Հայաստանի կորսված մեկուկես տարին

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ հրավիրված հրա­ժեշտի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկաց­վող օգնությունը՝ այն 35 միլիոնից հասցնե­լով 70 միլիոնի: Դեսպանը հրապարակել է նաև տարբեր ծրագրերով ու տարբեր հիմ­նադրամների միջոցով Հայաստանին հատ­կացվող օգնության այլ բավական պատկա­ռելի ծավալի թվերի մասին տեղեկություն­ներ: Սվիտալսկիի ասուլիսի ընդհանուր ուղերձն այն էր, որ, եթե Հայաստանը շարունակի բարեփոխումները, ապա կարող է ընկալել Եվրամիության կողմից մեր երկրին տրամադրվող տեխնիկական, փորձագիտական և ամենակարևորը՝ ֆինանսական աջակցության ավելացման:

Եվրամիու­թյունը Հայաստանին ամենաշատ դրամա­շնորհներ և աջակցություն տրամադրած
կազմակերպությունն է վերջին մի քանի տա­րիներին, եթե ոչ՝ տասնամյակներին: Այ­սինքն՝ ինչպես քաղաքականապես, այնպես էլ ֆինանսական աջակցության առումով եվրոպական ուղղությունը Հայաստանին ամենամեծ նպաստը բերած և բերող ուղղու­թյունն է: Սակայն այդ ուղղությունը, չնայած հռչակագրերին, չի հանդիսանում Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունը, այդպիսին չի հանդի­սացել նաև նախորդ իշխանությունների օրոք:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը եղել և մնում է Ռու­սաստանն ու եվրասիական տարածությու­նը, որոնցից Հայաստանի քաղաքական, առավել ևս՝ տնտեսական օգուտները բա­վական վիճարկելի են: Հայաստանը եղել և շարունակում է մնալ ռուսական ուղեծրում պարտադրված, որպեսզի չպատժվի Ռու­սաստանի կողմից: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է մի կող­մից՝ Ռուսաստանի կողմից չպատժվելու, մյուս կողմից Արևմուտքի կողմից աջակցություն ստանալու սկզբունքների հիման վրա:

Ինչպիսի՞ն կլիներ իրավիճակը, եթե Հայաս­տանը կարողանար հաղթահարել ռուսա­կան սպառնալիքը և արտաքին քաղաքա­կանությունը համապատասխանեցներ սեփական շահերին՝ ընտրելով նաև քաղաքա­կանապես Արևմուտքին իրապես ինտեգրվե­լու քաղաքականություն: Այս հարցի միար­ժեք պատասխանը, բնականաբար, չկա: Եթե նախկինում այս իրողությունը նախկին ընդ­դիմադիր, այսօր՝ իշխանություն դարձած գործիչների կողմից հիմնականում մեկնաբանվում էր իշխանության ոչ լեգիտիմությամբ և լուրջ քննադատությունների էր ենթարկվում, ապա գործող իշխանությունը լեգիտիմության խնդիր չունի: Սակայն այդ լեգիտիմությունը, իշխանությունը Նիկոլ Փաշինյանը չի կարողացել կամ չի ցանկա­ցել իրացնել արտաքին քաղաքականու­թյան բնագավառում, ինչի արդյունքում մենք հայտնվել ենք Արևմուտքից աջակցու­թյուն ստացող ու այդ աջակցությամբ զար­գացող պետության դիրքերը, իր տրամաբա­նությամբ, հակաարևմտյան Եվրասիական միությունում ամրացնող երկրի կարգավի­ճակում:

Այս իրավիճակը լայն իմաստով վկայում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության դիսբալանսի մասին, որը, սակայն, երկար շարունակվել չի կա­րող: Հայաստանը մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել Եվրոպական միու­թյան և Ռուսաստանի միջև: Այդ երկընտրան­քում շահած կամ առնվազն չկորցրած դուրս գալու ամենակարևոր ռեսուրսն իշխանու­թյան լեգիտիմությունն է, որը, սակայն, վեր­ջին մեկուկես տարիներին օգտագործվել է միայն Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին սիրաշահելու փորձերի համար: Առայժմ անօգուտ և չհաջողված փորձերի համար:

Ի դեպ, նաև նշենք, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկու երեկ նշած 70 միլիոն եվրո աջակցությունը միանվագ է ու միայն այլ տարվա համար է նախատեսված: Հայաս­տանի ֆինանսավորման ծավալի շրջանակը մնում է նույնը և արձանագրված է Գործընկերության գերակայության փաստաթղթում, որի ժամկետը կլրանա 2020 թվականին: Այդ ժամկետից հետո, նոր բանակցություններից և նոր փաստաթղթի ստորագրումից հետո պարզ կդառնա՝ երկարաժամկետ ֆինանսավորում, այնուամենայնիվ, կլինի՞, թե ոչ: ՀՀ-ին հատկացվող օգնության 35 միլիոնը 70 միլիոնի հասցնող կրկնապատկումը պայմանավորված է նաև այն դժգոհություններով, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեց­նում էր ԵՄ հասցեին՝ ֆինանսական աջակ­ցությունների պահանջով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 855 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am