց՝մարդ է ,թե մարդ չի:

Արամ Սարգսյան.Կան դրանք ,ինչ անենք,ոչ մի բան էլ մի արեք,թող գնան իրենք իրենց համար ապրեն:

Պարույր Հայրիկյան.Ես այլևս այս թեմային չեմ մասնակցում,արհեստականորեն ուռճացնում եք մի հարց …

-Եթե սա վաղը վավերացվի,դուք էլի ասելու՞ եք,որ արհեստական է:

Պարույր Հայրիկյան.Ես եթե-ով չեմ խոսում,ես քաղաքական գործիչ եմ,տալիս եմ իմ ծրագրերը,իմ մոտեցումները,լուծման ճանապարհները,դուք խոսում եք Կիկոսի մահի մասին:

Արամ Սարգսյան.Մեր կուսակցության համար սա շատ հրատապ խնդիր է…

Պարույր Հայրիկյան.Ուրեմն իրենք հասել են իրենց նպատակին:

Արամ Սարգսյան.Ես չեմ ուզում նրանց որոշմամբ շարժվել,չեմ ուզում,որ հասնի նրանք,որ իսկապես այդ որոշումը կայացնեն,հետո նոր սկսենք պայքարել,ուզում ենք կանխարգելել:

-Դուք 1 տարի առաջ կպատկերացնե՞իք,որ ԼԳԲՏ ներկայացուցիչը կարող էր ԱԺ-ում ելույթ ունենալ:

Պարույր Հայրիկյան.Խոսեց ,գնաց,հետո՞:

Արամ Սարգսյան.Երիտասարդներին սովորեցրեց,որ դա նորմ է,որ դրանով կարելի է ուղղորդվել,որ դա ոչ մի ազգային դեմ չէ:

Պարույր Հայրիկյան.Մարդիկ կան,որ ունեն այդ շեղումները,մենք դա չենք կարող կանխել:

-Մարդասպանությունը շեղում է,թե՞ ոչ:

Պարույր Հայրիկյան.Հանցագործություն է,որի համար կա քրեական օրենսգիրք,կար նաև Սովետական միությունում:

-Սրա համար էլ Սովետական միությունում կար:

Պարույր Հայրիկյան.Մենք եկել ենք այլ իրավիճակի.Այս պայամաներում, եթե որևէ մեկն ունի իր առանձնահատուկ մոտեցումները,ես ասում եմ՝լսիր, դու քո վերմակի տակի պարունակությունը մի հանիր մեջտեղ:

Արամ Սարգսյան.Ինքն էլ հանում է,ուզում է իրավունք ստանալ:

-Ձեր սիրելի նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրեց,Հայաստան բերեց Էլթոն Ջոնին,ով եկել էր ամուսնու հետ,դա ենք սովորեցնո՞ւմ մեր երեխաներին:

Պարույր Հայրիկյան.Էլթոնը Ջոնը չի եկել և իր վերմակը բացել,նա եկել է որպես երգիչ:

-Ամուսնու հետ է եկել , իրենք երեխա են որդեգրել:

Արամ Սարգսյան.Պարզ ներկայացրել է որպես ամուսին:

Պարույր Հայրիկյան.Դուք շեշտադրում եք մի բան,որը մեզ չի վերաբերվում:

Արամ Սարգսյան.Մեր դռանն են եկել,կանգնել,ո՞նց թե :

Պարույր Հայրիկյան.Նա եկել է որպես արվեստագետ,թե նա ինչ հակումներ ունի,ներքին հարցրեուվ ինչ ձևով է զբաղվում ,ես չեմ խորանում,ձեզ էլ եմ խորհուրդ տալիս:

Արամ Սարգսյան.Դա մոդայիկ է դառնում:

Պարույր Հայրիկյան.Երբ որևէ մեկը կփորձի ասել,որ այս ձևով մոտնալը պետք է պարտադրվի,այդ ժամանակ արժե ատամ ցույց տալ:

-Օրենքով է այդպես լինելու:

Արամ Սարգսյան.Իրենք իրավունք կունենա ամուսնության ,երեխա որդեգրելու:

Պարույր Հայրիկյան.Որոշ երկրներում ընդունեցին:

Ամեն մարդ ունի իր ազատության իրավունքը,եթե որևէ մեկը փորձում է անչափահասին ազատւթյան անվան տակ խեղել,և նրան տալ իր բնականոն զարգացումից շեղող ընթացք,հանրության պարտականությունն է նրան ասել՝դու խախտեցիր:Որոշ մարդիկ,իրենց առաջադեմ համարելով ընդունել են ,որն ընդամենը օրենքի մակարդակ կարող է ունենալ,բայց մենք ունենք Սահամանդրություն :

-Դրա համար փոխում են Սահամանդրությունը:

Պարույր Հայրիկյան.Ո՞վ է փոխում:

Արամ Սարգսյան.Բա ինչի՞ համար է այս ամբողջը խառնվել իրար :

Պարույր Հայրիկյան.Սահմանարդրությունը փոխելու փաստարկ ընկեր Նիկոլ Փաշինյանը դեռևս չի տեսել ,հենց կգտնի ընկեր Նիկոլ Փաշինյանը …հրապարակավ ասել է՝փաստարկ չկա:

-Հրապարակավ շատ բաներ է ասել:

Պարույր Հայրիկյան.Այ դրա հետ համաձայն եմ:

-Հրապարակում եղավ,որ Սահմանդրական դատարանի նկատմամբ ճնշումները կապված են Ստամբուլի կոնվենցիայի անցկացման հետ,քանի որ ՍԴ-ն պետք է հաստատի:

Արամ Սարգսյան.Այո,պետք է առաջին հերթին գնա Սահմանադրական դատարան:

Պարույր Հայրիկյան.ՍԴ-ն մերժելու է,վերջ:

Արամ Սարգսյան.Եվրոպան խրախուսում է,և փող է տալու:Այսօր կարդում ես այ ձեր ասած պատգամավորների խոսքերը,ասում են՝դուք ուզում եք, որ մենք ներդրում չունենան՞ք,տեսեք,թե ինչի հետ են կապում:Մենք նրանց արտոնություններ ենք տալիս,ոչ թե իրավուքները,սահմանդրությունը որոշել է քաղաքցու իրավունքերը և պարտականությունները,նրանց ներդրումային ծրագիրը ուզում են կապել այս երևույթի հետ:

Պարույր Հայրիկյան.Մենք չպետք է թույլ տանք,որ մեզ վերաբերվեն որպես պոռնիկի:

Արամ Սարգսյան.Պետք է պայքարենք,որ դրա դեմն առնենք:

Պարույր Հայրիկյան.Հենց պայքարում ես,սկսում ես գովազդել:

Արամ Սարգսյան.Վավերցնելու են այդ կոնվենցիան:

-Մարդիկ կան,որ դրա դեմ խոսում են ,կանչում են ԱԱԾ և ասում են,որ միևնույնէ պետք է անցնի,դուք ավելի լավ է լռեք:

Պարույր Հայրիկյան.Այդտեղ մենք վեր ենք կենում ,ասում ենք՝ԱԱԾ ,հանգիստ նստիր տեղդ:

