ԲԼԵ՞Ֆ. սա էլ նո՞ր Հյուսիս-Հարավ լվածքատուն է
ԲԼԵ՞Ֆ
Ուրեմն, Մարգարայից (Արմավիրի մարզ) մինչև Վրաստանի սահման ուղիղ գծով մոտ 130 կիլոմետր ա: Տարածքային կառավարման նախարարությունը մի տեղեկատվություն ա տարածել, ըստ որի սկսվել ա այդ երկու կետերը կապող ճանապարհի վերանորոգումը: Մարգարան գտնվում ա Թուրքիայի սահմանին, Արաքսի ափին: Շատ հետաքրքրեց, ասեցի մինչև վերջ կարդամ: Ու ի՜նչ պարզվեց, աշխատանքներն ընթանում են էդ ճանապարհի համարյա կենտրոնում՝ Ապարանի տառերի պուրակին հարող տարածքում, այն էլ փոսերի նորոգում ու էլի մի քանի անհասկանալի աշխատանքների թվարկում: Այ ձեր հոգուն մատաղ, միանգամից գրեիք, որ Թայչարոխ-Յուպիտեր (մոլորակ արգակնային համակարգում) ճամփեն եք սարքում ու որոշել եք սկսել ձեր քուչի ասֆալտը կարկատելուց: Ավելի ազնիվ չէր լինի՞:
Էս էլ նո՞ր Հյուսիս -Հարավ լվածքատուն ա:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից