«Կայսրը հաղթեց բոլոր ճակատներում, հետևաբար նրա վիճակը անհույս է»
1807թ. Ֆրիդլանդի ճակատամարտում ռուսական բանակի դեմ Նապոլեոնի տարած ջախջախիչ հաղթանակից հետո ժամանակի մամուլում մոտավոր այսպիսի վերնագրով հոդված է տպվում՝ «Կայսրը հաղթեց բոլոր ճակատներում, հետեւաբար նրա վիճակը անհույս է»...
Հայաստանի անկախության սկզբից եւեթ երբ մի կուսակցություն կամ կուսակցականների մի խումբ տիրել է իշխանության բոլոր ճյուղերին, եւ առերեւույթ թվացել է, (առնվազն իրենց), որ արդեն գտնվում են հզորության գագաթին ու հավերժ լինելու են իշխանություն, նրանց վիճակը կտրուկ դարձել է անհուսալի, հետեւանքը՝ իշխանազրկումը։
(Մի քանի րոպեում յուրաքանչյուր ոք ընդամենը մոտ երեք տասնամյակի պատմության իր իմացությամբ կարող է գնահատել, ոչ դարեր են անցել, ոչ էլ հարյուրներով նախագահներ ու վարչապետեր ենք ունեցել...)։
Շահեն Տոնոյանի ֆեյսբուքյան էջից