Դատախազությունը բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու հարցով

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազությունը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը` նշելով, որ բողոքը ներկայացվել է ամսվա սկզբին։

Նկատենք, որ Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանները բողոքարկել էին քննիչի՝ իրենց պաշտպանյալների գույքի վրա կալանք դնելու որոշումը։ Թեև երկու անձանց վերաբերող գործերով էլ առաջին ատյանի դատարանը գտել էր՝ այդ որոշմամբ խախտվել է անձանց իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը, քանի որ գործն արդեն ՀՔԾ վարույթում չէր և գտնվում էր դատարանում։ Նշենք, որ գույքի վրա կալանք դնելու որոշման պահին Արմեն Գևորգյանը մեղադրվել էր միայն արդարադատության իրականացնմանը խոչընդոտելու, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ միայն սահմանադրական կարգի տապալման մեջ, սակայն նրանց մեղադրանքները հետագայում լրացվել էին:

Իրենց բողոքներում Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանները նշել են, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ սահմանադրական կարգ տապալելու հոդվածները չեն նախատեսում գույքի բռնագրավման կամ բռնագանձման լրացուցիչ սանկցիա, հետևաբար ՀՔԾ-ն չէր կարող նրանց մեղադրանք առաջադրելու պահին նրանց գույքի վրա կալանք դնել։ Դատախազությունն էլ նշում է, որ գույքի վրա կալանք կարող էր դրվել նաև հնարավոր դատական ծախսերն ապահովելու և օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռևս 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-ին հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Ժողովրդի ոգևորությունն ու հավատը մեծ է․ շարժումն արդյունք կտա․ զոհված հերոսի հայր Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում․ միջադեպ պարեկների հետ շարժման ժամանակ (video) Սա հայապահպանության պայքար է․ ես հավատում եմ այս շարժմանը․ Գոհար Մելոյան (video) Այդ տհաճ երիտասարդի դեմ Միկա Բադալյանը որևէ հանցանք չի գործել․ Կարապետ Մինասյան (video) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից․ արցախցի (video) Տարոն Չախոյա՛ն, բերդում փտելու ես․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն սկսել է ինքն իրեն խաբել․ Բագրատ Սրբազան (video) Ուզում են խփել համաժողովրդական շարժմանը. կիրանցեցի (video) «Գյումրու պարեկային անսամբլը միգալկեքով․․․» (video) Է թող կանչեն Արշակ սրբազանին ԱԱԾ, ինձ էլ թող կանչեն. ի՞նչ է եղել․ Միքայել Սրբազան (video) Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից. Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլացնում ու ահաբեկում է Փաշինյանը վախեցած է հասել Մոսկվա․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն էլ, Ալիևն էլ, Հայաստանում կորցնելու են իշխանություն Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան Աբրահամյան Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 10․000․000 եվրո․ Հայաստանի պետական պարտքը ավելանում է Մեծաթիվ ոստիկաններ Գյումրիում՝ Միքայել Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) Արաբա՛տ, մի փոքր տղամարդկություն ունեցիր ու դուրս արի․ ակցիա ԱԳՆ-ի դիմաց (video) Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով Գալու է օրը Պետրոս Ղազարյան, և դու ներում ես խնդրելու․ պատերազմի մասնակից (video) Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում. Բագրատ սրբազանը՝ իշխանություններին Արմավիրի մարզում «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ . Անդրանիկ Թևանյան Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am