Հարավային Կովկասում ամենավիճարկելի ռուս դիվանագետը

«Կոմերսանտ» պարբերականի տվյալներով՝ առաջիկայում երկրի արտգործնախարարի տեղակալի պաշտոնում Գրիգորի Կարասինին կփոխարինի Իվան Վոլինկինը՝ 2013-2018թթ. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Կարասինը, ըստ ռուսաստանյան առաջատար պարբերականի, իր թեկնածությունն է առաջադրելու Դաշնային խորհրդում՝ Սախալինի մարզից: Ռուսաստանյան օրենսդրության համաձայն՝ նա չի կարող շարունակել պետական ծառայությունը 70 տարեկանից հետո․ դիվանագետն իր հոբելյանը կտոնի շուտով:

Գրիգորի Կարասինը, հիշեցնենք, ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունում պատասխանատու է ուկրաինական, ղարաբաղյան, մերձդնեստրյան հակամարտությունների, ինչպես նաև Բելառուսի հետ պարբերաբար ծագող առևտրային վեճերի գծով ու հաճախ այդ ուղղություններով որոշումներն ընդունողն է: Կարասինը նաև Մոսկվայի հատուկ բանագնացն է Վրաստանի հետ շփումներում, որը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008թ. հնգօրյա պատերազմի պատճառով:

Վերջին շրջանում երկու երկրների միջև վատթարացած հարաբերությունները մեկնաբանելով՝ Կարասինն ասել էր, որ Մոսկվան պայքարելու է Թբիլիսիի հետ ակտիվ հարաբերությունների համար: «Մեր երկու ժողովուրդները բավարար համբերություն և առողջ բանականություն ունեն կառուցողական մոտեցումներն առաջ մղելու համար», - նշել է ռուսաստանցի դիվանագետը:

Թե որքանով կհաջողվի նրան փոխարինող Վոլինկինին շարունակել այդ լավատեսական մոտեցումները Թբիլիսիի հետ հարաբերությունների հարցում մասնավորապես, դժվար է ասել: 60-ամյա դիվանագետը, ով ներկայումս ռուսաստանյան արտգործնախարարության խորհրդատվական գերատեսչության ղեկավարն է, Վրաստանի համար թերևս ամենաանընդունելի ռուսաստանցի պաշտոնյաներից է:

Հիշեցնենք, որ դեռևս 2007-ին Միխեիլ Սաակաշվիլիի վարչակազմը Վոլինկինին մեղադրել էր լրտեսության մեջ և վտարել երկրից: Թբիլիսին պնդում էր, որ Ռուսաստանը Վոլինկինի և ևս երկու այլ դիվանագետների միջոցով փորձում էր Վրաստանում հեղաշրջում նախապատրաստել:

Հայաստանում նույնպես հինգ տարի Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը գլխավորած Վոլինկինի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Դեսպանը իր պաշտոնավարման տարիներին հաճախ է հանդես եկել աղմկահարույց հայտարարություններով, միշտ խուսափել է պատասխանել հարցին, թե ինչպես է Ռուսաստանը, մի կողմից, շարունակում հարձակողական սպառազինության լայնածավալ մատակարարումներն Ադրբեջան, որը Բաքուն օգտագործել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, մյուս կողմից քննադատում Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինային սպառազինություն վաճառելու համար:

Փոխարենը, ռուսաստանցի դեսպանը չէր զլանում մեկնաբանել հայաստանյան ներքաղաքական զարգացումները: Մոսկվայում լույս տեսնող հայկական “Ноев Ковчег” ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինը շեշտել էր, թե որևէ կասկած չկա, որ Ռուսաստանը պետք է Հայաստանի տեղեկատվական դաշտում ավելի ակտիվորեն հայտարարի իր ներկայության մասին: Դիվանագետը հարցազրույցում վկայակոչել էր իր հայրենիքում գործող օրենքը, որով «օտարերկրյա գործակալ» են կոչվում բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք Ռուսաստանում զբաղվում են «քաղաքական գործունեությամբ» և ֆինանսավորվում են դրսից: Նա նաև հավելել էր, թե անհրաժեշտ է չեզոքացնել Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք «ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:

Դեսպանի աղմկահարույց այդ հայտարարությունները Հայաստանում բողոքի մեծ ալիք բարձրացրեցին, քաղաքական և քաղաքացիական հասարակության շրջանակներում Վոլինկինի խոսքերը որակեցին որպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ:
Այսպիսով, Իվան Վոլինկինը մեկն է ռուս երեք դիվանագետներից, որոնց Սաակաշվիլիի վարչակազմը մեղադրում էր լրտեսության մեջ: Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակեց Իվան Վոլինկինին, ով մինչ այդ զբաղեցնում էր Ռուսաստանի արտգործնախարարության քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Վոլինկինը մեկն էր այն երեք դիվանագետներից, ում 2007 թվականի նոյեմբերին Վրաստանի իշխանությունները մեղադրել էին լրտեսության մեջ եւ վտարել երկրից: Վրաստանի իշխանությունները` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ, Ռուսաստանին մեղադրում էին Վրաստանում հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
Հիշեցնենք, 2007-ի նոյեմբերի 2-ին վրաց ընդդիմությունը մեծ հանրահավաք էր սկսել մայրաքաղաք Թբիլիսիում, տարբեր տվյալներով` 50-ից մինչեւ 100 հազար մարդ էր մասնակցում բողոքի այդ ակցիաներին: Ընդդիմությունը պահանջում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այնուհետեւ նաեւ` նախագահ Սաակաշվիլիի հրաժարականը: Վրացական հեռուստաընկերությունները այդ օրերին կադրեր էին ցուցադրում, որտեղ ռուս դիվանագետ Իվան Վոլինկինը այցելում է ընդդիմադիր Կոնստանտին Գամսախուրդիային:

Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ բողոքի ակցիաներն ու անկարգությունները Թբիլիսիում կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները, Մոսկվայից ետ էր կանչվել Ռուսաստանում Վրաստանի դեսպանը, Թբիլիսիից վտարվել էին ռուս դիվանագետներ, այդ թվում նաեւ` Իվան Վոլինկինը, ով երեկ դեսպան է նշանակվել Հայաստանում:

Մի քանի ամիս անց` 2007 թվականի նոյեմբերի 7-ին, Վրաստանում Սահակաշվիլու դեմ զանգվածային ցույցեր կազմակերպվեցին։ Վոլինկինի խոսքով, Ռուսթավելի պողոտայում ավելի քան 100 հազար մարդ հավաքվեց։ «Նրանց ռետինե փամփուշտներով էին ցրում, ուլտրաձայնային ավտոմեքենաներ էին շրջում փողոցներով, մարդկանց ծեծում էին։ Հաջորդ օրը Սահակաշվիլին հասկացավ, որ «չափն անցել է» և ամեն ինչ պետք է ինչ-որ մեկի վրա բարդել։ Ահա թե ինչու, իմ կարծիքով, ընտրեցին ինձ։ Դեսպանին կանչեցին ԱԳՆ, նոտա հանձնեցին», — ասել էր Վոլինկինը։

Թամար Բագրատունի

դիտվել է 2549 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am