Արամ Սարգսյան.Գործողությունները գնում են:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 904 անգամ
Լրահոս
Նիկոլ, պատասխան ես տալու Որ դեպքում են ներկում օդանավը, ինչ կլինի եթե չներկեն ու ինչ է արժեցել Նիկոլ Փաշինյանի օդանավը ներկելը. Պարզաբանում է Փաշինյանի նախկին խորհրդականը Ձեզ եմ ներկայացնում Հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջ Նոր ընդդիմադիր կուսակցություն է ձևավորվում Թրամփը դպրոցներում «հայրենասիրություն» առարկա է մտցրել Վասն 65 000 դրամ «կեղտոտ» հոնորարի. Ա․ Մովսիսյանի արձագանքը «Դետեկտորի» հրապարակմանը Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ Սխալը՝ որպես... ճիշտ ռազմավարություն ու գաղափարախոսություն կամ Փաշինյանը ճիշտ է անում, որ սխալ է անում Նիկոլն արդեն հավատում է իր տարածած տրամաբանական կեղծիքներին Ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտուհուն Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում «Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածներից մեկը երեկ մահացել է «Нови Стандард». Ամերիկացիներն արդեն երեք տարի է Հայասատանում ուսումնասիրում են կորոնավիրուսը. Լուսանկարներ Փաշինյանի կարճ հիշողությունը. ինչպես են իր քթի տակ «քցել» իրանցի ներդրողին Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության մեջ է․ հարկեր բարձրացնելը տնտեսական հեղափոխության ուղիղ ճանապարհը չէ Ռուսական շահերի սպառնալիք, ազդեցության կռիվ. Ի՞նչն է սահմանափակում Երևանի ընտրությունն անվտանգության հարցում Թուրքիան մերժեց ռուսական առաջարկը. Ընդդեմ Էրդողանի են նաև ԵՄ 7 երկրներ Պուտինի հետ հանդիպման արդյունքից սարսափած Ստի ու կեղծիքի արքան «Արյունալի» կրքեր. Աննա Հակոբյանն ընդվզում է Նիկոլ Փաշինյանի որոշման դեմ Որքան կձգվի Ծառուկյան-Փաշինյան «բազառը» Նիկոլ Փաշինյանը սկանդալային գործարքի է գնում Նիկոլ Փաշինյանը հուշում է, որ պետք է իր հրաժարականը պահանջել Դուք արտոնյալ եք, մնացածը կարևոր չի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սարսափած են․ «դիշովի տրյուկի» հակառակ էֆեկտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա արաբագետներ Արաքս Փաշայանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը: Թեմա- Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, միջազգային հանրության արձագանքը, արաբական երկրների քայլերն ընդդեմ թուրքական քաղաքականության: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Թեմա՝ խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գնից, առատ բերքը՝ գլխացավանք: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը։ Թեմա՝ ագրեսիայի առաջացման պատճառները։ Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Վիգեն Հակոբյանը և ՙՙՀանուն սոցիալական արդարության ՚՚ կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Թեմա՝ Արտակարգ դրության ավարտ, կարանտինի սկիզբ, ի՞նչ ունենք և ինչ է սպասվում: Արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական արդյունքները: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ Հայաստանի սոցիալական առաջընթացի իրական վարկանիշը: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԱյլընտրանք՚՚ հկ համանախագահներ Նարեկ Մանթաշյանը և Գարեգին Պետրոսյանը: Թեմա՝ Կորոնավիրուսի դեմ կառավարության տապալախծ պայքարը, կտրվի ինֆորմացիա, թե ինչ ակցիեներ է իրականացնելու ՙՙԱյլընտրքանք՚՚ հկ-ն՝ ուղղված կառավարության՝ համավարակի կանխարգելման ապաշնորհ քաղաքականության դեմ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գինեգործության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով առցանց մամուլի ասուլիս: Գրեթե ամեն աշուն, բերքահավաքի շրջանում, հատկապես, եթե տարին բերքառատ է, հայրենի խաղողագործները բախվում են խաղողի մթերման բազմաշերտ պրոբլեմին: Մթերման ծավալի, գների, ժամկետների հետ կապված խնդիրներն անխուսափելիորեն հանգեցնում են դժգոհությունների և բողոքի դրսևորումների: Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18֊ին՝ ժամը 14։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։ Ասուլիսի թեման՝ Համաճարակի ազդեցությունը աշխատաշուկայի վրա.աշխատատեղերի կրճատումը և գործազրկության մակարդակը։ Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի Տնտեսական զարգացման նախաձեռնությունների խորհրդի անդամ Էդուարդ Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ մաքսատուրքերի թանկացում. առևտրականների բողոքի ակցիաները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. տնտեսական զարգացման հեռանկարները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub