Նիկոլ Փաշինյանը չի վերադարձնում Սերժ Սարգսյանի սպորտային հանդերձը
Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանը մի քանի ամիս շարունակում էր բնակվել կառավարական առանձնատանը` Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ: Ասում են` Սարգսյանը կառավարական տնից հեռանալիս իր հետ չի տարել սպորտային հանդերձանքները, իսկ ընդունող կողմն էլ այն առ այսօր չի վերադարձրել տիրոջը: Ասում են` վերջերս նեղ շրջապատում Սերժ Սարգսյանը կատակել է ասելով` տեսնես իր հանդերձը վարչապետի հագով կլինի՞: Թերևս հեղափոխական իշխանություններին թվացել է, թե հագուստն ու հանդերձանքը ևս պետական գույք են: