«Ստամբուլյան կոնվենցիան ստիպելու է հրաժարվել ազգային ավանդույթներից, ճանաչել 3-րդ սեռի գոյությունը». Արա Հակոբյան. Առավոտ
«Ստամբուլյան կոնվենցիան ականներ ունի, որոնք պարունակում են ազգային արժեքների ճնշման հնարավորություն»,-«Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնած՝ «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներ. Ստամբուլյան կոնվենցիա» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը:
«Կոնվենցիայի տողատակում ռիսկեր կան: Եթե հանկարծ ԱԺ-ն վավերացնի կոնվենցիան, և դրա դրույթները դառնան կատարման ենթակա, սկիզբ կդրվի նոր իրողության, որում առկա են լինելու բավարար իրավական հիմքեր, որպեսզի փորձ արվի ստիպել հրաժարվել ազգային ավանդույթներից, ճանաչել երրորդ սեռի գոյությունը, ընտանիքում՝ նույնասեռականությունը»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում