Քոչարյանի գործ. մերժել Նիկոլին

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացրել` մերժելով
Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:
Այս տարվա հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Դատկան երեկվա նիստի ընթացքում պարզ է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա արգելանք է դրվել դատական հնարավոր ծախսերի և քաղաքացիական հնարավոր հայցերով ծախսերի համար։ Սակայն քաղաքացիական որևէ հայց չկա, իսկ դատական ծախսերն էլ անհասկանալի է, թե որքան կարող են լինել. այս պահի դրությամբ դրանք չեն գերազանցում 900 հազար դրամը։

«Այսինքն, եթե մենք ունենք որևէ քրեական գործ, որով հիպոթետիկ հնարավոր է, որ դատական ծախս լինի ու այդ դատական ծախսը լինի 1000 դրամի, մենք պետք է ամբողջ գույքի վրա կալա՞նք դնել»,-հարցրել է դատավորը՝ հավելելով․ «Եթե քննիչը չունի պատկերացում, թե ինչի վրա է դնում կալանք, պետք է դնի ամեն ինչի վրա՞»։

Ռոբերտ Քոչարյանն էլ դատարանում հայտարարեց, որ հաճելի էր տեսնել, թե ինչպես դատախազությունը չուներ պատասխաններ դատարանի հարցերին. «Ինձ թվում է, որ դատախազությունը, բացի մեղադրելուց, պետք է հետևի օրինականությանն ու իրավունքները պաշտպանի: Պարզվում է, որ նրանք այդ մեկ ֆունկցիայի մասին ուղղակի մոռացել են:
Ընթացքում մենք քննիչին բազմաթիվ անգամներ ասել ենք իրավախախտումների մասին, բայց ամեն անգամ չի եղել արձագանք: Իմ գրասենյակից առգրավել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են գույքի օրինականությանը, թե ես գումարները որտեղից ու ինչպես եմ ստացել: Չեմ հասկանում, թե ինչու են այդ փաստաթղթերը տարել: Ես տպավորություն ունեմ, որ սա պրակտիկա է, որը Հայաստանում գոյություն ունի, քանի որ այս ամեն ինչն այնքան սովորական է արվում, որ ես ուղղակի շշմում եմ, թե ինչպես կարելի է օրենք խախտել ու այսպես արձագանքել: Զարմանալի է օրինակ կենսաթոշակի հարցում: Լավ, ես պետք է ծախսեր անեմ, պաշտպանեմ ինձ, ինչո՞ւ են այնպես անում, որ ես, ունենալով հնարավորություն, օգտվեմ բարեկամների միջոցներից: Արձագանքը նույնն է: Ենթադրում եմ, որ սա պրակտիկա է: Մարդկանց զրկում են պաշտպանելու հնարավորությունից, խեղճացնելու համար։ Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով,-ասաց Քոչարյանը,-Ես կարծում եմ, որ իմ սեյֆից 27 հազարը վերցրել են շոկից: Երբ քննիչը սեյֆը բացեց ու տեսավ, որ 4 միլիարդ չէ, այլ ընդամենը 27 հազար»:

Թերևս պետք չէ դատավոր կամ դատախազ լինել` հասկանալու համար, որ քանի դեռ մարդու մեղքն ապացուցված չէ և չկա օրինական ուժի մեջ մտած որոշում, չի կարելի նրա հետ վարվել որպես հանցագործի: Անձի, առավել ևս նախագահի գույքի և բանկային հաշվի վրա դրված կալանքն ուղղակիորեն նրան դարձնում է քաղբանտարկյալ, հենց միայն այն պատճառով, որ, օրինակ, նախագահական թոշակը Քոչարյանը ստանում է իր կարգավիճակով պայմանավորված, ուստի չի կարող այն կորցնել առանց դատավճռի: Այս տեսանկյունից ողջունելի է, որ դատական համակարգն սկսել է ինքնուրույնություն դրսևորել և մերժել օրվա իշխանության ցուցումները: 


Հայկ Դավթյան

դիտվել է 3540 անգամ
Լրահոս
«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am