Պետք չէ ամբողջ դատական համակարգը շարքից հանել, եթե դատավորի վճռի հետ կապված կասկած կա. Գ. Պետրոսյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգի հետ կապված եզրակացություններում, ըստ էության, հանձնաժողովը խոսում է ոչ թե վեթինգից հրաժարվելու մասին, այլ Հայաստանի Սահմանադրությանը համահունչ գործիքակազմով իրականացնելու վերաբերյալ: Tert.am-ի հետ զրույցում Գևորգ Պետրոսյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է այն, ինչի մասին օրեր առաջ ասել էր նաև ԲՀԿ-ն:

«Արդարադատության համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի, բայց այդ խնդիրների լուծման տարբերակը այն չէ, որ ամբողջ համակարգը պարալիզացվի, հետո նոր հեծանիվ հնարվի: Արդարադատության ոլորտը հակասահմանադրական փորձաքննության ենթարկելը չի նպաստելու արդարադատության ոլորտի խնդիրների լուծմանը»,-ընդգծեց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ եթե այլոց մեղադրում են օրենքները, Սահմանադրությունը խախտելու մեջ, ապա իշխանությունը ինքը չպետք է այդ ճանապարհով գնա, այժմ էլ օրենսդրությունը բավարում է կոնկրետ քայլեր իրականացնելու համար:

«Եթե իշխանությունը իսկապես հետամուտ լինի ամեն կոնկրետ դատավորի հետ կապված կասկածների դեպքում, եթե կա դատավճռի որոշման հետ կապված ողջամիտ կասկած, որ այն կայացվել է օրենսդրական խախտումով, կոռուպցիոն հավակնությունների բավարարման նպատակ է ունեցել, ապա մեր օրենսդրությունը լուծումներ տալու համար բավարար է, կա իրենց հետևից գնալու մեխանիզմ և դրա համար պետք չէ ամբողջ դատական համակարգը շարքից հանել, հետագայում ստանալ զրո արդյունք»,-մանրամասնեց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրավական պարտավորություններ չունենք Վենետիկի հանձնաժողովի ասածները կատարելու, բայց հետագայի համար իշխանությունները պետք է հաշվի առնեն, որ տնտեսական, իրավական ծրագրերը կարող են զրկվել աջակցությունից, եթե հաշվի չառնեն այդ ամենը:

Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ևս բավարար է այս ուղղությամբ աշխատանքներ տանելու համար:

«Մանավանդ, երբ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա գոյություն չունի, այս պայմաններում, իմ կարծիքով, լրիվ անիմաստ է հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը: Թող գնան անհատական կոռուպցիոների հետքերով, քան թե մի մարմին ստեղծեն, աշխատավարձերով պետական բյուջեի վրա դարձնեն բեռ, երբ հայտնի էլ չէ՝ կոնկրետ ինչ հիմնական նպատակ պետք է իրագործել»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։

Մասնավորապես, նշվում է, որ

1) Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

3) Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։

4) Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։

5) Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։

6) Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am