Վարչապետը նախորդ իշխանության հերթական աշխատանքը «սեփականաշնորհեց»

2019 թ․-ի հուլիսի 12-ին հայկական լրատվական հոսքում հետևյալ հաղորդագրությունը տարածվեց, համապատասխան տեսանյութերով․ «Երևանում մեկնարկում է նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) կառուցման շինարարական փուլը: Մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: Այժմ, թե ինչի՞ մասին է խոսքը և ի՞նչ կապ ունի այս կարևոր կառույցի և ներդրումային ծրագրի հետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե համառոտ, ապա ոչ մի կապ։ Սա նախկին իշխանության կողմից կատարված աշխատանքի յուրացման նրա հերթական քայլն է։ Ավելին, հենց Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով ավելի քան 2 տարի առաջ արդեն մեկնարկած այս ներդրումային ծրագիրը կասեցվել էր։ Հիմա այն «մեկնարկում է» նոր «բրենդով»՝ որպես Նիկոլ Փաշինյանի ձեռքբերում, իսկ կատարվելիք ներդրումներն էլ հետագայում նա կներկայացնի որպես իր նվաճում։ Նիկոլ Փաշինյանին հավանաբար երբևէ չեն սովորեցրել, որ ուրիշի արածը չի կարելի յուրացնել կամ գողանալ, և երկրի ղեկին հայտնվելուց հետո դա դարձավ նրա հիմնական գործելաոճը։

Այժմ կոնկրետ փաստեր Երևանում նոր ՋԷԿ-ի կիառուցման ներդրումային ծրագրի մասին։ Այն մեկնարկել է 2017 թ․-ի մարտի 17-ին։ Առավել ամփոփ այդ օրը տեղի ունեցած իրադարձության մասին գրված է ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության պատոնական կայք էջում․ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողությունը, որի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին ստորագրել են համատեղ հուշաթերթ։ Այն պարկուճի մեջ դրվել է կառուցվող ՋԷԿ-ի հիմքում:

Երևանի նոր ՋԷԿ-ի ծրագիրն իրականացնում է «Ռենկո» ընկերությունը։ Նախատեսում է մոտ 234ՄՎտ հզորությամբ և մինչև 53 տոկոս ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի կառուցում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 458 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am