« Եվրամիության դիրքորոշումն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ անփոփոխ է մնում. ԵՄ-ն բացառում է հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը և լիակատար աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական ջանքերին: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին Եվրամիությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը:
ԵՄ-ն շատ հետևողական է, նույնիսկ երբ երբեմն այս դիրքորոշումն արտահայտվում է տարբեր բառերով, տարբեր բառակապակցություններով: Բայց դիրքորոշումը նույնն է»,- Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խմբագրեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բաքվում արված հայտարարությունները:
Հիշեցնենք,որ հուլիսի 9-ին Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահը հատուկ ընդգծել էր, որ Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Բնական է, որ այս հայտարարությունն ու դրանից հետո Երևանում այն խմբագրելու ոչ մի փորձ չանելը մտահոգության տեղիք էին տվել՝ առավել ևս հաշվի առնելով Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի շուրջ բանակցություններն ու այդ համաձայնագրում Արցախյան հակամարտության վերաբերյալ միակողմանի ձևակերպումներ ամրագրելու Ադրբեջանի փորձերը:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը։
Թեման՝ 1988 թ երկրաշարժից 31 տարի անց։ ։ Սեյսմիկ վիճակն Հայաստանում։ Հնարավոր ռիսկերի գնահատում։
Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:
Հեռ.098-35-61-21
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, ԼՂ հարցի կարգավորման ադրբեջանական դիրքորոշման մասին։ Բանախոսը կանդրադառնա նրան թե գործողությունների ինչ տրամաբանություն կարելի է ակնկալել Ադրբեջանի կողմից՝ փետրվարին սպասվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Դեկտեմբերի 6-ին, 14։00-ին, Հոդված 3 ակումբում (Թումանյան 26 ա) տեղի կունենա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31 տարելիցին նվիրված քննարկում։
Բանախոսներն են՝
ՏԱՆՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ
ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Գյումրու Ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան-150. հոբելյանական հատընտիր» գրքի շնորչհանդեսը: Գրքի խմբագիրն է Սերգո Երիցյանը, հովանավորները՝ Գագիկ Աղաջանյանն ու Արսեն Ղազարյանը:
Շնորհանդեսին ելույթով հանդես կգան մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ներկա կլինեն դասախոսներ, ուսանողներ:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:
դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում։
Անդրադարձ կկատարվի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։
Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը և միևնույն կենտրոնի քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր, ԱԳ նախարարի հանդիպումները Բրատիսլավայում, ԼՂ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը: Արցախյան հիմնախնդրի հնարավոր զարգացումները. ակնկալիքներ»:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունները, առաջիկա զորակոչ:
Դեկտեմբերի 6-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերիղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր»ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-իհայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում ՄարինեՕհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. Ոլորտի առաջնահերթություններն ու կատարվածաշխատանքները: 2. Օրեր առաջ միջազգային ...
Դեկտեմբերի 6-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումները՝ Բրատիսլավայի հանդիպման պրիզմայով: