Դիվերսիա ընդդեմ Հայաստանի՞

Էներգետիկայի համակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած խնդիրները կարգավորվեցին, կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնել Իրանի և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում օպերատիվ աջակցության համար: «Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները։ Երկու վարկած կա՝ արտաքին, ներքին վարկած չունենք էլ, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ պատճառը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նույնպես նշել է, որ նշանակվել է ծառայողական քննություն:

Պարզվում է, հաքերային հարձակման տարբերակը նույնպես դիտարկվում է որպես Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի չորեքշաբթի տեղի ունեցած մասշտաբային խափանման պատճառ՝ լրագրողների հետ զրույցում ասել է էներգետիկ ոլորտը համակարգող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: «Բոլոր տարբերակները դիտարկվում են։ Այս պահին օսցիլոգրամիկ տվյալների վերլուծություն է գնում, մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում կավարտենք, Երևանի ՋԷԿ-ի ֆազային լարումների վերլուծություններն է գնում այդ ժամերին։ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի խոշոր բոլոր ենթակայանների կրիչներից բոլոր տվյալները ստացված են, վերլուծական փուլում են գտնվում։ Վերլուծությունից հետո, երբ որ պարզ կդառնա՝ որ հատվածից է վթարը սկսել, դրանից հետո արդեն վթարի պատճառների վերաբերյալ վերլուծություն կարվի»։ Հարցին էլ, թե Փաշինյանն ասել էր, որ երկու վարկած կա, երկուսն էլ արտաքին՝ հավանաբար մեկը տատանումնե՞րն էին, որ եկել էին Իրանից, իսկ մյուսը հաքերայի՞ն հարձակումն է, արձագանքել է. «Այս պահին երկու վարկածները վերաբերում են, որ մեկը հնարավոր է, որ տատանումը իրանական կողմից եկած լինի, մյուսը՝ որ մեր ներքին ռեսուրսների, այսինքն տեխնոլոգիական խնդիր առաջացած լինի երկու կայաններից մեկում»։

Մինչդեռ երեկ կառավարության նիստում Փաշինյանն ասաց՝ խափանման պատճառների վարկածները երկուսն են, երկուսն էլ՝ արտաքին. «Երկու վարկած կա՝ արտաքին, ոնց որ թե ներքին վարկած չունենք, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ, թե ինչն է եղել պատճառը»։

Վարդանյանին, ով վթարի պատճառներն ուսումնասիրող՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարն է, «Ազատությունը» խնդրել է պարզաբանել: «Վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է, որովհետև վարչապետին մինչ այդ զեկուցվել է այդ պահին գործող վարկածները, սակայն մենք հիմա չենք բացառում, որ դա տեղի է ունեցել տեխնոլոգիական խնդրի պատճառով՝ Երևանի ՋԷԿ-ում հավանաբար է, կամ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում։ Բազմաթիվ տվյալներ են ճշտվում, վթարի տևողությունը, այսինքն հաճախականության տատանումները մոտավորապես 35-40 րոպե են տևել, ու այդ ընթացքում պետք է ստուգվի բոլոր կրիչները։ Դրանք բազմաթիվ են, պետք է վերլուծվեն, և պատճառների մասին արդեն իսկ կտեղեկացվի», ասել է փոխնախարարը:

Թե ի՞նչ մակարդակում է գտնվում ցանցի ապահովվածությունը հաքերային հարձակումներից, Վարդանյանն ասել է. «Կարծում եմ՝ բարձր մակարդակում է գտնվում։ Կվերլուծենք, կպատասխանենք բոլոր հարցերին, հիմա ուղղակի կիսատ կլինի։ Հաստատ բարձր մակարդակում է գտնվում, բայց ինձ թվում է՝ մենք տեսել ենք աշխարհում շատ փորձեր, որ ամենահուսալի բանն էլ հնարավոր է խափանել, որովհետև դա ստեղծված է մարդու կողմից, մարդն էլ հնարավոր է խափանի։ Այսօր աշխարհում գործող լավագույն համակարգն է Հայաստանում ներդրված՝ SCADA համակարգը, չկա աշխարհում ավելի լավը, չգիտեմ հիմա դա բա՞րձր մակարդակ է, թե՞ բարձր չէ։ Եթե աշխարհում չկա ավելի լավը, ուրեմն ամենաբարձր մակարդակն է։ Մենք էլեկտրոնային ամբողջ տվյալները մեկ րոպեի ճշտությամբ ստանում ենք, մեկ րոպեի ճշտությամբ օնլայն հետևում ենք»։
Ի դեպ, փոխնախարարը տեղեկացրեց, որ վթարն այնքան հուժկու է եղել, որ հնարավոր էր Հայաստանում ամբողջությամբ դադարեր էլեկտրամատակարարումը, որի վերականգնման համար օրեր կպահանջվեին: Այդ օրը մի որոշ ժամանակահատված Հայաստանում եղել է ընդամենը 40 տոկոս էլեկտրամատակարարում:

Սա, ոչ ավել, ոչ պակաս ազգային անվտանգության նշանակության հարց է: Փաշինյանն ասում է՝ խափանման պատճառների վարկածները երկուսն են, երկուսն էլ՝ արտաքին:

Մասնագետները պետք է շտապ վերլուծեն իրավիճակը, գտնեն այդ իրավիճակի պատասխանատուին:

Հաքերային հարձակո՞ւմ, արտաքին միջամտություն մի համակարգի նկատմամբ, որը տնօրինում է Ռուսաստա՞նը: Պատահականությո՞ւն է սա...

Հարցերը պետք է պատասխան գտնեն:

Թամար Բագրատունի

դիտվել է 6199 անգամ
Լրահոս
Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am