ԵՄ Խորհուրդը ՝Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին
РИА Новости-ն հայտնում է,որ Եվրամիությունը քննարկել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը՝ Անկարայի կողմից Կիպրոսի ափերի մոտ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Թուրքիայի հետ ժամանակավորապես կդադարեցվի Օդային տրանսպորտի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները և անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակի հետագա հանդիպումներից:
ԵՄ Խորհուրդն ընդունել է 2020 թվականի համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնության կրճատման նախաձեռնությունը, ինչպես նաև կոչ է արել Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի նկատմամբ իր գործունեությունը:
ԵՄ-ն ընդգծել է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի անօրինական գործողությունների վատ ազդեցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա և Անկարային կոչ է արել դադարեցնել հետագա գործողությունները` հարգելով Կիրպոսի ինքնիշխանությունն ու օրենքները: