Սեփական ձեռքով սրած բիզը սեփական մարմնի մեջ խրելու ժամանակը

 Նախօրեին լարված իրավիճակ էր ստեղծվել Աղբյուր Սերոբ 11/2 բնակարանի դիմացի տարածքում: Այս մասին հայտնել էին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը, որոնք գտնվել են դեպքի վայրում և նկարահանել կատարվածը:
Տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանները գտնվում են բնակարաններից մեկում, որտեղ կա երեք մանկահասակ երեխա. նրանք փորձում են ներխուժել բնակարան, իսկ ավագանու անդամներն էլ փորձում են խոչընդոտել: Ոստիկանները մուրճով և «քացով» հարվածում են դռներին և փորձում բացել: Ավագանու անդամների ներկայացմամբ` այդ բնակարանը ուզում են վերցնել քաղաքացու ձեռքից, որ տարիներ շարունակ ապրել է այնտեղ: Քաղաքացին փորձում է պաշտպանել իր իրավունքներն ու դուրս չի ուզում գալ բնակարանից:
Եվ հետաքրքիր է, որ ոստիկանները չունեն ձեռնաշղթաներ և երիտասարդին, որը ենթադրաբար այդ բնակարանի բնակիչն է, պարանով կապել են շքամուտքի ճաղավանդակից, որպեսզի նրան կարողանան դուրս տանել: Ավագանու անդամներն էլ անընդհատ ոստիկանության պետ Օսիպյանի և ԱԱԾ-ի ուշադրությունն են հրավիրում միջադեպի վրա՝ պնդելով, որ ոստիկանությունը գերազանցում է իր լիազորությունները:
Գնահատելու համար՝ գերազանցում են, թե չեն գերազանցում՝ պետք է հստակ խնդիրն իմանալ խորությամբ: Բայց մի բան հստակ է՝ եթե նախապես բերման ենթարկելու կամ տարածքն ազատելու հրահանգ է եղել, ապա այդ մասին պետք էր նախապես իրազեկել, պետք էր ունենալ համապատասխան որոշում կամ դատական ակտերի հարկադիր կարաման կամ էլ ոստիկանության կողմից, եթե առկա էր գույքի օրինական տիրոջ համապատասխան միջնորդությունը: Բայց ոստիկանությունն այդ ողջ ընթացքում որևէ նման հայտարարություն չարեց, ավագանու անդամներին որևէ բացատրություն չներկայացրեց:
Ոստիկանությունը ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես հարկադրանք և ուժ կիրառող մարմին է, որովհետև օրենքի և օրինականության հաստատման համար շատ դեպքերում ուժի կիրառումն այլընտրանք չունի: Աշխարհում չկա իշխանություն, որը երբևէ չի ապավինում ուժի կիրառմանը: Հայաստանի հեղափոխական իշխանությունները ոչ վաղ անցյալում առաջնորդվում էին այն մոտեցմամբ, որ ոստիկանն իրավունք չունի ուժ կիրառել: Օրինակ՝ ոստիկանությունը ուժ չէր կիրառում, երբ Նիկոլ Փաշինյանը կաթվածահար էր արել ողջ հանրապետության երթևեկությունը, պարալիզացրել էր պետական ապարատի և կրթական համակարգի գործունեությունը: Ոստիկանությունը որևէ քայլ չձեռնարկեց, երբ Նիկոլ Փաշինյանը ներխուժեց ռադիոյի շենք, որը հատուկ պահպանվող պետական օբյեկտ է: Ոստիկանությունը տարիներ շարունակ որևէ քայլ չի ձեռնարկում, երբ Վարդգես Գասպարին պառկում է դատարանների, դատախազության դիմաց, հրապարակում կամ մեկ այլ տեղ՝ ասֆալտի վրա: Ոստիկանությունը որևէ քայլ չձեռնարկեց, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվել էին դատարանների շենքերն ու դատավորներին թույլ չէին տալիս մուտք գործել դատարան: Հիմա արդեն եկել է սեփական ձեռքով սրած բիզը սեփական մարմնի մեջ խրելու ժամանակը: Հեղափոխության ժամանակ բոլոր լիազորություններն ու իրավասությունները ոստիկանությունից վերցվեցին և փոխանցվեցին ամբոխին, որին Փաշինյանն ու նրա թիմն այն ժամանակ ՀՀ հպարտ քաղաքացիներ էին անվանում: Հպարտ քաղաքացին իրավունք ունի անել ճիշտ նույն քայլերը, ինչ ժամանակին անում էին հեղափոխականները: Այդ քայլերն իրականում կործանարար են պետության համար, որոնք թուլացնում են օրինականության և կարգուկանոնի հիմքերը: Պետք է այդ երևույթի դեմն առնել, բայց այս իշխանությունն այդ մանդատից ի սկզբանե հրաժարվել է, ուստի հազիվ թե ի զորու է իրականացնել նման քայլ:

Հայկ Դավթյան

դիտվել է 4446 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am