Ալեն Սիմոնյանը շարունակում է քննադատվել. «Մեդիա պաշտպան»

2019 թ. հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 115 հոդված, որոնցից 18-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 93-ը՝ չեզոք

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին բացասական հոդվածները բավական շատ են համեմատած իր մասին գրված ընդհանուր հոդվածների քանակի և չեզոք նյութերի։ Շարունակում է քննադատվել Ալեն Սիմոնյանի այն միտքը, ըստ որի՝ Հայաստանն ապրիլյան պատերազմում պարտություն էր կրել։ Մամուլը պնդում է, որ ՔՊ-ում նման դեպքերից հետո ճաքեր են առաջացել, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանի և Սասուն Միքայելյանի միջև։ Այդ հակամարտությունն ակներև է դառնում, երբ հիշում ենք, որ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ՔՊ-ում ներքին խմորումներ կան, իսկ Ալեն Սիմոնյանն իր հերթին հերքել էր Սասուն Միքայելյանի հայտարարությունը։

Լրատվականները հիշեցնում են, որ Ալեն Սիմոնյանը օրհներգի փոփոխության նախաձեռնություն էր սկսել և հիմա հարց են տալիս, արդյո՞ք դա շոու չէր, քանի-որ հիմա այդ նախաձեռնությունից որևէ լուր չկա։ Ստամբուլյան կոնվենցիայի մասին խոսակցությունների թեժացման հետ միաժամանակ լրատվականները հիշեցնում են, որ ժամանակին Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ԼԳԲՏ համայնքի ամուսնության թույլտվությունը ժամանակի հարց է, և քննադատել են այդ խոսերը նույնպես։

Մամուլում շարունակում է քննարկվել նաև ՔՊ համագումարը, հիշեցնում են, որ ըստ այդ քվեարկության արդյունքների՝ Ալեն Սիմոնյանը 18-րդ հորիզոնականում է եղել, որը ցածր են համարում։

Ստացվում է, ՔՊ-ում ըստ մամուլի հրապարակումների և ՔՊ-ականների հայտարարությունների՝ ինչ-որ խնդիրներ կան։ ԱԺ փոխխոսնակը պետք է շարունակի իր սկսած գործերը, որովհետև դրանց դադարեցումը թե՛ քաղաքական դաշտում, թե՛ մամուլում քննադատվելու է։ Իսկ Ստամբուլյան կոնվեցիայի հետ կապված Ալեն Սիմոնյանի անձնական դիրքորոշումն այս պահին, որպես ԱԺ փոխխոսնակ և ժամանակին ԼԳԲՏ համայնքի ամուսնությունների օրինականացման մասին արտահայտված անձ, ավելի քան կարևոր են։

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am