Ով է դաժանաբար մորը ապանած և հորը վնասած երիտասարդը. մանրամասներ
Երեկ՝ հուլիսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Վազգեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արման Ա.-ի նկատմամբ։
Dատավոր Արմեն Վարդազարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Արման Ա.-ն, ով կասկածվում է իր մորը դանակով սպանելու, հորը մարմնական վնասվածքներ պատճառելու և իրեն ինքնավնասելու մեջ, դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ, այս մասին հայտնում է Shamshyan.com–ը: