Ասաց`ես Լի Կուան Յուի պես տղա եմ,բայց իմը թավշյա է,տակը օձերով և կարիճներով լցված.Գուրգեն Եղիազարյան

Հարցազրույց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի և Սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի հետ:/Մաս 1-ին/

-Իջևանի դեպքերի մասին մի քանի օր խոսում ենք, քանի որ տեղի ունեցածն աննախադեպ էր:Իշխանափոխությունից հետո մի քանի փոքրիկ միջադեպեր եղել են,ճանապարհներ են փակել,պահանջներ ներկայացնել,ակցիաներ են տեղի ունեցել ԱԺ-ի,կառավարության և նախագահականի մոտ,առաջին անգամ Իջևանում էր,որ տեղի ունեցան բախումներ և Նոր Հայաստանի նոր ոստիկանությունը քայլեր ձեռնարկեց :Խնդիրը լուրջ է ,վաղուց է գալիս,անտառի խնդիրն է, նաև սոցիալական խնդիր են լուծում,պետությունն էլ քայլեր պետք է ձեռնարկի:Համարժե ՞ք էին պետության քայլերը ,ի ՞նչ հետևություն կարող ենք անել:

Ռազմիկ Մարտիրոսյան.Դեռևս չպարզաբանված ,տարօրինակ բաներ կան, չեմ կարծում,որ մարդկանց խումբ,այդ թվում իջևանցիներ կարող են ապօրինի հանդես գալ և ցույց անել:Ինֆորմացիա չունեմ,արդյոք իրենք ապօրինություն էին ուզում, թե ցանակնում էին ապօրինությունը օրինականացել:Պաշտոնական լրատվություն ունեմ,որը բավարար չէ,որ եզրակացություն կատարեմ:Հակված չեմ ենթադրելու ,որ իջևանցիները,դուրս եկած քաղաքացիները ակնհայտ ապօրինի պահանջներով էին,գուցե ուզում էին օրինականացնել,կառավարելի դարձնել այդ երևույթները:

-Ծառահատում են անում,որը կոչվում է ապօրինություն:

Ռազմիկ Մարտիրոսյան.Ամեն ինչ այդքան պարզ չէ,երևույթներ կան,գուցե ճիշտ այդ երևույթների լեգալացումն էր,գուցե այդ մարդկանց պահանջը դա էր,եթե միևնույն է հատվելու է,ապա ավելի լավ է լեգալացված լինի:Ես այն տպավորությանը չեմ,որ իջևանցիները,գոնե այն մասը ,որ դուրս էր եկել և փակել փողոցը ,ապօրինի պահանջով էին հանդես գալիս,նրանք շատ լավ հասկանում էին,որ օրենքի,ապօրինության դեմ դուրս չէին գա:Ի՞նչ մնում է իշխանություններին ,սա առաջին կանխարգելիչ միջոցառումն էր,նրանք պետք է այդ քայլը կատարելուց առաջ հաշվարկեին,թե ինչ հետևանք կունենա:Ասվում է,որ նրանց ետևում հովանավորներ կան, եթե կան,ապա ասյօրվա իշխանությանը պետք է հայտնի լիներ:Եթե այդ մարդիկ ընդամենը միջոց են եղել,գործիք են եղել,այդ հովանավորների շահերը պաշտպանելու համար,այդ դեպքում իշխանությունը կարող էր պատճառներ ավելացնել և հայտնաբարել հովանավորներին:Կարծում եմ,որ պետք է իշխանության համար պրոբելեմ չլիներ, հովանավորների հետ խնդիրները լուծել՝հանգիստ թողնելով այդ բնակիչներին:Ցավալի իրողություն է,այսպիսի դեպքերը անպայման ազդում են իշխանության հետագա գործողությունների որակների վրա,այս նախադեպը դեռ իր արձագանքները կունենա:

Գուրգեն Եղիազարյան.Այս հարցը բաժանենք երկու հատվածի.առաջին՝4000-5000 տարի այդ տարածքում փայտ են կտրում,վաճառում են,օգտագործում են իրենց կարիքների համար,այնպես որ այդ ամենը նոր բան չէր:Հիշում եմ,որ 3 տարի առաջ այսօրվա նախարարը կարծեմ փոխնաախարար էր,այդտեղ մի գործ բացահայտվեց շուրջ 118 ծառ էին հատել, ոչ թե վառելափայտ,այլ տարատեսակներ էին վաճառքի համար,հիմնակնում վաճառվում է Իրան ,որը վերածվումէ կահույքի և չգիտես ինչու մենք մինչև այսօր այդ գործով չենք զբաղվում,որ այդ թանկ փայտանյութը ուղղակի կահույքի վերածվի մեր արտադրամասերում:Սա ուրիշ բան է:Այս վերջին դեպքերի մասին ասեմ,որ այս խմորը շատ ջուր է տանելու,երբ Նիկոլը իր մորաքրոջ որդու հանդեպ քրեական գործ հարուցեց…

-Վա՞տ է,նախկինները իրենց բարեկամներին պաշտոնին էին նշանակում:

Գուրգեն Եղիազարյան.Ոչ թե վատ է,այլ դա Պավլիկ Մարոզովյան թեզն է, մեր օրերի Պավլինն էլ սա է:Լավ ,սրան թողնենք,մորաքրոջ որդու վրա քրեական գործը շատ խրոխտ հարուցվեց:

-Նա ասում էր`իմ հայրը դավաճան է,ասում էին՝ապրես,որ ասում ես:

Գուրգեն Եղիազարյան.Ժամանակին ստիպեցին,որ ամեն հանրապետություն իր Պավլիկ Մարոզովն ունենա,քրեկան գործը հարուցվեց,մարդը գնաց Եվրոպաներում ասաց՝ես Լի Կուան Յուրի պես տղա եմ,Սինգապուր եմ կառուցում,իհարկե իմը ավելի հզոր է ,իմը թավշա հեղափոխություն է,տակը օձ ու կարիճով լցված,բայց կառուցում եմ նոր երկիր:

-Լի Կուան Յուն էլ չէր խնայում իր ազգականներին:

Գուրգեն Եղիազարյան.Իր ազգականներին կախեց Լի Կուան Յուն, բայց կախեց,հիմա սա քրեական գործը հարուցեց,գնաց գլուխը գովեց,Գերմանիայում ասաց՝կուռուպցիա չկա:Հիմա պարզվում է ,որուրիշ իրողության մեջ ենք, այդքան գոռոցից ,Եվրոպայում ճառերից հետո մորաքրոջ որդին տուգանվեց ընդամենը 200 000 դրամով,չէ,որ նա այդ փայտի մեջ էր:Հիմա մարդիկ ման են գալիս,խոսում են ցանկացածից ,բացի սրա ազգ ու տակից:

Մի 20 օր առաջ ասել եմ,որ այս ամենը վերջին 1,5 տարում տասնապատիկ ավելացել է ,նույնիսկ բառ օգտագործեցի՝անտառը մորթվում է Դիլիջանից մինչև Իջևան:Տեսան,որ մարդկանց խումբ կա,որը ինչ ցանկանա կանի,ես էլ կարող եմ անել,ես էլ չեմ կարողնում ընտանիք պահել:Սրանք ոտքի կանգնեցին:
4-5 ամիս առաջ ասաց `դավադիրներ կան Արցախոմ,դու մեկ դավադիրի անուն գիտե՞ք:

-Ասաց՝պետք լինի ,կասեմ:

Գուրգեն Եղիազարյան.Բերանը ջուր հավաքել ,նստել է,թող ասի,սա պետք է հարվածի ուղղությունը փոխի,տնտեսություն չկա,զարգացում չկա,ոչինչ չկա,մի բան պետք է խոսի:Միտինգից գալիս են մի ուրիշ միտինգի,բայց դա քաղցրացնելու համար նոր դեմքեր են պետք՝հակահեղափոխական սրիկաներ,որն խանգարում են,որ ինքը աշխատի,ուր են այդ մարդիկ,գոնե այդ հակահեղափոխականներից մեկը դատվե՞լ է,մեկի հերը մինչև այսօր անիծվե՞լ է,մեկը պատժվե՞լ է,խոսում է այդ մարդը:

-Ինքն ասաց,բայց Իջևանում ձերբակալված մարդիկ կան:

Գուրգեն Եղիազարյան.Միանշանակ վաղը մյուս օրը ցուցակները կվերցնենք ,կտեսնենք ամանխեղճ ու կրակներն են,իր մորաքրոջ տղան հաստատ չկա,իր եղբայրը չկա,չիմանա՞նք ,թե այդ մարդիկ ծառ տեսել են,թե՞ շառ են անում վրաները,տեսնենք,թե դրանք ինչով են զբաղվում:
Հայկական ժամանակի լեզվով խոսեմ՝ասում է` օդում կածխված լուրերի համաձայն,երբ տեսան սրա ազգ ու տակը ծառ է հատում,իրենք էլ գնացին հատելու,չիմանա՞նք վերջը իրակնում ինչ է եղել: Պատգամավոր եղբոր տղա ունի,ժողովւրդը այդքան ձայն էտվել,իր հայրենիքում նման վիճակ է…

-Վարչապետն ասաց՝կպատժվեն բոլորը:

Գուրգեն Եղիազարյան.Նա հայտարություններ է անում ,ասում է՝տաքսիստների համար շատ կարևոր հայտարարություն ,8000-15000 դրամ չեն վճարելու,բայց չէ որ այդ գումարը դու ամեն ամիս կքերես քո արագաչափերով և կարմիր գծերով:Այդ հեքիաթը թողնենք իրեն,այդպիսի բանե՞ր է հայտարարաել:

-Պարոն Մարտիրոսյանը կարևորեց,որ եթե ասում եք,թե ետևում մարդիկ կան,մենք պետք է իմանանք ,թե ովքեր են :

Ռազմիկ Մարտիրոսյան.Ես գործ ունեմ փաստերի հետ,ես այս պահին դրանք չունեմ, ընդամնեը հայտարարություններ կան,որ հովանավորներ կան,եթե եկան,ապա որևէ իշխանության համար բացահեյտելը խնդիր չէ,որովհետև որպես կանոն այդ հովանավորերը իշխանությունից են:

-Նկատի ունեն նախկին իշխանությունների՞ն:

Ռազմիկ Մարտիրոսյան.Առավել ևս եթե իշխանություններից չեմ,ապա նրանց բացահայտելը ինչ խնդիր է:Ունենք հզոր իրավական կառույցներ…

Գուրգեն Եղիազարյան.Շատ հզոր :

Ռազմիկ Մարտիրոսյան.Ամբողջ ինֆորմացիայի տիրապետւմ են,այստեղ բոլորը գիտեն,թե ով ինչով է զբաղվում:

-Կարևոր խնդիրն այս պահին ի՞նչն է:

Գուրգեն Եղիազարյան.Այս պահին կարևորն այն էր, Նիկոլի աթոռը մի փոքր շարժվեց,ասենք՝սա եղավ նախադեպ,որ փողոց կփակեն:

-Ցանկացած պետության համար պրոբլեմ է:

Գուրգեն Եղիազարյան.Գերագույն խնդիրն այն է,որ մի հատվածը դուրս եկավ,ասաց՝ոչ ,այսպես չենք ապրում,այսպես ենք ցանկանում ապրել,վերագրեցին,որ չեն թողնում,որ մարդիկ անօրինկանությամբ զբաղվեն,ոտքի են կանգնել,թիկունքում կան մարդիկ,ովքեր հովանավորում են,զզվացրեցիք էլի,բա մեկին չասե՞ք,որ Պողոսյան Պողոս Մարտիրոսի,սա է հովանավորում:Նա ասում է ասելու համար,ասել` քաշվել է կողքի:

Ռազմիկ Մարտիրոսյան.Դեպքը ցույց տվեց,որ մարդկանց հետ պետք է աշխատել,դրա համար իշխանությունը բազմաթիվ լծակներ ունի,սկսած պատգամավորից,կուսակցության բաժանմունքից:Եթե մի ակտ է իրականացվում,որն ազդում է մարդանց կենսամակարդակի,կամ գործունեության վրա,ապա այդ մարդկանց հետ,անգամ եթե դա եղել է ապօրինություն,պետք գնալ և աշխատել :

Գուրգեն Եղիազարյան.Ասում է՝ժողովուրդ ջան,ես ձեր վարչապետն եմ,այդ ժողովուրդը 1000-1500 հոգի է չգիտեմ,չի էլ համարձակվում մի լուրջ միտինգ անի,թող փորձի,5 հատ արեց 0 արդյունքով:Բա ժողովրդի վարչապետը Ա կետից գնում է ուղղաթիռով,որ ոչ մեկին չհանդիպի,իջնում է ռեստորանի դիմաց ընկերոջ ծնունդին, գիտի,որ իր հայրենիքը եռ է գալիս,մարդիկ դժգոհ են,մարդկանց բնակարանի դուռը կոտրել են,ներս են մտել,խուզարկություններ են արել,մարդ են տարել,որ մայրն ասում է՝իմ որդին անտառի հետ կապ չունի:ա դու ժողովրդի վարչապետն ես,բա դու չգնա՞ս ժողովրդի հետ խոսես ,ասես `ես ձեր վարչապետն եմ,եկել եմ,հու –հա եք արել, գալիս էինԻիջևանից այստեղ հու –հա էին անում:Իր հայրենիքն է ,այնտեղ է ծնվել,բա չգնա՞ կանգնի դեմ ,ասի`տղերք ջան,ես ձեր մարդն եմ,այս ի՞նչ եք անում: Հետաքրքվում է ՝36 հոգի էին,ինչու եք 9-ին բերել:Թող պետության մեջ ստից բաներ չխոսի:

-Օրինակ:

-Օրինակ Արցախում դավադիրների խումբ է գործում,անցել է կես տարի,մի հոգու ցույց տուր,տակից Պարգև սրբազանի դեմ սրիկաները հոդվածներ գրեն,տարբեր բաներ,առնետություններ անեն:Ինքն ասում է,հետո մոռանում է:

-Դուք անընդհատ հիշեցնում եք:

Գուրգեն Եղիազարյան.Այդքան հիշեցնում եմ,ինչու մի դավադիրի ցույց չի տալիս,հիմա էլ կպել է,թե ՀՀկ խմբակցության քարտուղարը բերդից կազմակերպել է:Հո դուք աննորմա՞լ չեք,սա երկիր է, գժանոց,թե՞ հոգեբուժարան,նա բերդից եթե կազամակերպիչ լիներ, կկազմակեպեր,որ ՀՀԿ-ն մի 200 ձայն բերդում կտաներ,հասկանո՞ւմ եք,թե ինչ մասին եք խոսում:

-Իջևանում ինքնաբո՞ւխ էր:

Գուրգեն Եղիազարյան.Ինչի մասին եք զառանցում ընդհանարպես, սովորկան զանռանցանք ,մենք սկսում ենք այս զառանցանքի ետևից գնալ,մոռանում ենք:Այսօր Ռուսաստանում հայտարարվել է,որ 49000 հայ է դուրս եկել Հայաստանից դեպի Ռուսաստան ՝6 ամսում,սա այն թավշա հեղափոխականն է,որը ժողովրդին խոստանում էր,որ շուտով մենք պետք է ասենք քանի հոգի գնաց մենք պետք է գրանցենք՝քանի հոգի եկավ:

-Հներից են փախնում:

Գուրգեն Եղիազարյան.Մի նախարար ունի,իր կարգի,նա էլ ասաց,որ այսօր դպրոցներում հերթեր են գոյանում,հանկարծ հերթեր չգոյանան,երեխաները դրսից գալիս ի են և սեպտեմբերից դպրոցներում հերթեր են լինելու:Պարզվում է 49000 դուրս է եկել:Լա՞վ եք պատկերացնում `սա ինչ վտանգ է Հայաստանի համար:

-Ուշագրավ հայտարարություն եղավ.երբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված,այսօր19 իջևանցի ձերբակալված է.ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքերն են:

Ռազմիկ Մարտիրոսյան. Եթե այդ դեպքը ընդհանրացնենք,մենք գործ ունենք մտածողության հետ ,այսինքն այսօրվա իշխանությունները դեռևս չեն ձերբազատվել նախկինների հետ պայքարից,և մտքում շարունակում են համեմատվել,որը խանգարում է աշխատելուն,իրենք պետք է վաղուց ձերբազատված լինեին այդ մոտեցումից,իրենց մեջ շարունակում են պայքարել,պայքարել չեղած երևույթների դեմ,ընդամենը ուզում են ասել ,որ իերնք ավելի լավն են ,քան նախորդները,իշխանության խնդիրը դա չէ:Պետք է առաջ շարժվեն,եթե կարող են ծրագրեր իրակացանեն,ոչ թե նման համեմտաություններ անեն:

Գուրգեն Եղիազարյան.Արցախում քրեական գործ հարուցվեց,դատապարտեցին մ մի 30 արցախցիներ՝Սամվել Բաբայան հերոսի գլխավորությամբ,դաժանաբար վարվեցին հերոսի հետ,դատավարությունից հետո մինչև այսօր դեռ Սամվել Բաբայանի նման մարտիկի,զինվորի,գեներալի հանդեպ այդ ամենը շարունակվում է:Այդ տղան մի բան խոսեց, այնտեղ 19 չի եղել տղա ջան,119 է եղել:Ձերբակալվածների մասին ասեմ,որ նրանց մեջ գեներալ չկա:

-Ուզում եք ասել,որ եթե պետք է եղել արցախցին էլ է ձերբակալե՞լ:

Գուրգեն Եղիազարյան.Այն էլ ինչ ձևի:Օդի մեջ մի բան ասել է,առանց հեռու մտածելու,դերասա՞ն է այդ տղան:

-Նախկինում,հիմա ԱԺ պատգամավոր:

Գուրգեն Եղիազարյան.Մոռացել էի,խնդիրն այն է,որ Նիկոլը ցանկանում է ցույց տալ,որ եթե դեմ դուրս գաք,ոնց որ իմ հայրենակիցների հանդեպ եմ վարվում,այդպես էլ մնացածի հանդեպ կվարվեմ,պաշտոնի քաղցրություն է տեսել,ինքը հայելու մեջ նայում է ու չի հավատում` դա ինքն է ,թե չէ:Այնպես իշխանությունը նվեր տվեցին սրան,որ ինչ որ ասել է,առանց ամոթի աչքերը կլորացնում է ,ետ է քաշվում,որ չի արել:

Շարունակությունն`այստեղ

Հարցազրույցը`Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 819 անգամ
Լրահոս
Եկեղեցու մոտ գտել են Արա Պողոսյանի դին. Տեսանյութ Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը ԱԺ այսօրվա նիստին իշխանական պատգամավորների ելույթների ճնշող մեծամասնությունը երեսպաշտության և լկտիության տոնավաճառ էր Քաջարանում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Լևոն Համբարձումյանին Чья корова бы мычала, твоя бы молчала Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն Հայաստանում կան կորոնավիրուսի հազարավոր վարակակիրներ, որ նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են. վարչապետ «Երևան Սիթի» սուպերմարկետում ձեռնոցների գինը մեկ օրում գրեթե կրկնակի աճել է Համեմատության մոդայիկ մեթոդաբանություն․ նախորդ տարիների վիճակագրական տվյալները հայտարարվում են անարժանահավատ Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի Հույսներդ կտրե՛ք Նիկոլի կլոններից` նրանք բոլորը մեկ են, մի սանրի կտավ են Կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր Մենք գիտենք կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու ձևը. Նիկոլ Փաշինյան (video) Վահագն Հովակիմյանը պետք է որոշի՝ ինքն է՞ դատվում, թե՞ Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը.Մարուքյան (video) Էս իշխանությունը պատրաստ է՞ իր սխալներից դասեր քաղել,ոչ թե զբաղվել «թայֆաբազությամբ».Էդմոն Մարուքյան (video) Ինչ «ջուռի» մարդ ասես կա ԱԺ-ում. «Իմքայլական»-ի կոշտ ելույթը (video) Համավարակի պայմաններում Արսեն Թորոսյանն ունի ժամանակ դատարկաբանությանը մոտ գրառումներ անելու․ Գևորգ Գեորգիսյան (video) Սոֆիա Հովսեփյանը՝ երեխային օրգազմի մասին պատմող գիրք տալու թեմայով դիմել է ոստիկանություն (video) Թամրազյանին պահանջ եմ ներկայացրել, որ հաշվետվողականություն լինի սպորտի հարցով․ Ջուլֆալակյանը մանրամասներ պատմեց երեկվա փակ նիստից (video) Նոր ապտակ Մոսկվայից Վարչապետը չի հասցնի ամեն ինչ անել և տանուլ կտա. Լևոն Մարտիրոսյան (video) Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» Հումանիտար աղետ, հավատ չներշնչող պաշտոնական տվյալներ. Ինչ է կատարվում Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի` գյուղացու մտածողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...